
Մշեցի տատս՝ Արմանուշը, իմաստուն կին էր։ Նա ասում էր․ «Եթե ուզում ես ճանաչել մարդուն, ամենից առաջ նայիր քոքին», ասել է թե արմատներին՝ հորը և պապին։ Եվ գիտե՞ք՝ ճիշտ էր ասում։
Ինձ քիչ, թե շատ ճանաչողները, հավանաբար նկատած կլինեն, որ խուսափում եմ քաղաքականությունից կամ քաղաքական թեմաների շուրջ մտքեր արտահայտելուց․ ես քաղաքագետ չեմ, ոչ էլ՝ քաղաքական վերլուծաբան, սակայն այսօր, որքան էլ տարօրինակ թվա՝ խոսելու եմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի, ավելի ճիշտ՝ նրա պապի և հոր մասին։
Վահագնի պապը իմ պապի համագյուղացին է եղել, Վահագնի հայրը՝ հայրիկիս մանկության ընկերը։ Ասել կուզի՝ տատիս ասածի պես գիտեմ Վահագն Հովակիմյանին։
Վահագնի պապի՝ Մնացական Մանուկի Հովակիմյանի, այնուհետև պապիս՝ Սարգիս Եղիազարի Մովսիսյանի նախագահ լինելու՝ ստալինյան բռնաճնշումների տարիներին, համագյուղացիներից ոչ մեկը Սիբիրի ճամփեն չի բռնել։ Իսկ Վահագնի հայրը՝ Միսակը, իր հոր նման ազնվագույն մարդ էր։
Եվ վերջում՝ Հովակիմյան Վահագնը որևէ մեկի, առավել ևս՝ իմ պաշտպանության կարիքը բնավ չունի, այնուամենայնիվ, ինքս ինձ պարտք չմնալու համար ասացի այն, ինչ ուզում էի ասել։
Հա, մի բան էլ։ Նրանք, ովքեր ցեխ են շպրտում մարդու վրա, իմացա՛ծ եղեք՝ միշտ չէ, որ ցեխը մարդուն է հասնում, բայց ձեր ձեռքերը ցեխոտվում են․․․
Լուսանկարը՝ ֆեյսբուքից
Նունե Մովսիսյան