Էրգիր, ներիր, եթե կարող ես…

HonencՀասկանում եմ, որ գոյություն ունի հայ-թուրքական փակ սահման, բայց երբ Արարատի մյուս կողմից տեսա Երևանի լույսերը, սիրտս ըմբոստացավ. ախր, ինչու կտրել -անցնել 600 և ավելի կիլոմետրեր, երբ Կարսն ու Անին կողքիդ են, թվում է` ձեռքդ պարզես, կհասնես:

Հասկանում եմ, որ Կարսի Առաքելոց եկեղեցին վերածվել է մզկիթի, բայց, մեկ է, սիրտս ընդվզում է. ստիպում մի քանի անգամ պտտվել եկեղեցու շուրջբոլորը, ծիկրակել պատուհանից ու դռնից, բայց այդպես էլ …ուժ չգտել ներս մտելու համար:

Կարսի Առաքելոց եկեղեցի, կներես:

Սրտամրմուռ նախաբանից հետո անցնում եմ բուն ասելիքիս: Սիրելի հայեր, պատրաստ եղեք լսելու ճշմարտությունն առ այն, որ…

Թուրքերն ավելի լավ են վերաբերում հայկականին, քան մենք` հայերս: Եթե ես տասնյակ կիլոմետրերով ձգվող Վանա լճի ափի երկայնքով ականատես եղա խնամված մաքրության, կարո՞ղ եմ չէ այդպես մտածել:

Պե՞տք է հիշեցնել, թե մենք ոնց ենք վերաբերում Սևանա  լճին: Կարծում եմ` կարիք չկա,  ինձնից լավ գիտեք այդ մասին:

Եթե ես Անիի ավերակներից ընդամենը մետրեր այն կողմ` հայկական սահմանին, տեսնում եմ հանքահորեր, որոնց  իրականացրած պայթեցումներից  հազիվհազ կանգուն մնացած ավերակները փուլ են գալիս, ի՞նչ եք կարծում` իրավունք ունե՞մ մեղադրելու թուրքերին, ովքեր տեղեկատվական վահանակի վրա մի քանի լեզվով ի լուր աշխարհի գրում են, որ եկեղեցու փլուզման պատճառը հայն է:

Եթե ես թուրքերի կողմից վերջերս վերանորոգված Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատին տեսնում եմ հայատառ բարբարոսություն («արձանագրություն» ասեմ, թե՞ «փորագրություն»), ի՞նչ եք կարծում, իրավունք ունե՞մ զայրանալու այն երկու թուրք մարդկանց վրա, ովքեր ստվերի նման հետևում էին մեզ, հավանաբար, որպեսզի հայի կառուցած եկեղեցին պաշտպանեն…հայից: Աստված իմ, խենթանալ կարելի է…

Ի դեպ, թուրքերը դադարեցին մեզ հետևել այն պահից սկսած, երբ տեսան, որ Մայր տաճարում սկսեցինք հավաքել մեկ-երկու թափված բաներ:

Տիգրան Հոնենց կամ Սուրբ Գրիգոր եկեղեցին վերանորոգումից հետո գմբեթ, որպես այդպիսին, չունի: Հարցրեք` ինչու: Սուրբ Խաչ եկեղեցու խաչի` հայերի բարձրացրած աղմուկից հետո գմբեթը այլ կերպ է վերանորոգվել: Գմբեթ չկա, ուրեմն` խաչ դնելու տեղ էլ չկա..

Եթե ես Թուրքիայի տարածքում` հարյուրավոր կիլոմետրերով ձգվող լեռների փեշերին, տեսնում եմ ոչ թե զրթուզիբիլ, «գուգո», «վաճառվում է» գրություններ, այլ միլիոնավոր տնկիներ, ուտում եմ էկոլոգիապես մաքուր ուտելիք (ստամոքսս մինչև հիմա զարմացած է), իրավունք ունեմ չէ՞ մեղադրելու հենց մեզ` հայերիս, մեր ղեկավար այրերին` այսչափ անխնա վերաբերունք ունենալու մեր մի բուռ հողի, նրա բնակչի ու ընդերքի պաշարների նկատմամբ:

Ի դեպ, Թուրքիան միլիոնավոր գումարներ է ծախսում, հանքեր է բացում, իսկ գիտե՞ք` հետո ինչ է անում. հանքը առանց շահագործելու հողով ծածկում է, փակում…

Ու էսքանից հետո հպարտանում ենք, որ մենք` հայերս, խելացի՞ ենք…

Շունչ կտրվելու չափ խորոտ ու անուշ Էրգիր, ներիր:

Արժանի չեղանք Քեզ ունենալու:

Էրգիր, ներիր, եթե կարող ես…

Լուսանկարը` անձնական արխիվից

Տիգրան Հոնենց կամ Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկար

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

11 отзывов на “Էրգիր, ներիր, եթե կարող ես…

  1. Уведомление: Խորոտ ու անուշ Էրգիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ապրիլքսանչորսյան մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Վանի պարետը՝ Արտավազդ Թումանյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Վանի պարետը՝ Արտավազդ Թումանյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Հասկացողը կհասկանա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Մուշեղ Գալշոյանի կանչը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ուխտի իմ խորհրդանիշը. Մուշ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Մուշի իմ խորհրդանիշը` տատս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Շնորհակալ եմ, Էրգիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Ամուսարի թեմայով մի բան էլ ես ասե՞մ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ☆ ˙·•●❤ •●❣ԿՅԱՆՔԸ ԻՐ ԲՈԼՈՐ ԳՈՒՅՆԵՐՈՎ●• ❤ ●•·❣˙☆ ☆

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s