Մտքեր Արշիլ Գորկուց

Arshil GorkiԱպրիլի 15-ին, Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում ծնվել է աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկին

   Մտքեր Արշիլ Գորկուց

Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված:

Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ` մաքրություն, տանջանք և հասունություն: Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ: Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…

Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…:

Սիրելիներս, գրեցեք լեռների ու դաշտավայրերի մասին: Երգեցեք Վանը: Երգեցեք ծիրանիները, հացահատիկի դաշտերն ու գութանները: Երգ երգեցեք:

Ես նկարում եմ հայկական գութանները, որոնցով վարում էինք Ադոյանների դաշտերը… Չես կարող պատկերացնել ձեւերի այն հարստությունը, որն ունի հայկական գութանը… Գութանը պետք է լինի խորգոմցու իսկական գերեզմանաքարը: Ես զգում եմ մեր այգու ծիրանների տաք բույրը, եւ նրանք իմ մեջ արթնացնում են անցյալի հուշը: Իսկ երգերը, հայ ժողովրդի, մեր տառապած ժողովրդի հինավուրց երգերը… Հենց սա էլ ես նկարում եմ… Որքան ձեւեր, որքան ուրվագծեր ու գաղափարներ, մի իսկական գաղտնի գանձարան, որ ստեղծագործական անսպառ աղբյուր կարող է ծառայել:

Վերջերս միտքս կլանված է Հայաստանի ծիրանների բուրմունքով, որ թեև աշխատանոցիս մեջ չկան, բայց ես հոտոտում եմ իմ ուղեղով այնքան վստահ, որքան երբ մագլցում էի մեր այգու ծառերը։ Հիմա նրանք ծփում են գործերիս մեջ, որպես նուրբ գեղեցկության համեստ ծնողներ։ Նրանք հորիզոնի վրա լռությամբ պարող, մայր մտնող բազմաթիվ արևներ են և բացվող թերթերը ծաղիկների, որոնք պարում են տաք տերևների վրա, բնության մեծ հանդեսին նրա լուռ հիացմունքի ներքո… Ծիրանների բուրմունքը մեր դաշտերի… Ես հաճախ եմ նկարում մեր պարտեզները և վերստեղծում նրանց կանաչությունն ու կյանքը, կարո՞ղ է, արդյոք, մեկը մոռանալ այն հողը, որից ծագել է… Իմ գործերում ես ուղղակի ձգտում եմ արթնացնել մեր ժողովրդի բանահյուսությունը, մեր հայրենիքի ֆիզիկական գեղեցկությունը… Լինում են ժամանակներ, որ մտքումս միայն հայրենիքն է։ Կարո՞ղ են Ռուսաստանի և Չինաստանի լայնարձակությունները հասնել Արարատի հզոր գագաթին։ Արարատի ներկայությամբ կարելի է լսել չորոտացող որոտի ձայնը, զգալ երկրի շարժումը, երբ երկրաշարժ չկա։ Արարատը մեր բնության ուղեղն է։ Հայի հոգին նրա գագաթին է, և մենք պետք է հասկանանք այս, որպեսզի ձեռք բերենք հայ ծնված լինելու իրավունքը:

Մենք մեր հայրենիքի մի մասն ենք` չարաղետ փոթորիկներից շպրտված հեռու… Ես մեր հայրենիքն եմ երազում, եւ կարծես հայկական դարավոր մի ոգի շարժում է ձեռքս` մեր հայրենիքից հեռու ստեղծելու Խորգոմի պարտեզները, ցորենի դաշտերի ու բանջարանոցների ուրվապատկերները:

Մեր գեղեցիկ Հայաստանը, որը մենք կորցրինք, եւ որը ես կվերագտնեմ իմ արվեստում: Հայկական ոգին է միշտ խոսում իմ նկարներում: Ամբողջ աշխարհի համար ես իմ վրձնով կվերածնեմ Հայաստանը, ու երբ մենք, ինչպես բոլորը, փոշի դառնանք, մարդիկ կասեն. «Հայոց լեռների որդի` նա իր համեստ ավանդը ներդրեց համաշխարհային մշակույթի զարգացման գործում»:

Ոստանիկ Ադոյան. Արշիլ Գորկի

Թարգմանությունը՝  Աշխեն Քեշիշյանի

Լուսանկարը՝  Հովիկ Չարխչյանի բլոգից

Gorki 2

 

Վանի Խորգոմ գյուղի քուրդ բնակիչները վկայում ենոր Արշիլ Գորկու տունը հողածածկ տանիքով, ավերակված այս անշուք տնակն է, իսկ ծիրանենիների այգումաղբյուրի մոտ, ընկած է մի համեստ խաչքար: 

 

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Մտքեր Արշիլ Գորկուց»

  1. Уведомление: Առաջին ծիրանենին | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»

  2. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s