Մի կին գնացել էր Բրոդվեյ` ներկայացում դիտելու: Ընդմիջման ժամանակ նա դուրս եկավ` մի բան խմելու: Ճեմասրահը լիքն էր. մարդիկ ծխում էին, խոսում էին կամ խմում:
Դաշնակահարը նվագում էր, բայց ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում նրա նվագին:
Կինը խմում էր ու սովորեցնում երաժշտին: Վերջինս կարծես ձանձրանում էր. ուղղակի իր գործն էր անում և սպասում էր, երբ պիտի ընդմիջումը ավարտվի, որ դադարեցնի նվագելը:
Երկրորդ բաժակից հետո` թեթևակի գինովցած կինը մոտեցավ դաշնամուրին:
-Դուք ոնց որ ատամի ցավ լինեք: Ինչո՞ւ չեք նվագում ինքներդ ձեզ համար,- բացականչեց նա:
Դաշնակահարը զարմացավ: Հետո սկսեց նվագել իր սիրած երաժշտությունը:
Մի քանի րոպե անց ճեմասրահում լռություն տիրեց: Երբ երաժշտությունն ավարտվեց` հիացած ծափահարություններ հնչեցին:
Պաուելո Կոելո
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` անձնական արխիվից
Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)