-Ուսուցի՛չ, տուր մեզ ազատ ապրելու օրինակներ, որ սովորենք:
Եվ ուսուցիչն ասաց.
Երբ ինչ-որ մեկը կտրում է քո ճամփան, լուռ մի կողմ քաշվիր, եթե գիտես քո անցնելիք ճանապարհը:
Երբ քեզ անհրաժեշտ է կացարան գտնել, բարի եղիր քեզ հյուրընկալող տիրոջ հանդեպ:
Երբ հեռանալու ժամը գա, մնացողին հաջողություն մաղթիր, անկախ ամեն ինչից:
Երբ ծաղկած ծառ տեսնես քո ճանապարհին, մի՛ կոտրիր այն, հնարավոր է՝ այն ուրախություն պարգևի ուրիշներին:
Երբ լսում ես ողջյունի կանչ, անտարբեր մի՛ անցիր:
Երբ լսում ես երգող թռչունի, ծառը մի՛ թափահարիր:
Երբ տեսնում ես, որ երեխաներ են գալիս, ասա. «Մենք սպասում էինք ձեզ»:
Երբ բարի գործ ես անում, այն մի՛ գրանցիր քո նոթատետրում:
Երբ մտածում ես վիրավորանքի մասին, նայի՛ր հատակին թափված աղբին:
Աղբյուրը՝ Շալվա Ամոնաշվիլի, «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու», (Մոսկվա, 2005)
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Уведомление: Շալվա Ամոնաշվիլի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Միտքը՝ սրտին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շալվա Ամոնաշվիլի, «Թևեր» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)