Թուրքական ժամանակակից արձակ

250px-Elif_ShafakԹուրք ժամանակակից արձակագրի՝ Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը» վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն: Այնուհետև հեղինակն  այն թարգմանել է թուրքերեն: Այս վեպը 2006-ին նրան կանգնեցրեց դատարանի առաջ, 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Դատավարության պատճառն այն է, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանություն: Շաֆաքը վեր է հանում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը՝ իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ:

Էլիֆ Շաֆաք, «Ստամբուլի բիճը» (հատվածներ) 

Կարող ես ճանաչել Աստծուն բոլորի եւ ամեն ինչի միջոցով, ամբողջ տիեզերքում: Քանի որ Աստված չի սահմանափակվում եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգում: Բայց եթե ուզում եք իմանալ, թե որտեղ է նրա բնակավայրը, փնտրելու մեկ տարբերակ ունեք՝ նրանց սրտերում, ովքեր անկեղծ սիրել գիտեն:

Ուղեղն ու սերը տարբեր խմորներից են հունցված: Ուղեղը կապում է մարդկանց և չի ենթարկվում ոչ մի վտանգի` այն ժամանակ, երբ սերը քանդում է բոլոր հանգույցները եւ դեպի վտանգը նետում բոլորին:Ուղեղը միշտ զգույշ է եւ խորհուրդ է տալիս. «Զգուշացեք չափազանց մեծ ոգեւորությունից»` այն ժամանակ, երբ սերն ասում է. «Օհ, եկ ու մի վախեցիր»: Միտքը հեշտ չէ կոտրել, միեւնույն ժամանակ, սերը մեկ ակնթարթում կարող է վերածվել բեկորների: Սակայն գանձերը թաքնված են հենց ավերակներում: Մեկ կոտրված սիրտը թաքցնում է բազում գանձեր:
Դեպի ճշմարտություն տանում է սիրտը, այլ ոչ թե խելքը: Թող որ սիրտդ նախաձեռնող լինի: Ո՛չ խելքը: Առերես հանդիպիր քո ինքնագնահատականի հետ, հառնիր ընդդեմ նրա եւ ի վերջո հաղթիր նրան: Երբ գտնես քո Ես-ը, կգտնես նաեւ Աստծուն:

Ստամբուլցի կանանց ուղեցույցի զգացմունքների ոսկե կանոնը. «Եթե փողոցում հետեւիցդ են ընկել, ուշադրություն մի՛ դարձրու, մի՛ պատասխանիր, զրույցի մի՛ բռնվիր, որովհետեւ ոչ միայն հետապնդողին հայհոյող կինը, այլեւ ուշադրություն դարձնող կինն այդ մարդուն միայն ավելի է ոգեւորում»: Ստամբուլցի կանանց ուղեցույցի զգացմունքների արծաթե կանոնը. «Եթե փողոցում քեզ հետեւում են, մի՛ նյարդայնացիր, խուճապի մի՛ մատնվիր, որովհետեւ հետապնդումից նյարդայնացող եւ չափից շատ ուշադրություն դարձնող կինը միայն իր գործն է բարդացնում»: Ստամբուլցի կանանց ուղեցույցի զգացմունքների բրոնզե կանոնը. «Եթե փողոցում քեզ հետեւել են, ամենալավը շուտափույթ մոռանալն է, չհիշելը, որովհետեւ միջադեպը միայն նյարդեր է քայքայելու»:

Աղբյուր՝ http://hraparak.am/news/view/39487.html

Элиф Шафак: политика художественной литературы

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Թուրքական ժամանակակից արձակ»

  1. Уведомление: Օրհան Փամուկ, «Ձյունը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ժամանակակից հունական պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s