Խորհրդավոր ընթրիք

Leonardo da Vinchi«Խորհրդավոր ընթրիքը» XV դարի որմնանկար է:  Լեոնարդո դա Վինչին նկարել է Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատան պատին։

Խորհրդավոր ընթրիք

Լեոնարդո դա Վինչին «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի համար երկար ժամանակ  համապատասխան բնորդներ էր փնտրում. Հիսուսի կերպարը պետք է մարմնավորեր Բարին, իսկ Հուդայինը՝  Չարը:

Լեոնարդոն բնորդների փնտրտուքի պատճառով շատ հաճախ ստիպված էր լինում ընդհատել աշխատանքը: Մի անգամ եկեղեցական երգչախմբի լսելիս՝  նա նկատեց երիտասարդ մի երգչի,  ում դեմքը շատ նման էր Քրիստոսին: Լեոնարդոն նրան հրավիրեց իր արվեստանոց ու մի քանի ճեպանկարներ արեց:

Անցավ երեք տարի, «Խորհրդավոր ընթրիքը» գրեթե պատրաստ էր, բայց այնուհանդերձ, Լեոնարդոն Հուդային համապատասխան կերպար չէր գտնում: Կարդինալը, ով պատասխանատու էր տաճարի որմնանկարի համար, շտապեցնում էր նկարիչին: Եվ ահա, երկար որոնումներից հետո նկարիչը հանկարծ կեղտոտ ջրափոսի մոտ տեսավ ընկած մի հարբեցողի, ով թեև երիտասարդ էր, բայց զառամյալ տեսք ուներ: Լեոնարդոն իր օգնականներին պատվիրեց հարբեցողին անմիջապես տանել տաճար: Մարդը ակնհայտորեն չէր հասկանում՝ ինչ է կատարվում, որտեղ է ինքը գտնվում, իսկ Լեոնարդոն արագորեն կտավի վրա էր փոխանցում մարդու՝  մեղքերով լի դեմքը: Երբ նա ավարտեց աշխատանքը, աղքատը, ով այդ ընթացքում հասցրել էր սթափվել, մոտեցավ կտավին ու բացականչեց.

-Ես այս նկարը նախկինում տեսել եմ:

-Ե՞րբ,-զարմացավ Լեոնարդոն:

-Երեք տարի առաջ, երբ ես դեռ չէի կորցրել ամեն ինչ: Այն ժամանակ ես երգում էի երգչախմբում, կյանքս էլ լի էր երազանքներով, ինձ ինչ-որ մի նկարիչ նկարեց Քրիստոսի կերպարի համար:

Աղբյուրը՝  http://worldartdalia.blogspot.com/2014/04/blog-post_15.html

Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը

Կարող եք կարդալ նաև՝  Լեոնարդո դա Վինչիի հայերեն գաղտնագրերը

Հ.Գ.Սույն պատմությունն իրական հիմքեր ունի: Այս մասին վկայում է նաև Լեոնարդո դա Վինչիի ժամանակակիցը՝  Ջորջո Վազարին: Ի դեպ, ըստ վերջերս կատարված հետազոտություններից մեկի՝ Վինչին Կրտսեր Հակոբոսի ու Թովմասի կերպարներում պատկերել է հենց ինքն իրեն։

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Խորհրդավոր ընթրիք»

  1. SiraSAr:

    Իսկ մի գուցե հենց Հիսուսի դեմքի համար որպես բնորդ լինելն է եղել այդ մարդու անհաջողությունների պատճառ?

  2. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s