Մենք հարցրինք ուսուցչին.
-Ովքե՞ր են քո երեխաները:
Նա պատասխանեց մեզ.
-Իմ երեխանե՞րը:
Նա է, ով կապված չէ նյութական իրերին և չի հիշում դրանց գները:
Ով թռչուն է սիրում:
Ով գնահատում է առավոտյան թարմ օդը:
Նա է, ում համար գործողությունն ավելին է, քան ժամանակը:
Ով հասկանում է ծաղիկներին:
Ով քաջ է՝ առանց նկատելու այն:
Ով չի սիրում անիմաստ շաղակրատել:
Ով գնահատում է գեղեցկության ուրախությունը:
Ով հասկանում է կյանքը տեսանելիից անդին:
Ով զգում է, ինչ և երբ պետք է վերցնել իր իսկ Գավաթից:
Ով շտապում է կատարել իր համար նախատեսվածը:
***
Շտապեք երեխանե՛ր…
Դուք եկել եք տաճար, որպեսզի աղոթե՞ք:
Ո՛չ, դուք եկել եք պահանջելու:
Դուք աղոթում եք ոչ հացի կտորի, ոչ էլ հիվանդ մոր համար:
Դուք շորթողներ եք, կողոպտիչներ, հետն էլ հանդես եք գալիս Քրիստոսի անունից:
Եվ ի՞նչ ես պատրաստվում անել թռցրածդ:
Տալու ես ա՛յ այն մեկին, որ քո տերն է և քեզ է հետևում փողոցի անկյունում կանգնած:
Քո աչքերում ատելություն կա:
Քո ներսում կոպտություն ու զայրույթ կա: Անորոշություն ու անվստահություն էլ կա: Ո՞վ ձեզ վաճառեց սատանային, երեխանե՛ր: Գահավիժելու վտանգը մեծ է: Երկինքը աղմկում է:
Աղբյուրը՝ Շալվա Ամոնաշվիլի, «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու», (Մոսկվա, 2005)
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Уведомление: Շալվա Ամոնաշվիլի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Միտքը՝ սրտին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շալվա Ամոնաշվիլի, «Թևեր» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)