Սա նշանակում է ձեռնունայն մնալ և չվերցնել այն, ինչ քոնը չէ: Ենթադրում է նաև եկամուտի որևէ մաս տրամադրել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
2. Մաքուր ականջ
Սա նշանակում է հեռու մնալ վախեցած, զայրացած, խուճապային և նմանատիպ իրավիճակներից: Ինչպես նաև՝ լսողությունը զերծ պահել անհարգալից խոսքից, բամբասանքից և դատարկ խոսակցություններից:
3. Մաքուր աչք
Սա նշանակում է աչքը պաշտպանել ատելությունից, չարությունից, նախանձից, անբարո բաներից:
4. Մաքուր բերան
Սա նշանակում է բերանը պաշտպանել շատախոսությունից և պոռոտախոսությունից. լռությունը ոսկի է:
5. Մաքուր մարմին և հագուստ
Սա նշանակում է մարմինն ու հագուստը մաքուր պահել:
6. Մաքուր մտքեր
Սա նշանակում է գլխից հեռու վանել բացասական և չար մտքերը: Սա նաև ենթադրում է չխղճալ ինքն իրեն: Ինչո ՞ւ խղճալ, ավելի լավ չէ՞ քեզ քաջալերես լուսավոր ձեռնարկումներով:
7. Մաքուր հոգի և սիրտ
Սա նշանակում է պաշտպանել և պահպանել հոգու ներդաշնակությունը: Զերծ մնալ հուզական պոռթկումներից, բայց և՝ չարհամարհել դրանք:
Սիրեք և ի տրիտուր մի պահանջեք ոչինչ : Սերը ինքնին երջանկություն է:
Լուսանկարը՝ mskh-ից
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Առաջարկում եմ կարդալ նաև Բուդդայի 14 պատվիրանները
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մացուո Բասյո, առակներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