►Ինձ ասա, և ես կմոռանամ, ինձ ցույց տուր, և ես չեմ հիշի, ինձ ներգրավիր գործի մեջ, և ես կհասկանամ:
►Հոգում ծիածան չի կապի, եթե աչքերում արցունքներ չեն եղել:
►Երեխան հյուր է քո օջախում, կերակրիր, սովորեցրու և բաց թող:
►Այս աշխարհում ամեն ինչ նպատակ ունի, յուրաքանչյուր հիվանդություն դեղ է, որ բուժում է, իսկ յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս որոշակի առաքելությամբ:
►Խոսիր երեխաների հետ, երբ նրանք ուտում են, և քո խոսքերը կմնան, եթե անգամ դու գնաս:
►Նա, ով լռում է, երկու անգամ ավելին գիտե, քան շատախոսը:
►Ուրիշների թերությունները տեսնելուց առաջ նախ հետևիր ինքդ քեզ:
►Որպեսզի ինքդ քեզ լսես, հարկավոր են լուռ օրեր:
►Եթե դու բան ունես ասելու, բարձրացիր, որպեսզի քեզ տեսնեն:
►Լավ մարդը տեսնում է լավ նշաններ:
►Սպիտակ մարդը չափից շատ ղեկավարներ ունի:
►Լավ արտահայտված խոսքը ավելին է, քան դիպուկ նետված կացինը:
►Անգամ սատկած ձուկն է լողում հոսանքի ուղղությամբ:
►Մահ չկա: Կա միայն աշխարհների փոխատեղում:
►Եթե տեսնում ես, որ օձը պատրաստվում է հարձակվել, առաջինը դու հարվածիր:
►Մարդը իրեն պետքական գործիքները ինքը պիտի սարքի:
►Երբ դուք ձիուն կապում եք, արդյո՞ք սպասում եք, որ կգնա զբոսանքի:
►Կյանքը հոսում է և քեզնից դուրս, և թե՝ քո ներսում. հետևիր այս հոսքին և ճիշտ կապրես:
►Եթե դու նկատել ես, որ հեծնել ես մեռած ձիու՝ թռիր:
►«Դա անհրաժեշտություն է». այս ճշմարտությունը գործում է միայն մահվան դեպքում:
►Հայրենիքն այնտեղ է, որտեղ դու քեզ լավ ես զգում:
►Ոչ միշտ է թշնամին թշնամի, իսկ բարեկամը՝ բարեկամ:
►Մի շտապեք մեղադրել մարդուն, եթե երկու լուսին իրենց լրումները դեռ չեն ավարտել:
►Աշխարհում ամեն ինչ ունի իր երգը:
►Գորտը չի խմում այն լճակից, որտեղ ապրում է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ Լուսինե Մլքե-Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Առաջարկում եմ կարդալ նաև Հնդկացի ցեղի առաջնորդի նամակը
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ինչ որ պատահի հողի հետ, նույնն էլ կպատահի նրա զավակների հետ… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ես ուզում եմ իմանալ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Օրիյա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սրտի և մտքի միավորում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ես ուզում եմ իմանալ | Asta Pasta
Уведомление: Առաջնորդի գլխավոր որակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մեծահոգությունը` բացառիկ որակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)