10 ամենակարևոր բաները, որոնց մասին պետք է հիշել միշտ

zatikԱմբողջ կյանքում սպասում ես հանդիպել այն մեկին, ով կհասկանա  և քեզ կընդունի այնպես, ինչպիսին դու կաս: Բայց հետո, երբ այդ հույսը վերջին շունչն է փչում և համբարձվում վերևներում, գալիս է գիտակցումը, որ այդ «ինչ-որ մեկը» միշտ էլ քեզ հետ է եղել: Եվ դա դու ես: Միայն մենք կարող ենք ինքներս մեզ հասկանալու, ներելու, ուրախանալու և երազելու ուժն ունենալ: Որոշեք երջանիկ լինել. գրկախառնվեք, կիսեք ձեր տպավորությունները, մայրամուտ նայեք, ծառեր և ծաղիկներ խնամեք, երաժշտություն լսեք, գիրք կարդացեք, սպորտով զբաղվեք:

ՈՐՈՇԵՔ, քանզի ձեր երջանկության համար կարևոր է հենց ձեր գիտակցակաբար արված որոշումը:  Ձեզնից բացի ՈՉ ՄԵԿԸ  չի կարող ձեզ երջանիկ դարձնել: Սա ամենակարևոր սկզբունքն է: Լավ, էլ ի՞ նչ է պետք հաշվի առնել: Եվ այսպես՝

Կանոն 1. 80/20 կանոն (Պարետոյի օրենք)

80% գործունեության արդյունքում դուք ունենալու եք ընդամենը 20%-ի չափով եկամուտ, որովհետև շատ բաներ, որոնք դուք անում եք, իրականում այդքան էլ անհրաժեշտ չեն: Արդյունավետ օգտագործեք ձեր ժամանակը: Մտածեք միայն: Դուք, ըստ էության, կատարում եք 80% անօգուտ աշխատանք: Ի՞նչ, ու դուք ասում եք՝ ձեր նախասիրությունների համար ժամանակ չի մնո՞ւմ…

Կանոն 2. Պարկինսոնի օրենք

Այն, ինչը  դուք ուզում եք անել, անում եք շատ ավելի արագ: Որքան շատ ժամանակ եք տրամադրում այս կամ այն գործն անելու համար, այնքան շատ ժամանակ եք կորցնում: Եթե դուք հակված եք գործը հետաձգել մինչև վերջին պահը, ապա անկախ այն բանից, այդ գործը նախատեսված է մեկ շաբաթվա, թե մեկ ամսվա համար, միևնույն է, դուք դա կանեք ու անում եք վերջին երկու օրվա մեջ:

Կանոն 3. Սկզբում տվեք, հետո միայն ստացեք

Եթե դուք գործեք այս, ոչ թե հակառակ հերթագայությամբ, ապա ժամանակի ընթացքում դուք կստանաք ավելին, քան տալիս եք: Ուրախացեք աշխարհի գոյությամբ: Ամեն պահ երկրի վրա ցանկություններ են իրականություն դառնում: Վաղը կարող է և ձերը իրակականա: Ոչ մեկը, ով արժանավոր գործ է անում, երբեք իր տվածի համեմատ քիչ չի ստանում:

Կանոն 4. Սխալներն ու ձախողումները լավ բաներ են

Դրանք թույլ են տալիս ձեռք բերել արժեքավոր փորձ, իմանալ հետաքրքիր շատ բաներ և դառնալ հաջողակ: Հաջողությունները շատ հաճախ կյանքում գալիս են այն բանից հետո, երբ դուք  չեք պարտվում սխալներից և ձախողումներից: Հաջողությունը գալիս է միայն համառության դեպքում:

Կանոն 5. Ծանոթացեք և շփվեք հեշտությամբ

Ցանկացած հանդիպման վերաբերեք այնպես, կարծես այնտեղ ներկա գտնվողները ձեր լավագույն ընկերներն են: Եթե դուք ձեր ծանոթությունը սկսեք այսպես, ապա շատ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք՝  ունենալով նոր մարդկանց ընկերակցություն: Էլ չենք խոսում  առաջին տպավորություն դրական կարևորության մասին:

Կանոն 6. Ձեր վերաբերմունքը փոխում է իրականությունը

Հոռետեսությունը կարող է թաքնվել իրականություն կոչվող դիմակի տակ: Ահա թե ինչու դուք ամեն անգամ «ճիշտ» դուրս կգաք: Բայց մյուս կողմից էլ, ավելի լավ է ոչ միշտ լինել այդպիսին, որովհետև ժամանակի ընթացքում մենք գտնում ենք այն, ինչ փնտրում ենք…

Կանոն 7. Երախտագիտությունը երջանիկ զգալու պարզ միջոց է

Սա հրաշալի միջոց է շրջապատող իրականության նկատմամբ դրական վերաբերմունք պահպանելու և նպատակաուղղված կենտրոնացում ապահովելու համար: Եվ դեռ ուրիշներին էլ լավ զգալու հնարավորություն է տալիս: Սա էլ իր հերթին երջանկության զգացողություն է պարգևում ձեզ : Զգացմունքները, իրոք, վարակիչ են:

Կանոն 8. Ձեզ մի համեմատեք ուրիշների հետ

Երբ դուք ձեզ նմանեցնում եք ուրիշներին, դուք թույլ եք տալիս, որպեսզի արտաքին աշխարհը վերահսկի ձեզ: Այս դեպքում տրամադրության տատանումներն «ապահովված» են: Շատ ավելի արդյունավետ է, երբ համեմատվում ես ինքդ քեզ հետ: Որպեսզի տեսնես, ինչքան ես առաջընթաց ապահովել և ինչքան ես ինքդ քո համեմատ աճել:

Կանոն 9. Վախի աչքերը մեծ են

80-90% -ը, ինչից դուք վախենում եք, իրականում երբեք չի կատարվում: Դրանք գոյություն ունեն միայն գլխում: Եվ եթե, այնուամենայնիվ,  ինչ-որ բան տեղի է ունենում, ապա դա այնքան սարասափելի չէ, որքան դուք էիք պատկերացնում: Անհանգստությունը ժամանակի և ջանքերի իզուր վատնում է:

Կանոն 10. Չափից դուրս լուրջ մի վերաբերեք ամեն ինչին

Ձեր այսօրվա խնդիրները դուք մի քանի տարի անց հազիվ թե հիշեք: Եթե դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ինքներդ ձեզ, ձեր մտքերին ու զգացմունքներին, ապա դա կբերի ուժերի  անկման: Թուլացեք և ձեր տրամադրությունը կդառնա հրաշալի:

 Ռուսերենից  թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  mskh-ից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «10 ամենակարևոր բաները, որոնց մասին պետք է հիշել միշտ»

  1. Elmira:

    Շնորհակալություն Նունե ջան,շատ հետաքրքիր էջ բացեցի:

  2. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s