
Թևեր կան:
Խանդավառությունն առ թռիչք կա:
Թռիչքը թռչունին բնորոշ բան է:
Բայց…ախր, թռչնակը վանդակի մեջ է:
Այսպես նա մեզ դուր է գալիս. թող երգի մեզ համար, թող մեր կողքին մնա և զարդարի մեր կենցաղը:
Եվ թռչնակը երգում է: Իսկ ինչի ՞ մասին:
Թռչնակը ցատկում է թառից թառ և հակառակը: Սա ամենն է, ինչ մնացել է թռիչքից:
Հետո կգա ժամանակ, և մենք թռչնակին դուրս կբերենք վանդակից: Բայց թռչել նա արդեն չի կարող. թևերն այլևս այն չեն լինի: Ինքն էլ կարծես չի ուզում թռչել, մոռացել է՝ ինչ է թռիչքը և ինչի համար են իրեն պետք թևերը:
Եվ թռչունը կդառնա նենգ կատվի որս:
Ցավակցություններս՝ նույնիսկ արցունքներն այլևս անկարող են օգնել թռչունին:
Թռչունը թռչելու համար է ստեղծվել, նույնիսկ երբ դեռ մայրիկ-թռչունը թուխս չէր նստել: Բայց մենք, մեր մտքերի և «երևակայության» արդյունքում, զրկեցինք նրան թռիչքից: Մենք թռչունին պարտադրեցինք վանդակում ապրել: Այնուհետև մայրիկ-թռչունը ձու հանեց վանդակում, փոքրիկ թռչնակը ծնվեց վանդակում, մեծացավ վանդակում: Եվ, ի վերջո, թռչունը մոռացավ իր Ինքնության մասին՝ տարածություն նվաճելը, միջատներ ոչնչացնելն ու Արարչի համար օրհներգեր երգելը:
Ինչո՞ւ ենք մենք այդպես վարվում, մարդի՛կ:
Թռչունը մեր երեխան է:
Ինչո՞ւ ենք մենք ազատությունը խլում երեխայից:
Եվ դա ի սկզբանե անում ենք մեր մտքերի ու երևակայության օգնությամբ՝ քաշելով նրան թակարդը:
Ինչ որ մեկը հենց նոր ասա՞ց. «Դուք որտե՞ղ եք տեսել, որ վանդակի մեջ երեխա են պահում: Իսկ որտե՞ղ եք տեսել մեր թակարդները»:
Հեռու գնալ պետք չէ:
Ամբողջ կյանքում ազատություն ենք որոնում ու չենք գտնում: Իսկ, եթե գտնում էլ ենք ազատության փշրանքներ, նույն պահին սահմանափակումներ ենք դնում, ինչ է թե ինչ-որ մեկին հանկարծ շատ բաժին չհասնի:
Սա վանդակ չէ՞, սա թակարդ չէ՞:
Հիմա մենք կբռնենք ու կգրենք հենց երկնքում, որպեսզի բոլորը գիտակցեն. «Երեխայի մտքի և կամքի վրա բռնություն գործադրելը ծանր հանցագործություն է»:
Աղբյուրը՝ Շալվա Ամոնաշվիլի, «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու», (Մոսկվա, 2005)
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Уведомление: Շալվա Ամոնաշվիլի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Միտքը՝ սրտին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շալվա Ամոնաշվիլի, «Թևեր» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շալվա Ամոնաշվիլի — Լիլիթ Սահակյան
Уведомление: ՇԱԼՎԱ ԱՄՈՆԱՇՎԻԼԻ — Դայանա Մանուկյան