Աստծոն մի փնտրեք տաճարներում

nerucԿանգուն (վերանորոգվածների մասին չասեմ էլի, ինչ կլինի) եկեղեցիները  ինձ այդչափ չեն հուզում, որքան խոնարհված վանքերն ու խաչքարերը…

Ամեն անգամ, երբ առիթ եմ ունենում խոնարհված վանք այցելելու, անսովոր զգացողություն եմ ապրում` անբացատրելի, անմեկնելի ու անորսալի: Նարեկացին կասեր` անճառելի: (Ասել է թե` անպատմելի, աննկարագրելի):

Մի բան հաստատ է. այդ զգացողությունը  նման չէ ցավի, ափսոսանքի կամ դառնության: Չէ, ուրիշ մի բան է: Միշտ եմ փորձել «թարգմանել»` ինչ զգացողություն է դա:

Խոնարհված վանք կամ խաչքար տեսնելիս`  առաջին ցանկությունը, որ ունենում եմ, խոնարհվելն է: Երբեմն, անկախ իմ կամքից, չոքում եմ, զգուշորեն ու քնքշորեն (հավանաբար, որպեսզի մի ավելորդ անգամ ցավ չպատճառեմ, ինչ իմանամ) ձեռքս սահեցնում եմ երիցս խաչված, ծաղկած քարերի վրայով հերիք չէ, մի բան էլ լուռ մրմնջում եմ (չգիտեմ էլ` ինչ…):

Հրաշալի ու հուզիչ, գեղեցիկ ու պայծառ, որքան էլ տարօրինակ հնչի` ուժեղ ու վեհաշուք բան կա քարուքանդ եղած, քարը քարին չմնացած մեր վանքերի մեջ:

Ես միստիկ չեմ, բայց հատկապես խոնարհված վանք կամ խաչքար տեսնելիս այնպիսի զգացողություն եմ ունենում, որ Աստված, այնուամենայնիվ, ապրում է, գոյություն ունի հենց այդ խոնարհումների մեջ…

Կանգուն ու վերանորոգված եկեղեցիները  ինձ այդչափ չեն հուզում, որքան խոնարհված վանքերն ու խաչքարերը:

Լուսանկարը`  անձնական արխիվից (Նեղուցի Ս. Աստվածածին խոնարհված վանքի  խաչքար)

Նաև՝  Արցախյան էսքիզներ

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Աստծոն մի փնտրեք տաճարներում»

  1. Уведомление: Արցախյան էսքիզներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s