Ի ՞նչ է միտքը

mitqՇտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:

Իսկ դրա համար հարկավոր է ոգեշնչվել մտքով:

-Իսկ ի ՞նչ է միտքը:

Մտածողը մեզ բացատրում է.

Միտքը Տիեզերքում առկա էներգիաներից ամենահզորն է, այն ունի ինչպես  ստեղծագործական, այնպես էլ կործանարար ուժ:

Միտքը հոգևոր հարթակում նորածին էակ է, և այն անխորտակելի է:

Միտքը կյանք է, և կյանքը մտքի արդյունք է:

Միտքը կուտակվում է տարածության մեջ՝  ազդելով միջավայրի վրա: Այն ինչպես մարդկանց ընդհանուր վարքագծի, այնպես էլ առանձին անհատների վրա ազդելու ուժ ունի:

Մարդն իր մտքի ուժով ունակ է ինչպես արարելու, այնպես էլ ոչնչացնելու:

Միտքը ծնում է ուժեր, որոնք կարծես թարմացնում-նորացնում են Տիեզերքը: Եվ եթե ասեմ, որ մտքի արդյունք այդ էակները ներգրավված են Տիեզերքի շինարարության մեջ, հասկացեք ոչ թե փոխաբերական, այլ հենց էլ ուղիղ իմաստով:

Բարի, մաքուր միտքը ձգում է գեղեցիկ ուժերին: Իսկ չար միտքը, ինչպես մեռած աղբ, թափվում է Երկրի վրա:

Միտքը թռիչքի բարձրություն է:

Միտքը թռիչքի հեռավորություն է:

Միտքը թռիչքի արագություն է:

Միտքը թռիչքի գեղեցկություն է:

Մտածողը մեզ առաջադրանք է տվել՝  սովորեք մտածել գեղեցիկի մասին:

Շնորհակալություն  Դասի համար, Մտածո՛ղ:

Աղբյուրը՝  Շալվա Ամոնաշվիլի, «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու», (Մոսկվա, 2005)

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Նարե Ղալամքարյանի ֆեյսբուքյան էջից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Ի ՞նչ է միտքը

  1. Уведомление: Շալվա Ամոնաշվիլի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Միտքը՝ սրտին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Շալվա Ամոնաշվիլի, «Թևեր» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s