Ներսես Շնորհալի

«Այս Ներսեսը իմաստնությամբ ավելի մեծ էր, քան իր ժամանակի բազում վարդապետներ, և ոչ միայն հայոց, այլև հույների ու ասորիների մեջ, այնքան, որ նրա իմաստնության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ»:
Կիրակոս Գանձակեցի, պատմիչ
«Շնորհալի անունը ստացել է իր անկրկնելի աստվածային շնորհների համար, քանզի նրա գրչի տակից դուրս են եկել այնպիսի ընտիր գործեր, որոնք պիտի փառավորեին թե իրեն, թե հայոց եկեղեցին և հայոց ազգը նույնպես»:
Մեհրուժան Բաբաջանյան, «Վարք սրբոց»

Բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի, 1166 թ-ից) միջնադարյան  Հայաստանի կիլիկյան հոգևոր-մշակութային դպրոցի ամենափայլուն և  համաքրիստոնեական քաղաքակրթության խոշոր ներկայացուցիչներից է: Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը:Գրել է չափածո խրատների 2 շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև 300-ից ավելի չափածո հանելուկ-առակներ՝ դառնալով հանելուկի՝ որպես գրական առանձին ժանրի ստեղծողը հայ գրականության մեջ:

Շնորհալին ամենամեծ շարականագիրն է: Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են Հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, խորացրել է հոգևոր երգերի ազգային բովանդակությունն ու հայրենասիրական ոգին, կատարելագործել եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով.

Շնորհալու «Վիպասանություն» պոեմը (1121 թ.) առաջին չափածո պատմագրական երկն է: Պոեմը սիրվել ու տարածվել է ողջ միջնադարում՝ որպես հայոց պատմության և հայրենասիրության ուսուցարան: Նրա «Հիսուս որդի» (1152 թ.) պոեմը «Նարեկի» (Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը) հետ եղել է հոգիները բուժող աղոթամատյան:

Շնորհալու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ է «Ողբ Եդեսիո» (1145 թ.) քնարավիպերգական պոեմը, որտեղ պատկերված են 1144 թ-ին Եդեսիա (կամ Ուռհա) հայաշատ քաղաքի գրավումն ու ավերումը:
Չափածո գործերի զգալի մասը Շնորհալին գրել է հանգերով. ստեղծագործել է հայկական տաղաչափության գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի հեղինակն էլ ինքն է: Նա կանոնավորել է հայերենի տաղաչափությունը, բարձրացրել չափագիր խոսքի ռիթմիկ երաժշտական կողմը:
Հայ եկեղեցու պատմության մեջ Գրիգոր Լուսավորչից, Սահակ Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից ու Գրիգոր Նարեկացուց հետո ոչ ոք այնքան չի մեծարվել ու սիրվել, որքան Ներսես Շնորհալին՝ որպես սուրբ, հայրապետ ու մատենագիր: Ժամանակակիցներն ու հաջորդները նրան մեծարել են Երգեցող, Երկրորդ Լուսավորիչ Հայոց, Տիեզերալույս, Եռամեծ վարդապետ, Երանաշնորհ սուրբ և այլ պատվանուններով:
Սբ Ներսես Շնորհալու հիշատակը Հայ եկեղեցին նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ «Սրբոց թարգմանչաց վարդապետաց» տոնի հետ:

 

Լուսանկարը` անձնական արխիվից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

14 отзывов на “Ներսես Շնորհալի

  1. Уведомление: Ներսես Շնորհալի, մեդիանյութեր | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Դեկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: «Ես կարողանում եմ» ստուգատես. հայոց լեզու; գրականություն | Գևորգյան Մանե

  4. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր+ — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ

  10. Уведомление: Հեռավար ուսուցում․ գրականություն — Սեբաստացիական մեդիադարակ

  11. Уведомление: Հոգևոր Հայաստան. Ներսես Շնորհալի (հոդվածը մշակման փուլում է) — Սեբաստացիական մեդիադարակ

  12. Уведомление: Ներսես Շնորհալի (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  13. Уведомление: Ներսես Շնորհալի․ հոգևոր Հայաստան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Ներսես Շնորհալի․ հոգևոր Հայաստան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий