Տղան հանդիպում է մեկ այլ տղայի:
-Դու քանի՞ տարեկան ես:
-Ես՝ հինգ, իսկ դո՞ւ:
-Չգիտեմ:
-Ո՞նց, դու չգիտե՞ս՝ քանի տարեկան ես:
-Դե՛ չէ, չգիտեմ:
-Իսկ քեզ կանայք հետաքրքո՞ւմ են:
-Դե, չէ՛:
-Ուրեմն դու չորս տարեկան ես:
Ինչպես աղջիկներին տարբերել տղաներից
Թոմին նոր էր վերադարձել լողափից:
-Այնտեղ ուրիշ երեխանե՞ր էլ կային,-հարցրեց նրան մայրը:
-Այո՛,-պատասխանեց Թոմին:
-Աղջիկներն էին, թե՞ տղաներ,-հետաքրքվեց մայրը:
-Որտեղի՞ց իմանամ, նրանք հագուստով չէին:
Աղբյուր՝ Էնթոնի դե Մելլո, «Երբ Աստված ծիծաղում է»
Լուսանկարը՝ Մարգարիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Էնթոնի դե Մելլո, պատմվածքներ
Уведомление: Էնթոնի դե Մելլո, պատմվածքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)