Ամանորի արարողություններն սկսվում էին տարեմուտի գիշերը և շարունակվում 12 օր: Այդ 12 օրերն էլ բաժանվում էին 3 փուլի` տոնակատարությունների:
Առաջինը Ամանորն է, որը նվիրվում էր բնության ու տիեզերական ուժերի փառաբանմանը:
Երկրորդը փուլը Սուրբ Զատիկն է` Քրիստոսի ծնունդը, որն իր մեջ կրում էր մոմի, կրակի, լույսի խորհուրդը:
Իսկ երրորդը Քրիստոսի Մկրտությունն էր կամ, այլ կերպ ասած, խաչը ջրի մեջ իջեցնելու տոնակատարությունը: Այսինքն` հունվարի 4-ին սկսվում էր նավակատիքը: Մարդիկ սկսում էին պատրաստվել Սուրբ ծննդյան արարողություններին, հացեղեն ուտեստներ էին պատրաստում, հացահատիկ եփում:
Հունվարի 5-ը Ճրագալույցն էր, իսկ հունվարի 6-ին արդեն սկսվում էր բուն Սուրբ ծնունդը:
Հունվարի 7-ին նշվում էր Մկրտությունը:
Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Երգերի տեքստերը պարունակում էին բարեմաղթություններ, ընտանիքի անդամների գովք և տոնական ճաշատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր պարկեր էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր,հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն:
Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է այդ տղամարդու կինը դառնալ եւ նրա համար զավակներ ունենալ: Իսկ ի պատասխան աղջիկների փոխադարձ սիրո` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը:
Տոնը շնորհավորելու ավանդույթի համաձայն, թե տնեցիները, թե այցելուները տուն մտնում էին աջ ոտքը առաջինը ներս դնելով, այլապես ձախորդությունները անպակաս կլինեին:
Սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային:
Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով:
Աղբյուր` Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»
Լուսանկարը` http://manepapyan.blogspot.com/2011/09/blog-post_21.html
Ավելին իմանալու համար՝ «Ամանոր» մեդիափաթեթ
Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կաղանդ, ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ամանորի ուսումնական նախագիծ — Մարգարիտ Հարությունյան
Уведомление: Ամանորի նախագիծ — Մարգարիտ Հարությունյան
Уведомление: Մանե Առուստամյան
Уведомление: 18.12.2018 — Արփինե Խաչատրյանի բլոգ
Уведомление: 18.12.2018 | Նանե Ասատրյանի բլոգ
Уведомление: Դեկտեմբեր ամսվա առաջադրանքներ.6-րդ դասարան | Հռիփսիմե Գալստյանի բլոգ
Уведомление: Հայկական ծիսական ամանոր — Օֆելյա Անդրեասյանի բլոգ
Уведомление: Մայրենի տնային աշխատանք | ❄Իռեն Կարապետյան❄
Уведомление: Հայկական ծիսական ամանոր — Միլենա Մարկոսյան
Уведомление: Տնային աշխատանք 19.12.2018 | ⛄❄Եվա Սահրադյան❄⛄
Уведомление: Մայրենի | Աշոտ Սուքոյան
Уведомление: ՄԱՅՐԵՆԻ 19.12.2018 | 🎻Անժելինա Սիմոնյան🎻
Уведомление: Տնային աշխատանք 19.12.2018 | Ռուզաննա Բաբաջանյանի բլոգ
Уведомление: ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ԱՄԱՆՈՐ | Գրաբար
Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ հենց Կաղանդ պապը, ով նվերների փոխարեն բաժանում էր տոնական յոթ խորհուրդներ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Կաղանդ պապիկը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։
НравитсяНравится