Երբեմն կրթության պակասը փորձում են լրացնել առողջ դատողությամբ, սակայն վերջինս դժվար է գտնել անգամ չափազանց գրագիտության դեպքում
Վատ է լինել անուս, բայց նրա հետ, ով ունի սին գիտելիքներ, էլ ավելի դժվար է շփվել:
Եթե կրթությունը չի կրթում հոգին, այլ ընդամենը իրականացնում է ուսուցում, ապա նման կրթությունը ինքնըստինքյան սպառնալիք է մարդկանց համար:
Երբ գրքեր ես կարդում Աստծո և կյանքի մասին, խոսքը միավորիր սրտին, սիրտը` գործին, հենց դա էլ կլինի ամենալավ կրթությունը:
Անգործությունը հոգևոր խաղաղություն չէ
Ինչպես լռությունը սրտի անդորրություն չէ, այնպես էլ անգործությունը հոգու խաղաղություն չէ:
Սրտի անդորրություն որոնել այնտեղ, ուր աղմուկ չկա, նշանակում է գտնել ընդամենը …լուռ սիրտ:
Սրտի անդորրությունը ֆիզիկական իրողություն չէ, այն այնպիսի վիճակ է, երբ չեն ունենում անհանգստացնող մտքեր:
Հոգևոր խաղաղություն գտնում են Աստծո արքայությունում, երբ բացում ես սիրտն ու քեզ ամբողջովին նվիրում սիրելի Քրիստոսին:
Հոգու կուրություն
Հոգու ամենավատ կուրությունը մարդկային հպարտությունն է, իսկ լավագույն տեսողությունը խոնարհ սիրտն է:
Անգրագիտությունը վատ բան է, բայց առավել վատ է կեղծ, անիմաստ գիտելիքներ ունենալը:
Ճանապարհից անդին կգտնես միայն հնամաշ կոշիկներ, իսկ կեղծ գիտելիքներում` այս մահկանացու աշխարհի մասին լոկ դատարկ տեղեկություններ:
Կապվածության դեպքում երբեք չես գտնի հոգու խաղաղություն,այդպիսին վստահաբար կարելի է կոչել կյանքի կեղծ ճանապարհ:
Համբերությունը ճշմարիտ ուղին է, սրտի խաղաղությունը իսկական նվաճում է, Քրիստոսը` ճշմարիտ փրկություն:
Փրկվիր ինչպես երեխա, ապրիր ինչպես զինվոր, իմաստնացիր ինչպես տարեց, և Քրիստոս չի թողնի քեզ:
Եթե նույնիսկ ողջ աշխարհը լցվի չարությամբ, այդ բոլոր զրկանքներն ու դժբախտությունները կարելի է հաղթահարել Աստծո շնորհներով, որոնք ձեռք են բերվում հնազանդությամբ ու խոնարհությամբ:
Կյանք մի հորինիր
Քեզ համար հոգևոր կյանք մի հորինիր, ապրիր Կտակարանի պատվիրաններով, և այն ձեր առջև կբացի այն, ինչը որ է:
Երբ հեռանում ես դեպի լեռները, մենակ ես մնում մարմնիդ հետ, երբ չես տրվում դատարկ խոսակցություններին, առանձնանում ես լեզվիդ հետ, երբ մերժում ես դատարկ մտքերը, մենանում ես սրտիդ հետ:
Հոգևոր կյանքը, որը զուրկ է ինքնակառավարումից և կարգապահությանից, ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարգություն:
Հոգևոր կյանքը, որը զուրկ է ստեղծագործական ազատությունից, դադարում է հոգևոր կյանք լինելուց:
Մի վախեցիր հոգևորի ճանապարհին թույլ տված սխալներից, վախեցիր դրանցում մնալուց:
Եթե ինչ -որ բան հասկացար
Եթե անգամ դու ինչ -որ բան ես հասկանում հավատից, մի մտածիր, թե դա հենց Փրկությունն է, այն չի կարող լինել դատողություններում:
Փրկության մասին ունեցած մեր ամենախորը ըմբռնումներն անգամ բավարար չեն, որպեսզի մենք փրկվենք: Այն պահանջում է երկար տարիների հոգևոր կյանք:
Իմանալ, որ դու կույր ես, և կարողանալ ազատվել կուրությունից, նույն բաները չեն:
Դժվարություններից ու անհաջողություններից ձերբազատումը բերում է մտքերի ազատության, ցանկություններից ու կրքերից ազատումը` համբերության: Համբերությունը հասունացնում է հիանալի պտուղ` խոնարհություն: Դա էլ հենց Փրկության սկիզբն է:
Աղբյուր` Սիմեոն Աֆոնսկի
Ռուսերենից թարգմանությունը և ծաղկաքաղը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` Էդ. Բագրատունու
Уведомление: Եզրակացություն | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Եզրակացություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սիմեոն Աֆոնսկի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)