Աղասի Այվազյան (լրացված)

Arasi AyvazyanՍեպտեմբերի 7-ին ծնվել է արձակագիր, սցենարիստ Աղասի Այվազյանը: Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարահանել է «Եռանկյունի»«Հայրիկ»«Լիրիկական երթ»  գեղարվեստական կինոնկարները։

Հավատ

301 թվականին հայերը իրենց համակայության վրա բարձրացրին Քրիստոսի դրոշը:
Հայոց պետությունը աշխարհին ներկայացավ որպես առաջին քրիստոնեական նույնաբանություն։ Այսօր դա, թերևս, քաղաքական գործողություն նկատվի, պետականության հիմք ու տեսակ, բայց ես՝ իբրև այդ կազմավորության մի փշուր, որը սկիզբ ունի իմ ժողովրդի մեջ, ընթացք, ու նաև հանգրվան պիտի ունենա նրա մարմնում, այժմ կրում եմ լոկ գիտակցությունը մեր եղելության։ Ու անընդհատ ներքին տառապանքով ձգտում եմ իմ նախագոյի հավատն ու ներուժը պահպանել, ավելի ճիշտ՝ թոթափել իմ չեղված, խոտոր ճանապարհի աղետը և վերգտնել իմաստուն արմատը, որը համարյա երկու հազար տարի էությունն է եղել իմ ցեղի: Էությունն է եղել և ոչ թե ընտրությունը: Մենք ուրիշ տեսակ չենք կարող լինել, քանզի այլ գոյական վիճակ չկա մեզ համար: Թեքումը ձախ կամ աջ՝ քայքայում է, վերջ մեր բարոյական և ֆիզիկական լինելիության: Որովհետև թեքում քո տեսակից անհնար է գիտութւան բոլոր բնագավառների փորձով: Հավատը մենք ենք ու ընտրության հնարավորություն ի բնուստ չի տրված: Հավատը մարդու էության մասնիկներն իրար սոսնձող հիմնանյութն է, բարոյական կերպի նախապայմանը: Եվ հայը Քրիստոնյա է, ու քրիստոնեությունը ստեղծագործություն է, որ մարդուն անջատեց անասունից: Եվ անասնականն է, որ դժոխազգի ենք կոչում մենք, տակավին այսահարում, չարչրկում է մեզ: Ու մեր տառապանքները այլ կերպ հավատալու, դրսերևույթ բարոյականությունն ընդունելու անպտուղ փորձեր են։

«Չի վախենում նա այնժամ ոչ անսահմանությունից, ոչ հավերժության հոսընթացից,- գրում է Կառլեյլը Հավատ ունեցողի մասին,- նա խիզախորեն նայում է Աստծո և մարդկանց աչքերի մեջ, և անիմանալի, անեզր Տիեզերքը նրա համար դառնում է ծանոթ քաղաք կամ տուն, որտեղ նա բնակվում է»։

Մեր ազգային կերպարի այժմյան խախտ ու խանգար շրջագծերի միջից մշտապես թեթևակի երևակվում է բնազանցական մի նկարագիր՝ մեծ հայի նկարագիրը՝ ազնվատոհմ ու ազատաբարո, մեր խորքային իմաստն ու հիմքը, որը մեզ պահել ու պահպանել է և բերել մինչև այսօր։ Այլապես ինչո՞ւ կանք հիմա: Այլապես ինչո՞ւ ենք անցել այս դժվարին ու երկար ճանապարհը։ Եվ որտեղի՞ց է այն դժգոհությունը, որ ունենք ինքներս մեր նկատմամբ, այդ ո՞ր վեհանձն բնույթն է և սուր աչքը, որ ամեն քայլափոխի տեսնում է ինքն իրեն և սրտմտում։ Դա այն մետաֆիզիկական ազգային գերակայությունն է, որ մեծ սևեռում է պահանջում իր ներկայությունը տեսանելի դարձնելու համար։ Նա, թերևս, լավագույնն է այս աշխարհում, ուր սկզբնաչարը փշրել է նրա ամբողջությունը, դիվալլուկ ժամանակների մրամութն ու ժանգառքր կոլոլել են նրա փշուրները: Գուցե մեր դժգոհությունը նրա կերպարը հավաքելու տառապանքից ու ձգտումի՞ց է։ «Սիրի՛ր ինքդ քեզ, փշո՛ւր,- երբեմն ասում է նա,- և դու կսիրես ամբողջությունը քո»։

Եկեղեցի

Մաթեմատիկոսն ու Հավատացյալը մտան եկեղեցի։

Մաթեմատիկոսը համոզված անաստված էր ու եկեղեցի էր մտնում լոկ ի նշան համակամության իր մանկության ընկերոջ` Հավատացյալի հետ։

Հավատացյալը մոմ էր վառում` իր թշվառաքրտինք հոգեկան կուտակումները ուղղելով երկինք, Մաթեմատիկոսը մոմ էր դնում հավուր պատշաճի` ընկերոջ կողքին լինելու համար։

Եվ այդպես ամեն կիրակի։

Եկեղեցին երկու պատուհան ուներ իրար դիմաց։ Օդը մի կողմից ներս էր մտնում, խուզարկում եղած-չեղածը ու մյուս կողմից դուրս ելնում…

