Տվե՛ք ինձ ձեր շնորհը

mskhՈւսուցիչները խորհրդակցությունից հետո եկան հետևյալ եզրահանգման. որպեսզի կարողանան բարին սերմանել, հարկավոր է, որ սովորողները բացեն իրենց Սրտերը:

Բայց ինչպե՞ս հասել դրան:

-Գուցե գիտությո՞ւնը մեզ օգնի,- ասացին նրանք և սկսեցին հաճախել վերապատրաստման դասընթացների:

Այնտեղ պրոֆեսորը բացատրեց սկզբունքներ, մեթոդներ, ուսուցման ձևեր, խոսեցին նպատակի և կրթական մեթոդների մասին, ներկայացվեցին կրթական չափորոշիչներ, բարեփոխումների ծրագրեր: Հետո տվեցին մասնագիտական զարգացման վկայագրերն ու ասացին. «Խիզախե՛ք»:

Ուսուցիչներն իրենց ստացած գիտելիքները կիրառեցին, բայց սովորողներն իրենց Սրտերը չբացեցին նրանց առաջ:

-Մեզ չեն բավականացնում հոգեբանական գիտելիքները, -որոշեցին նրանք:

Եվ շտապեցին ստանալ երկրորդ մասնագիտություն:

Զինվեցին հոգեբանական հասկացություններով և սկսեցին դաս անել:

Բայց սովորողները, միևնույն է, չէին բացում իրենց Սրտերը՝ թույլ չտալով ներս նայել:

-Հավանաբար, կօգնի Արևմուտքը:

Եվ հրավիրեցին «նոր կրթական տեխնոլոգիաների» մասնագետ արտասահմանցի փորձագետների:

Նրանք ստանձնեցին մենթորի իրենց դերը՝ ուսուցանելով մշուշոտ «ինտերակտիվ տեխնոլոգիաներ», որոնք, ինչպես վստահեցնում էին, գերժամանակակից՝ անգամ ապագայից էին:

Բայց այդ գերնորույթ համարվող տեխնոլոգիաները նույնպես չաշխատեցին:

Տխրեցին ուսուցիչները, որ չեն կարողանում գտնել իրենց սովորողների Սրտերը տանող ուղին, որպեսզի  բարու սերմը ցանեն:

-Գուցե Մտածո՞ղը փրկի,-ասացին նրանք:

Եվ գտան քարայրում նստած Մտածողին:

-Օ՜, Մտածո՛ղ,-պաղատեցին նրանք,-մեզ ցույց տուր մեր սովորողների Սրտերը տանող ուղին, որպեսզի կարողանանք ցանել բարության սերմեր, թե չէ սերունդը գնալով դաժան է դառնում:

Մտածողն ասաց նրանց.

-Կասեմ՝ որն է սովորողների Սրտերը տանող ուղին, բայց դրա փոխարեն դուք ինձ պիտի տաք ձեր շնորհները:

Ուսուցիչները նայեցին միմյանց. ի՞նչ շնորհ է իրենցից պահանջում Մտածողը:

Այդժամ Մտածողն ասաց.

-Եթե ինչ-որ մեկն ունի անհանգստություն,

Տո՛ւր ինձ անհանգստություն,

-Եթե ինչ-որ մեկն ունի զայրույթ,

Տո՛ւր ինձ զայրույթ,

Եթե ինչ-որ մեկն ունի դաժանություն,

Տո՛ւր ինձ դաժանություն,

Եթե ինչ-որ մեկն ունի կոպտություն,

Տո՛ւր ինձ կոպտություն,

Եթե ինչ-որ մեկն ունի կասկածներ,

Տո՛ւր ինձ կասկածամտություն,

Եթե ինչ-որ մեկն ունի ատելություն,

Տո՛ւր ինձ ատելություն,

Եթե ինչ-որ մեկն ունի չարություն,

Տո՛ւր ինձ չարություն,

Եթե ինչ-որ մեկն ունի վախեր,

Տո՛ւր ինձ վախկոտություն,

Եթե ինչ-որ մեկը  դավաճանում է,

Տո՛ւր ինձ դավաճանություն,

Եթե ինչ-որ մեկն ունի սնահավատություն,

Տո՛ւր ինձ սնահավատություն,

Եթե ինչ-որ մեկն ունի կպչուն մտքեր,

Տո՛ւր ինձ մտասևեռունություն,

Իսկ եթե տալիս եք մի բուռ վատ սովորություններ,

Ես այն կընդունեմ որպես փոշոտ ու դատարկ զնգոցներ,

Բայց չմոռանաք՝ ինչ արժանիք ունի նա

Ում համար գոնե մեկ անգամ նվիրաբերվել է այս ամենը:

Եվ այսպես, ես ընդունեցի ձեր Սրտի բոլոր արատները,

Եվ այն դարձավ մաքուր:

Ես Ձեզ բացում եմ Իմաստություն.

Աշակերտի սիրտը տանող ուղին ուսուցչի մաքուր Սիրտն է:

Աղբյուրը՝   Амонашвили Ш.А. Вера и любовь. М., 2009.

Թարգմանությունը՝   Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Արմինե Թոփչյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Տվե՛ք ինձ ձեր շնորհը

  1. Уведомление: Շալվա Ամոնաշվիլի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Միտքը՝ սրտին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Շալվա Ամոնաշվիլի, «Թևեր» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s