Թևեր կան, բայց…

trichq

Թևեր կան:

Խանդավառությունն առ թռիչք կա:

Թռիչքը թռչունին բնորոշ բան է:

Բայց…ախր, թռչնակը վանդակի մեջ է:

Այսպես նա մեզ դուր է գալիս. թող երգի մեզ համար, թող մեր կողքին մնա և զարդարի մեր կենցաղը:

Եվ թռչնակը երգում է: Իսկ ինչի ՞ մասին:

Թռչնակը ցատկում է թառից թառ  և հակառակը: Սա ամենն է, ինչ մնացել է թռիչքից:

Հետո կգա ժամանակ, և մենք թռչնակին դուրս կբերենք վանդակից: Բայց թռչել նա արդեն չի կարող. թևերն այլևս այն չեն լինի: Ինքն էլ կարծես չի ուզում թռչել, մոռացել է՝ ինչ է թռիչքը և ինչի համար են իրեն պետք թևերը:

Եվ թռչունը կդառնա նենգ կատվի որս:

Ցավակցություններս՝ նույնիսկ արցունքներն այլևս անկարող են օգնել թռչունին:

Թռչունը թռչելու համար է ստեղծվել, նույնիսկ երբ դեռ մայրիկ-թռչունը թուխս չէր նստել: Բայց մենք, մեր մտքերի և «երևակայության» արդյունքում, զրկեցինք նրան թռիչքից: Մենք թռչունին պարտադրեցինք վանդակում ապրել: Այնուհետև մայրիկ-թռչունը ձու հանեց վանդակում, փոքրիկ թռչնակը ծնվեց վանդակում, մեծացավ վանդակում: Եվ, ի վերջո, թռչունը մոռացավ իր Ինքնության մասին՝ տարածություն նվաճելը, միջատներ ոչնչացնելն ու Արարչի համար օրհներգեր  երգելը:

Ինչո՞ւ ենք մենք այդպես վարվում, մարդի՛կ:

Թռչունը մեր երեխան է:

Ինչո՞ւ ենք մենք ազատությունը խլում  երեխայից:

Եվ դա ի սկզբանե անում ենք մեր մտքերի ու երևակայության օգնությամբ՝ քաշելով նրան թակարդը:

Ինչ որ մեկը հենց նոր ասա՞ց. «Դուք որտե՞ղ եք տեսել, որ վանդակի մեջ երեխա են պահում: Իսկ որտե՞ղ եք տեսել մեր թակարդները»:

Հեռու գնալ պետք չէ:

Ամբողջ կյանքում ազատություն ենք որոնում ու չենք գտնում: Իսկ, եթե գտնում էլ ենք ազատության փշրանքներ, նույն պահին սահմանափակումներ ենք դնում, ինչ է թե ինչ-որ մեկին հանկարծ շատ բաժին չհասնի:

Սա վանդակ չէ՞, սա թակարդ չէ՞:

Հիմա մենք կբռնենք ու կգրենք հենց երկնքում, որպեսզի բոլորը գիտակցեն. «Երեխայի մտքի և կամքի վրա բռնություն գործադրելը ծանր հանցագործություն է»:

Աղբյուրը՝  Շալվա Ամոնաշվիլի, «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու», (Մոսկվա, 2005)

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Թևեր կան, բայց…»

  1. Уведомление: Շալվա Ամոնաշվիլի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Միտքը՝ սրտին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Շալվա Ամոնաշվիլի, «Թևեր» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s