Հավատացյալը դրեց իր մոմը կենտրոնում` երկնքին տեսանելի, ու բոցի լեզվակը նրա ճթճթաց, թրթռաց ու տագնապահար այս ու այն կողմ ընկավ` կարծես փախչել ցանկանալով մոմի վրայից…

Մաթեմատիկոսը նայեց շուրջը` եկեղեցու կառուցվածքին, պատուհաններին, մտքի մեջ չափեց-չափչփեց օդի շարժումը և իր մոմը տեղավորեց անկյունում։ Նրա բոցի լեզվակը ուղղահայաց և մարմնեղ բարձրացավ վեր…

Հավատացյալը նայում էր Աստվածածնի սրբապատկերին ու, անէացած, աղոթք մրմնջում…

Մաթեմատիկոսը, իր ձանձրույթը զսպելով, համերաշխության համբերատարությամբ աչքը ման էր ածում շրջապատի վրա…

Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց…

Մաթեմատիկոսի մոմը շարունակում էր պահպանել իր կրակի ուղղահայաց, կենսունակ կեցվածքը…

Մենք բոլորս ձգտում ենք անջատվել քաղցր ու անիմաստ նյութեղենությունից` մեզանից` սատանայից… Սատանան տառապում է, այրվում է կրակի վրա ու փրկվել է ուզում, պոկվել է ուզում իրենից… Ես ողբում եմ սատանային, ես խղճում եմ սատանային` ձեզ, ինձ: Մարդը սատանայի անցումային փուլն է… Գիտե՞ք, թե ինչ ճանապարհ եք անցել, մինչև հասել եք այս վիճակին: Մի կործանեք ձեր երկար ու մեծ աշխատանքը… Մարդը օդանավակայանն է, որտեղից պիտի գնաք բանականության, օգտի, երջանկության աշխարհը… Մի փորձեք մարմինը տանել ձեզ հետ, ինչպես սավառնորդներն են անում: Նրանց արածը ճանճի թռիչքն է: Կույր թռիչք, մեխանիկական թռիչք` հոգու թռիչքի հետ համեմատած: Ողորմելիները ուզում են նյութեղենը բարձրացնել վեր: Անհնար մի բան: Առանց նյութից պոկվելու վեր բարձրանալ: Պահպանելով նյութեղենի կիրքը… Խղճուկ մի բան` տանել մարմինը դրախտ: Այդ սատանայի` նյութի ցանկությունն է: Պատրաստվեք իսկական թռիչքի: Ու թե պատրաստ չեք` թռիչքը չի կայանա: Ու կմնաք այստեղ, կմնաք սատանա, այս տխուր աշխարհում` հողի ձգողականությանը գերի: Եվ կմնաք այնքան ժամանակ, մինչև դժոխային աշխատանքով չնախապատրաստեք ձեր նոր թռիչքը: Կապրեք քրտնած, արյունոտած, ուրիշի ստամոքսում, ուրիշը ձեր ստամոքսում, կապրեք որպես նյութեղեն` ձի կամ մուկ, կոկորդիլոս կամ ագռավ: Ու կրկին ձեզ մարդ պիտի դարձնեք` թռչելու համար…

Աղբյուրը՝  Աղասի Այվազյան, «Ժամագործների համքարությունը»

Կարող եք ծանոթանալ նաև՝   Աղասի Այվազյան, էսսեներ

Երկիր հայրենի

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբուն երկիր:

Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Աղասի Այվազյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

23 отзыва на “Աղասի Այվազյան (լրացված)

  1. Уведомление: Աղասի Այվազյան, էսսեներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Այսօր պիտի շնորհավորենք իրար | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Աղասի Այվազյան «Եկեղեցի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  6. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  7. Уведомление: Հայոց լեզվի ընտրությամբ գործունեություն — Սեբաստացիական մեդիադարակ

  8. Уведомление: Հայոց լեզվի ընտրությամբ գործունեություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  10. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  11. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  12. Уведомление: «Ժամագործերի համաքրությունը» հատված — Մարիամեդիաբլոգ

  13. Уведомление: Աղասի Այվազյան, «Հավատ» — Նունե Հովհաննիսյանի Բլոգ

  14. Уведомление: Աղասի Այվազյան — Գոհար Մավյանի բլոգ

  15. Уведомление: Վերլուծություն | Զառա Բաբայան

  16. Уведомление: Աղասի Այվազյան – Աննա Հարությունյան

  17. Уведомление: “Եկեղեցի” վերլուծություն | Վիկտորիա-Անի

  18. Уведомление: Աղասի Այվազյան փաթեթ… — Անի Արղության

  19. Уведомление: Աղասի Այվազյան — Անի Գրիգորյան

  20. Уведомление: Աղասի Այվազյան — Մարգարիտա Պետրոսյան

  21. Уведомление: «Ժամագործների համքարությունը» — Վահե Մուսայելյանի բլոգ

  22. Уведомление: Աղասի Այվազյան փաթեթ — Անի Արղության

  23. Уведомление: Աղասի Այվազյան «Սուրհանդակ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий