Դիադին

DiadinԱրևմտահայերը սովորաբար կոչում են Տիատին։ Ոմանք նույնացնում են պատմական Ծաղկոտն գավառի Շահապիվանի որսարանի, ոմանք նույն գավառի գլխավոր բնակավայրի՝ Զարեհավան ավանի հետ։

Diadin

Արևմտահայերը սովորաբար կոչում են Տիատին։ Ոմանք նույնացնում են պատմական Ծաղկոտն գավառի Շահապիվանի որսարանի, ոմանք նույն գավառի գլխավոր բնակավայրի՝ Զարեհավան ավանի հետ։ Ղ. Ալիշանն այն նույնացնում է հին Տատյանս (կամ Տատեոնս) ավանի հետ, որը հիշատակվում է IV դարից։ Նա գրում է, որ ս. Հովհաննես (Ուչքիլիսե) վանքի միաբաններն այդ անունը հիշատակել են նոր Դիատուն ձևով, իբր ի հիշատակ Ձիրավի ճակատամարտում (371թ.) զոհված հույն զինվորների, որոնց որպես պատիվ իբր թաղել էին այստեղ և հենց այդ Դիատուն ձևն էլ աղավաղելով դարձել է Դիադին: Համարվել է գյուղ, ավան, գյուղաքաղաք, քաղաք։ Գտնվում է Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Բայազետից մոտ 38 կմ արևմուտք, Ծաղկանց (Ալադաղ) լեռների արևելյան փեշերին, Էրզրում—Բայազետ ճանապարհի վրա, տեղական մի քանի ճանապարհների ելման կետում։ Քաղաքից 5 — 6 կմ հեռավորությամբ գտնվում է Արածանիի բնական 5հռչակավոր կամուրջը, որը Որոտանի վրայի «Սատանի» կամուրջի նման գոյացել է կրաքարային և ծծմբային բաղադրությամբ հանքային ջրերի երկարատև գործունեության շնորհիվ` կրի և ծծմբի միացությունից։ Կամուրջի բարձրությունն ու լայնությունն ավելի քան 21 մ է։ Նրա չորս կողմից բխում են բազմաթիվ տաք ու գոլ ծծմբային և կրային հանքային ջրեր։ Կամրջից մի փոքր հեռու, Արածանիի աջ ափին գտնվում է Դիադինի հանքային ջրերի մեծ ակը՝ գլխավոր Գերմավը։ Ջրի ջերմությունը շատ բարձր է. ականատեսների վկայությամբ նրա վրա նույնիսկ կարելի է ոչխարի միս եփել: Այդ աղբյուրները միասին վերցրած համապատասխանում են պատմական Վարշակի ջերմուկներին, որոնց մասին կան պատմական մի ամբողջ շարք վկայություններ։ Դիադինը համանուն գավառակի (կազա) կենտրոնն է և muradiye-selalesi-donduմտնում է Էրզրումի նահանգի (վիլայեթ) Բայազետի գավառի (սանջակ) մեջ։ Ունեցել է 35 գյուղ: Մինչև XIX դարի 20–ական թվականների վերջերը Դիադինի բնակչության մեծագույն մասը կազմում էին հայերը։ Սակայն 1828—-29թթ, ռուս-պարսկական պատերազմից հետո այստեղի հայերը համարյա ամբողջությամբ գաղթեցին Արևելյան Հայաստան և հիմնականում բնակություն հաստատեցին այժմյան Վարդենիսի (նախկին՝ Բասարգեչարի) շրջանի գյուղերում:Մյուս գյուղաքաղաքների բնակչության նման, Դիադինի բնակիչները նույնպես հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով ու առևտրով։ Նրա արհեստավորներն ու առևտրականները գերազանցապես հայեր էին։ Արհեստների նշանակությունը սահմանափակվում էր գավառակի սահմաններով, ներքին առևտուրը մանրածախ էր, իսկ dogunun-ihlara-vadisi-diyadin-murat-kanyonlariարտաքինը տարանցիկ առևտուր էր՝ Բայազետ — Էրզրում ճանապարհով կատարվող առևտրի բաղկացուցիչ մասը, որին Դիադինը քիչ մասնակցություն ուներ։ Քաղաքի շուկան փոքրիկ էր և ուներ ընդամենը 40—50 կրպակ ու արհեստանոց (1909թ.), որոնց տերերը հայ արհեստավորներն ու մասամբ առևտրականներն էին:

Դիադինն ուներ իր բերդը, որը գտնվում էր Արածանիի ժայռոտ ափին։ Մինչև 1843 թվականը այն կանգուն էր, իսկ հետագայում վերածվել է ավերակների կույտի։ Գյուղաքաղաքում կար հայկական մեկ եկեղեցի ս. Աստվածածին անունով։ Այն փայտածածկ էր, ուներ 3 խորան և կանգուն է եղել մինչև XX դարի սկզբները։ Կային վարչական շենքեր, հեռագրատուն, Դիադին անունով մի ավերակ վանք և այլ կառույցներ ու հնություններ։ Դիադինի համար յուրովի 2հանգստավայր էր վերը նշված հանքային ջրերի շրջանը, որտեղ բնական վիճակում լոգանք էին ընդունում հոդացավերով տառապող տեղացի և եկվոր հիվանդները։

Աղբյուրը`  ArmenianHouse.org

Լուսանկարները`  diyadinnet.com կայքից

Anatolian Armenians ֆեյսբուքյան էջից

Անձնական արխիվից

diadin

3




Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Դիադին»

  1. Уведомление: Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը (նախագիծ) | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Ապրիլքսանչորսյան մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հիշողությունն էլ  գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հիշողությունն էլ  գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s