Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ Կենաց ծառ։ Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում Կենաց, ասել է թե` կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է: Տիեզերական ծառի` Կենաց ծառի, գաղափարը ի սկզբանե ունեցել է Տիեզերքին սպառնացող Քաոսը կանխելու ակնկալիք:
Կենաց ծառին նվիրված մեր հին դիցաբանական երգերից, որի երկրորդ մասը քրիստոնեական ժամանակաշրջանի հավելում է
— Ծաղկեցաւ ծառն կենաց
Եւ աննման էր.
Լուսեղէն պտուղ եբեր
Եվ աննման էր.
Ճղերն ամէն արքայական
Եվ աննման էր.
Տերևն ամէն արփիափայլ
Եվ աննման էր.
Գարնանային հոտն որ ելաւ
Եվ աննման էր.
Անմահութեան աղբիւր բխեալ
Եվ աննման էր.
Դաշտերդ ամէն ծաղկով ի լի`
Եվ աննման էր.
Լերունքդ ամէն վարդ փթթեալ
Եվ աննման էր:
— Ծաղկեցաւ ծառն կենաց`
Աստուածածինն էր.
Լուսեղէն պտուղ եբեր`
Իւր միածինն էր.
Ճղերն ամէն արքայական`
Սուրբ առաքեալքն էր.
Տերևն ամէն արփիափայլ`
Սուրբ մարգարեքն էր.
Գարնանային հոտն որ ելաւ`
Իւր սուրբ ծնունդն էր.
Անմահութեան աղբիւր բխեալ`
Մկրտութիւնն էր:
Դաշտերդ ամէն ծաղկով ի լի`
Սուրբ մարտիրոսքն էր.
Լերունքդ ամէն վարդ փթթեալ`
Էն սուրբ կուսանքն էր :
Աղբյուրը` http://armsoul.com/index.php?topic=478.0
Уведомление: Ծառզարդարի ծեսը Հայաստանում | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Վարդևորը մոտ ա. խնդում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կաղանդ, ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Պսակի էթնիկ և քրիստոնեական խորհուրդը — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Պսակի էթնիկ և քրիստոնեական խորհուրդը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)