Ձեր օգտագործած սնունդի 20%-ը պարունակում է 80% ճարպեր, ձեր հարևանների 20% -ը ստեղծում է աղմուկի 80% -ը: Ձեր գրասենյակի աշխատանքի 80% -ը կատարում է աշխատողների 20%-ը:
80/20 հարաբերությունը դուք կհանդիպեք ամենուր:
1897 թ. իտալացի տնտեսագետ Պարետո ազգանունով մեկը հաշվարկեց` անգլիացի ընտանիքների 20%-ը տնօրինում է բրիտանական կապիտալի 80% -ին: Պարետոն այս հանգամանքը հաստատեց իր այգու կանաչ ոլոռի բերքով. սերմի 20%-ը տալիս է ընդհանուր բերքի 80% -ը:
Այս օրինաչափությունը գործում է բոլոր հանգամանքներում և բոլոր դեպքերում:
Պարետոյի սկզբունքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. ցանկացած իրավիճակում փոքրամասնությունը միշտ ավելի կարևոր է և օգտակար, քան բոլոր մնացածները: Գործնականում ամենուր գործում է հետևյալ պատկերը.
Բիզնեսմենների համար
Հաճախորդների 20% -ն է ապահովում ձեր եկամուտի 80%-ը: Ձեր կողմից հենց նրանք առանձնակի ուշադրության պետք է արժանանան:
Ուսանողների համար
Դասագրքի էջերի 20% -ն է պարունակում անհրաժեշտ տեղեկատվության 80% — ը: Կենտրոնացեք 20%-ի վրա և վերցրեք նոր գիրք:
Բոլորի համար
Մեր ոչ բոլոր առօրյա խնդիրներն են հավասարապես կարևոր: Նախատեսված 10 գործի դեպքում (մնացած ութի հետ համեմատած) առավել կարևոր են երկուսը: Մենք պետք է սովորենք ճանաչել հենց այդ 20%-ը և սկսենք դրանցից: Եթե դուք չեք կենտրոնանում գործի 20%-ի վրա, ապա ապարդյուն վատնում եք ձեր ժամանակի 80%-ը: Մենք երբեք չենք կարող կատարել մեր բոլոր գործերը, սակայն գլուխ կհանենք 20 %-ից: Ձեզ մի կոտորեք մնացած 80%-ի համար:
Ոչ թե միանգամից փորձել անել ամբողջը, այլ սովորել գտնել գերակա ու առաջնահերթ գործը. սա կարևորագույն հատկանիշ է:
Սկզբում գերակայությունները չեն կարող լինել ամբողջովին ճշգրիտ, բայց կամային դրսևորումների` կանոնավոր վարժությունների և հստակ շեշտադրումների դեպքում միանգամայն հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների:
Առանձնացնել գլխավորը և ջանքերն ուղղել այդ աշխատանքը կատարելուն. սա է խնդիրը:
Այլ կերպ ասած, ունեցեք գլխավոր նպատակ և առաջնորդվեք հիմնական արդյունքով, որովհետև գլխավորը ոչ թե առավելագույն ջանքեր գործադրելն է, այլ այդ ջանքերը նպատակակետին ուղղելը:
Լուսանկարը՝ mskh-ից
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 10 ամենակարևոր բաները, ոնց մասին պետք է հիշել միշտ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)