Ես քայլում եմ իմ մանկության փողոցներով…

oshindrԴանդաղ ու մի տեսակ հանդիսավոր քայլքով ես մոտենում եմ իմ մանկության ցանկապատին: Այդպիսի անշտապ ու զգույշ քայլերով ես մեկ էլ խոնարհված վանքերին եմ մոտենում…

Ամեն ինչ նույնն է. նույն փողոցը, նույն քարերը, նույն ցանկապատը, դառնահամ օշիդրն էլ հին օրերի նման է բուրում՝ հարազատ ու հուզիչ…մանկության նման:

Կապտամանուշակագույն ռեհանը նույն կերպ է բուրում՝ զգլխիչ ու խենթացնող: Կարմիր ազնվամորին էլ նույն արևոտ համն ունի: Նույն սուլոցով են մոտենում ու հեռանում իմ մանկության կայարանի գնացքները:

Երբ ես կարոտում եմ իմ մանկությանը (գուցե ինքս ի՞նձ), ափիս մեջ եմ առնում մի բուռ դեղնավուն օշինդր, զգուշորեն տրորում եմ ու երկյուղածությամբ հոտ քաշում: Այն ինձ միշտ մանկություն է հիշեցնում: Իսկ, երբ ուզում եմ ականջալուր լինել մանկությունից եկող ձայներին, ես կայարան եմ գնում՝ գնացքի սուլոցն ու ռելսերից պոկված ձայները լսելու ու, թերևս, խաղաղվելու համար:

Ա՜յ քեզ բան, փաստորեն մանկությունը համի ու հոտի, գույնի ու ձայնի հիշողություն ունի՞…

Երբեմնի աղմուկով լի, անհոգ, խենթ ու խելառ օրերի ուրվականները լուռ ինձ են նայում մանկությանս լքված տների փոշոտ պատուհաններից անդին:

Մանկությո՛ւն, քեզ հետ հանդիպելու, լուռ զրուցելու, ինչ-ինչ բաներ հասկանալու համար եմ եկել, լսո՞ւմ ես: Արի՛ մի քիչ քայլենք միասին, լա՞վ…

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ես քայլում եմ իմ մանկության փողոցներով…

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հուլիս-օգոստոս. անհատական պլան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s