Աննա Ախմատովա, «Բարի գիշեր, գիշեր»

axmatovaԵս այսօր շատ գործ ունեմ անելու: Պետք է հիշողությունը մինչեւ վերջ սպանել, պետք է, որ հոգիդ քարանա: Պետք է վերստին սովորել ապրել:

Դավաճանությունը հնարավոր է ներել, բայց վիրավորանքն անհնար է:

«Լքված»-ը հորինված բառ է: Մի՞թե ես ծաղիկ եմ կամ էլ նամակ:

Բարի գիշեր, գիշեր:

Ինչ լավ է, որ ոչ ոք չունեմ, որպեսզի կորցնեմ: Ու կարելի է լաց լինել:

Աշխարհում ամենազորեղը հանգիստ աչքերի փայլն է:

Դու հորինեցիր ինձ: Այսպիսին աշխարհում չկա: Չէր կարող լինել…

Այցելիր ինձ: Ես դեռ ողջ եմ: Ես տանջվում եմ:

Քո կողոսկրից եմ պատրաստված, ինչպե՞ս քեզ չսիրեմ: Երբ փողոցում գոռում են «հիմար», պարտադիր չէ շրջվել:

Ես հարցրի՝ ի՞նչ ես դու ուզում, նա պատասխանեց. «Լինել քեզ հետ դժոխքում»:

Մի հույս պակասեց…

Իրական քնքշանքը չես շփոթի ոչնչի հետ, այն լուռ է լինում:

Աղբյուր` hraparak.am

Մարդիկ, ովքեր ինձ չեն հարգում, չեն այցելում ինձ, քանի որ նրանց համար հետաքրքիր չեմ: Իսկ մարդիկ, ովքեր հարգում են ինձ, չեն այցելում հարգանքից դրդված՝ կարծելով, թե կանհանգստացնեն:
Սարսափելի է խոստովանել, բայց մարդիկ տեսնում են միայն այն, ինչ ուզում են տեսնել և լսում են միայն այն, ինչ ուզում են լսել: Այս աշխարհում մարդկային բնույթը 90 տոկոսով կառչած է սարսափելի բամբասանքներից, կեղծ հեղինակություններից, սրբորեն պահպանվող ասեկոսեներից: Նրանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն, ես միայն կխնդրեմ հիշել այն, ինչ նրանց վիճակվել է լսել հենց իրենց մասին: Դավաճանությունը կարելի է ներել, վիրավորանքը՝ երբեք: Ես եղել եմ և մեծ փառքի մեջ, և ճաշակել եմ մեծագույն անփառունակությունը, ու համոզվել եմ, որ ըստ էության դրանք միևնույն բանն են: Երկրային փառքը ծխի պես է:

Վերջին կենացը

Ես խմում եմ քանդված իմ տան
Ու ձախողակ բախտի համար,
Մեր համատեղ այս մենության
Եվ, իհարկե, հենց քեզ համար:
Ինձ դավաճան շրթունքների
Ու աչքերի համար մռայլ,
Նրա համար , որ ցավերիս
Տերը հարմար ճար չգտավ:

Կմոռանա՞ն ինձ- այ թե զարմացրին,
Ինձ մոռացել են մի հարյուր անգամ,
Հարյուր անգամ ես իջել եմ շիրիմ,
Եվ գուցե նաև հիմա էլ չկամ:
Իսկ մուսան իմ՝ խուլ, կուրացած, անձայն,
Ինչպես հատիկը, փտել է հողում,
Որ ելնի մոխրից փյունիկի նման
Ու հանց աղավնի հառնի եթերում:

Աղբյուր` hovikcharkhchyan.wordpress.com

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Աննա Ախմատովա, «Բարի գիշեր, գիշեր»

  1. Уведомление: Աննա Ախմատով. | astamelody

  2. Уведомление: Ես պարզապես սովորել եմ ապրել իմաստուն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s