Գտեք ժամանակ աշխատելու համար, այն ճանապարհն է հաջողության:- Գտեք ժամանակ մտորելու համար, այն աղբյուրն է ուժի:
- Գտեք ժամանակ խաղալու համար, այն գաղտնիքն է երիտասարդ մնալու:
- Գտեք ժամանակ ընթերցելու համար, այն հիմքն է գիտելիքի:
- Գտեք ժամանակ առողջության համար, այն իսկական գանձն է կյանքի:
- Գտեք ժամանակ բարեկամության համար, այն աղբյուրն է երջանկության:
- Գտեք ժամանակ սիրո համար, այն սրբազան պարգևն է կյանքի:
- Գտեք ժամանակ երազելու համար, միայն այդպես է հոգին հասնում աստղերին:
- Գտեք ժամանակ ծիծաղելու համար, այն կօգնի ձեզ հաղթահարել դժվարությունները կյանքի:
- Գտեք ժամանակ գեղեցկության համար, այն ամենուր է:
- Գտեք ժամանակ պլանավորելու համար, այն գաղտնիքն է` ինչպես ժամանակ գտնել բոլոր նախորդ 10 գործերը կատարելու:
*******
Ժպտա, եթե անձրևը պատուհանից այն կողմ չի կտրվում:
Ժպտա, եթե ինչ-որ բան չի ստացվում:
Ժպտա, եթե երջանկությունը թաքնվել է ամպերի ետևում:
Ժպտա, եթե նույնիսկ հոգին վիրավոր է:
Ժպտա և կտեսնես` ամեն ինչ կփոխվի:
Ժպտա, և անձրը կկտրվի, և հողը կանաչ կհագնի:
Ժպտա, և տխրությունը կանցնի:
Ժպտա, և հոգին կծաղկի:
Աղբյուր` Омгармоника
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Ինչ լավն էին, տիկին Նունե ջան:
НравитсяНравится
Շնորհակալություն, Մարթա ջան:
НравитсяНравится
Տիկին Նունե ջան , միշտ շատ սիրով եմ կարդում Ձեր հրապարակած նյութերը:Շնորհակալություն…
НравитсяНравится
Ես էլ եմ շնորհակալ, Լիլիթ ջան:
НравитсяНравится
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)