Շնորհակալ եմ, Խորեն Պալյան

Խորեն_Պալյան

Մարտի 10-ին ծնվել է Խորեն Պալյանը:

Ժամանակն անխնա անցնում է պետությունների, մարդկանց կողքով՝ պատմության թատերաբեմից սրբելով- տանելով ազգեր ու սահմաններ, իսկ մարդկանց հիշողությունից՝ դեմքեր ու դեպքեր: Մնում են, թերևս, միայն այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ ոգեղեն են, ովքեր հասցնում են ոգու հետ երկխոսության մեջ մտնել ու կարևորը՝  փոխանցել այն ու հաղորդ դարձնել մարդկանց: Նման մի մարդու՝ Խորեն Պալյանի մասին էլ ուզում եմ Ձեզ պատմել: Նա գիտական որևէ կոչում չուներ, թեև բացառիկ շարականագետ էր, ծիսագետ և դասական գրաբարի հմուտ գիտակ:

Եթե ինձ հարցնելու լինեին՝ անձամբ ինձ ի՞նչ կարևոր բան է տվել համալսարանը, ես կպատասխանեի՝  հանդիպեցրել է մարդկանց, առանց որոնց ես այսօր ես չէի լինի, առաջինն էլ կտայի Խորեն Պալյանի անուն-ազգանունը: Իմ գրաբարի դասախոսը, «Հայ տոհմիկ» երգչախմբի ղեկավարը, մի մարդ, ում ես պարտական եմ շատ-շատ բաների համար: Փորձեմ թվարկել, հա՞:

Հայոց լեզվի հոգու՝ գրաբարի ու Տերունական աղոթքի, շարականի ու Կոմիտասի, դասական ու հոգևոր երաժշտության, վանքի ու եկեղեցու, դրախտավայր Հայաստանի՝ մասնավորապես Հայաստանի այս հատվածի նկատմամբ աներկբա սերն ու նվիրումը փոխանցել է Խորեն Պալյանը: Հետաքրքիրն այն էր, որ վերը թվարկածիս մասին կամ չէր խոսում, կամ շատ քիչ էր խոսում, բայց ոգու անտես ալիքներով մեզ՝ իր ուսանողներին էր հասցնում այդ անսահման սերը:

Շատ հաճախ էինք ճամփորդում Հայաստանով ու Արցախով մեկ: Միասին եղել ենք նաև Թբիլիսիում, Մոսկվայում, Լենինգրադում, Վիլնյուսում, Կաունասում: Հետաքրքիր մարդ էր, ճամփի հոգատար ընկեր, աննման խոհարար: Նրա տան դռներն իր հոգու դռների նման միշտ բաց էին մեր առաջ նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը տանը չէր լինում: Իսկական հաճույք էր նրա հետ շփվելը, էլ չեմ ասում՝ ճամփա գնալը: Կենսասեր մարդ էր, ժպիտով ու հումորով լի: Ազատ մտածողություն ուներ, համարձակ էր, միայն մի թուլություն ուներ՝ Լուսինե Զաքարյան: Խոսում էր անթերի ու ոսկեղենիկ հայերենով, լավ տիրապետում էր թուրքերենին: Ճիշտ մանկավարժ էր: Միշտ ասում էր, որ իրենը սեր արթնացնելն է, մնացածը՝ քննություն-ստուգարք կամ գնահատական, անկարևոր բաներ են: Մեզ սիրում էր հարազատի պես, մենք էլ իրեն էինք շատ սիրում, ուզում էի անպայման ասել՝ շարունակում ենք սիրել:

Խորին խոնարհումով և երախտագիտությամբ` Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Շնորհակալ եմ, Խորեն Պալյան

  1. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Արցախ աշխարհ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Այսպիսի Ռաֆայել Իշխանյան… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Արցախն ինձ համար եղել և մնում է աղոթք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s