Երբ սըր Ուինսթոն Չերչիլն արդեն իննսուն տարեկան էր, նրան հրավիրեցին համալսարանում զեկուցում կարդալու։ Մարդիկ ժամանել էին տարբեր քաղաքներից։ Շատերը հեռվից էին եկել։ Ժամանակի իրենց մեծ հայրենակցին լսելու ցանկություն ունեցող մարդկանց թիվը հսկայական էր։ Լսարանը լեփ–լեցուն էր, շատերը կանգնած էին անցուղիներում և աստիճաններին։
Դահլիճ մտնելով՝ Չերչիլը հազարավոր մարդկանց տեսավ։ Դահլիճը լարված էր, բոլորը ցանկանում էին լսել իրենց ժամանակի մեծագույն մարդուն։ Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես ներկայումս ապրող անգլիացիներից մեծագույնը։ Նրա խոսքերով Չերչիլն այդ ելույթում պետք է ամփոփեր իր ամբողջ կյանքի հանրագումարը, լսարանի հետ կիսեր իր ամբողջ փորձառությունը։
Որոտալից ու տևական ծափահարությունների ներքո Չերչիլն ամբիոն բարձրացավ։ Երկարատև ծափահարություններից հետո նա այսպես սկսեց իր ճառը.
— ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԵՔ։
Դահլիճը միանգամից չըմբռնեց, որ այդքանով ելույթն ավարտվեց։ Ամենևին էլ բոլորը չէ, որ բավարարված էին այդ ճառով. չէ՞ որ շատերը հսկայական ճանապարհ էին կտրել մեծ հռետորին լսելու համար։
Իրականում, ըստ երևույթին, Չերչիլի հենց այդ ուղերձը դարձավ կյանքում ամենակարևորը։
Այդ մարդուն վիճակվել էր շատ բան ապրել իր կյանքում։ Ճակատագիրը շատ անգամ էր փորձության մատնել նրա կենսական տոկունությանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Անգլիայի վրա ֆաշիստական օդանավերի հարձակումների արդյունքում չափազանց շատ խաղաղ բնակիչներ զոհվեցին։ Երկիրը տնքում էր հակառակորդի գրոհներից։ Անգլիան մոտ էր աղետին։ Յուրաքանչյուր գիշեր իր հետ նորանոր զոհեր էր բերում։ Չերչիլի բոլոր խորհրդականներն ու ծանոթները նրան համոզում էին հանձնվել թշնամուն։
Գիշերներից մեկը վճռորոշ եղավ։ Չերչիլի լավագույն բարեկամները հավաքվել էին նրա կաբինետում և համոզում էին հանձնվել։ Այդ ժամանակ քաղաքի վրա դարձյալ ռումբեր էին թափվում, մարդիկ էին զոհվում։ Չերչիլի լավագույն բարեկամները նրան մեղադրում էին նոր մահերի, իր ժողովրդի նոր տառապանքների համար։
Բայց Չերչիլը հասկանում էր, որ թշնամուն հանձնվելն ավելի մեծ կորուստների կհանգեցնի։
Նա բռունցքով սպառնաց ռումբերին ու գոռաց.
— Ես երբեք չեմ հանձնվի։ ԵՐԲԵ՛Ք։ ԵՐԲԵ՛Ք։ ԵՐԲԵ՛Ք։
Ամեն մարդ չէ, որ կյանքում այդպիսի փորձությունների է ենթարկվում։ Բայց սա ամրության ու կամքի ուժի լավ օրինակ է։ Նույնիսկ մանրուքներում չհանձնվելը կյանքում գլխավոր կանոնն է։ Ցանկացած սխալ կարելի է ուղղել միայն այն դեպքում, եթե դու վճռականությամբ լի ես։
Уведомление: Ուինսթոն Չերչիլ «Եթե դուք…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Չերչիլ «Եթե դուք կարողանում եք օրը սկսել առանց կոֆեինի…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուինսթոն Չերչիլ «Եթե դուք կարողանում եք օրը սկսել առանց կոֆեինի…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)