Հովհաննես Պլուզ Երզնկացի «Ծնողների և երեխաների մասին»

kakach
Հովհաննես Երզնկացի. հայ միջնադարյան բանաստեղծ, փիլիսոփա, մատենագիր, տիեզերագետ, մանկավարժ

Ծնողների և երեխաների մասին

Քրիստոնյաները սրբությամբ ու անարատությամբ պետք է դաստիարակեն իրենց երեխաներին և զգույշ լինեն մկրտությունից մինչև չափահասություն:

Երբ սկսի զգալ՝ պետք է խաչակնքելը սովորեցնել, երբ ոտքի կանգնի՝ ծնրադրությունը, իսկ երբ խոսել սկսի՝ մկրտության ժամանակ կնքահոր արտասանած հավատի խոստովանությունը սովորի (ինչպես նաև «Հայր մեր» աղոթքը):

Յոթ տարեկանից բարձր մանուկը պետք է խոստովանություն սովորի, իսկ ծնողները զգուշությամբ և պատրաստակամությամբ պետք է կրթեն իրենց զավակներին, խնամեն, պահեն, չթողնեն որ պարապ թափառեն, տեսնեն, լսեն ու սովորեն մեղսագործել:

ԱՍՏԾՈ ատյանի արջև ծնողները հանդիսանում են նրանց չարիքների պատասխանատուն:

Մանուկի միտքը հստակ հայելու նման է. անխրատ մի թող, որպեսզի մեղքի ժանգը նստելով չապականի այն:

Ոչ միայն գրքեր ու օրենքներ են խրատում սիրել ծնողներին, այլև անասուններն ու թռչուները բնությամբ նողասիրությամբ ունեն:

Օրինակ, ասում են, թե արագիլները, երբ իրենց ծնողները ծերանում են, նրանց թևերի տակ են մտնում, ման են տալիս ու կերակրում, իսկ երբ չեն կարողանում այլևս քայլել, բնի մեջ են նստեցնում, կերակուր են բերում և սնում նրանց, այնպես ինչպես նրանք էին սնել իրենց ձագերին:

Արդ, ամոթ է որ մարդիկ թռչուններից ավելի վատթար գտնվեն և ծնողների սնունդն ու բարիքը մոռանան:

Ծնողներիդ հնազանդվիր և նրանց պատվիր, որովհետև ԱՍՏԾՈՒՑ հետո մարդու բարերարները ծնողներն են:

Պատվեք ձեր ծնողներին, որոնք ԱՍՏԾՈՒՑ հետո ձեր ծննդյան պատճառն են: Նրանց ծերությանը խնամք տարեք և նրանց հրամաններին հնազանդվեք, որպեսզի օրհնության արժանի լինեք:

Աղբյուր՝  Qahana.am ֆեյսբուքյան էջ

Երզնկացի, ասույթներ 

Ավելորդ քաղցրությունը դառնությունից վատ է:

Գիտությունը լուսատու ճրագի նման է, որ լուսավորում է մարդկանց:

Ինչպես որ սեղանն է անօգուտ առանց հացի, այդպես էլ մեծությունն է անօգուտ առանց իմաստության:

Սպանության սկիզբը ատելությունն է:

Լեզուն է գործիք բանի ‘ւ

  • Լեզուն է գործիք բանի ‘ւ արդարոյն զերդ խալաս ոսկի,
    զՄարդոյն է մէկ փերթ արել և օձին է երկու ճըղի,
    Էնց մարդն որ երկու խօսի` զմէկըն քաղցր ու մէկըն լեղի,
    Եղբայր է օձին եղել ու զնորա անէծքն ընդունի:
  • Աշխարհս ի տոլապ նըման, որ ի վեր ‘ւ ի վայր թավալի,
    Վերինն այլ ի վայր դառնայ, և վարինն ի վեր ոլորի,
    Մըտիկ դու հիւսանն արա, որ թապութ ‘ւ օրոցք շինէ նա,
    Մէկըն գայ և մէկն երթայ, նա իւր բան պակաս չի մընայ:
  • Չկա ավելի բարձրագույն արվեստ, քան դաստիարակության գործը:Քանդակագործը անկենդան մարմին է ստեղծում, իսկ իմաստուն դաստիարակը կենդանի պատկեր, որին նայելով ուրախանում է թե՛ Աստված և թե՛ մարդ:Եթե դանակի հարվածով վիրավորենք մանուկին, նվազ վնաս հասցրած կլինենք, քան թե վատ օրինակ ցույց տալով գայթակղեցնենք նրան:Հաճախ ծնողներից շատերը ամեն ինչ անում են, որ զավակը ունենա հինալի ձի, սքանչելի տուն, կամ թանկարժեք ունեցվածք, իսկ այն մասին, որ նա ունենա ընտիր հոգի ու բարեպաշտ մտածմունքներ, նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում:Երեխաների բարեպաշտության դաստիարակությունը պետք է այնպես ուղղել, որ դաստիարակելով նրանց, չդառնանք երեխայասպան, այլ լինենք ծնող:Հենց այս է խառնում ամբողջ տիեզերքը:

    Հովհան Ոսկեբերան

  • Ջրի կաթիլը ողորկ մակերեսին կգնա այնտեղ, ուր որ մատով ուղղես, այդպես էլ մատղաշ երեխաներին կարելի է ուղղել թե լավ, թե վատ կողմերի:
    Իրենց երեխաներին ինչպես հարկն է չդաստիարակող ծնողները, նրանց ծնում են այն ժամանակավոր կյանքի համար և բացում են նրա առջև հավիտենական մահվան դռները:Երանելի Հերոնիմոս
  • Դուք ձեր զավակներին այնպես օրհնեցեք, որ նրանք երկնային իմաստությունը ճանաչել ու բարձր համարեն ու աշխարհիս շնչավոր իմաստության վրա չպարծենան:Դուք ձեր զավակներին օրհնեցեք այնպես, որ նրանք հայրենատուր սուրբ կրոնը, հավատը, սուրբ ավանդությունները անարատ ու անեղծ պահեն, Հայաստանյայց Եկեղեցին սիրեն, Թադևոսի, Բարդուղիմեոսի և Լուսավորիչ հոր հոտից ու փարախից չբաժանվեն:Օրհնեցեք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, եղբորը սիրեն, ընկերոջը սիրեն ու մարդասեր լինեն:Խրիմյան Հայրիկ
  • Qahana.am
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «Հովհաննես Պլուզ Երզնկացի «Ծնողների և երեխաների մասին»»

  1. այսինքն՝ երեխային փոքրուց սովորեցնել ստրկանալուն, սեփական մտածողությունից հրաժարվելուն, խավարի մեջապրելուն… շաաաատ իմաստուն մարդ է եղել….

  2. Նունե Մովսիսյան:

    Ես այդ դաստիարակության արդյունքն եմ, բայց…փոքրուց մեծացել եմ ազատ, ստրուկի հոգեբանություն չեմ ունեցել երբեք, հիմա էլ չունեմ (չեմ էլ պատրաստվում երբևէ ունենալ), ունեմ սեփական մտածողություն, ու սա համարվո՞ւմ է խավարի մեջ ապրել: Այնպես որ, Արամազդ ջան, համաձայն չեմ քո դիտարկումների հետ:

  3. Նունե ջան, ո՞րն է այս խրատի իմաստը.
    «Երբ սկսի զգալ՝ պետք է խաչակնքելը սովորեցնել, երբ ոտքի կանգնի՝ ծնրադրությունը, իսկ երբ խոսել սկսի՝ մկրտության ժամանակ կնքահոր արտասանած հավատի խոստովանությունը սովորի (ինչպես նաև «Հայր մեր» աղոթքը):»

    • Նունե Մովսիսյան:

      Այ Արամազդ ջան, ախր էդ գրվել է միջնադարում, հիմա ով է էդպես անում, ով զահլա ունի: Հիմա էդպես անողները մոլեռանդներն են, որոնցից թող ու փախի…

  4. Նունե ջան, դարաշրջանը կապ չունի։ Աչքերը բացել չթույլատրող ծեսեր ինչպես եղել են, էդպես էլ կան… ու, ցավոք, լինելու են… խնդիրը մարդուն ազատ չթողնելն է, մարդուն պայմանականություններով ու սահմանափակումներով փաթաթելը…

  5. Уведомление: Հովհաննես Պլուզ վարդապետ «Ճառ սիրո մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s