Լեոնարդո դա Վինչիի հայերեն գաղտնագրերը

Leonardo da Vinchi

Ապրիլի 15-ին ծնվել է  «հազարամյակի երկրորդ մարդը»՝ Լեոնարդո Դա Վինչին:

Նա թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը:

Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Հռիփսիմեի տաճարի, Իրինդի և Ավանի եկեղեցիների  նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը:

Լիպեցկի արվեստի դպրոցի տնօրեն, արվեստաբան Արմինե Խաչատրյանը համոզված է, որ բացահայտել է լեգենդար նկարչի գաղտնիքը:

Վերածննդի դարաշրջանի հանճարի հայերեն գաղտնագրերը 

Արմինե Խաչատրյանի կարծիքով, հանճարեղ նկարչի և ստեղծագործողի նկարները յուրօրինակ օրագրեր են հանդիսանում: Նա համոզված է, որ առաջինն է և, առայժմ, միակն աշխարհում, ում հաջողվել է տեսնել և վերծանել դրանք: Ստացվում է, որ դա նրա ասում է, որ դա իրեն հաջողվել է հատուկ եղանակի շնորհիվ, որը նա դեռ գաղտնի է պահում, սակայն պատրաստ է բացահայտել ցանկացած պահի: «Ես համաշխարհային նշանակության բացահայտում եմ արել, և պատրաստ եմ դա ապացուցել»,- ասում է Արմինեն։: Բացի նա վստահեցնում է, որ Լեոնարդոն գիտեր հայոց լեզվի ուղղագրությունը:

500 տարի գիտնականները գլուխ են կոտրում Լեոնարդո դա Վինչիի գաղտնագրերը հասկանալու համար: Հսկան սերունդներին իր գրավոր ժառանգության առյուծի բաժինը գաղտանգրերով է թողել: Գրեթե ամբողջը գաղտնազերծված է ու թարգմանված շատ լեզուներով: Սակայն որոշ նկարների ու վաղ շրջանի գծանկարների վրա արված գաղտնագրերը գիտնականներին այդպես էլ չի հաջողվել գտնել:
Մեր հայրենակից, նկարչուհի Արմինե Խաչատրյանը, որ կարողանում է միաժամանակ գրել երկու ձեռքով, ընդ որում` հայելային արտացոլմամբ, ինչպես Լեոնարդոն է արել, հավատացնում է, որ գտել է նրա գաղտնիքը:
Արմինեն դեռ երեխա տարիքից կարող էր առանց հոգնելու, առանց կտրվելու ժամերով դա Վինչիի նկարների վերատպությունները նայել ու դեռ այն ժամանակ էր տեսնում բաներ, որոնք ուրիշները չէին տեսնում:
— Հայրիկ, նայիր, այստեղ ներքևում հայերեն է գրված,- մի անգամ ասաց աղջիկը հորը` ցույց տալով նկարի տակ արված տարօրինակ «հիերոգլիֆները»:
— Ի՞նչ ես հորինում,- չհավատաց հայրը, չնայած բոլորը գիտեին, որ Արմինեն իրեն հետաքրքրած իրի բոլոր մանրուքները կարող է նկատել:
Նախագուշակ երազը
— Ես արդեն 47 տարեկան եմ (2008-ին), աչքերս փոքր-ինչ տկարացել են, սակայն դեռ կարողանում եմ տեսնել այնպես, ինչպես ուրիշները 10-ապատիկ մոտեցնող հեռադիտակով: Եթե ցանկանում եմ շատ մանր բան տեսնել, շրջում եմ իմ «բինոկլը»` մեծացնելով հեռավորությունը, ինչն ինձ հնարավորություն է տալիս տեսնելու դրա մակերեսը միկրոն առ միկրոն; Երբ երեխա էի, ինձ թվում էր, թե բոլորն են ինձ նման տեսնում:
Արմինեն ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը: Մի քանի տարի աշխատել է որպես նկարչության ուսուցչուհի, իսկ հետո երեխաների ու ամուսնու հետ մեկնել է Լիպեցկ, որտեղ էլ հատուկ հագուստի վաճառքի ֆիրմա է ստեղծել:
-Ես անգամ հեռուստացույց նայելու ժամանակ չունեի: Ննջում էի` պատկերացնելով սիրելի վերատպությունները ու հանկարծ երազումս տեսա Լեոնարդոյին: Նա սկսեց ինձ համոզել կրկին վրձին վերցնել ու երկու ձեռքով միաժամանակ նկարել սովորել: Այդ երազն ինձ հանգիստ չէր տալիս: Ճակատագիրն ասես ինձ կաևորագույն բացահայտման էր առաջնորդում:
Նվիրական գաղտնիքը
Այդ օրը (տարիներ առաջ) նա սուրաց դեպի գրախանութ: Գրադարակին «Լեոնարդո դա Վինչի» գիրքն էր դրված:
— Ես պատահական բացեցի այն. «Սիրտը» գծապատկերով էջն էր: Նայեցի ու ապշեցի. այն տեղում, որտեղ սիրտն է, հստակ հին հայկական տառեր տեսա: Դրանց գծագրությունն առանձնահատուկ է, չնայած որոշ տարրեր կիրառվել են գրության տարբեր համակարգերում. արամեական-պահլավական, սիրիական, եթովպական, հունական…
Արմինեն գնեց գիրքն ու տուն աճապարեց:
Զինվելով տեղեկատուներով` նա վերատպության անկյունում կարդաց.
«Մասիս սարի ճակատին
Մուշ երկրում
Ես լսեցի, որ թուրքերը թլպատել են
Մայրիկիս քույրերին»:
Չգիտես ինչու, բոլոր գրառումները գլխիվայր էին:
— Դրանք անմիտ բառակույտեր չեն,- ենթադրեց Արմինեն:- Նկարում Լեոնարդոն պարզապես 2 տարբերակով մարդկային սիրտ չի պատկերել, ինչպես շատերն են կարծում, այլ Մասիս սարը, հիմա` Արարատը, որի երկու գագաթները, լեգենդի համաձայն, հիշեցնում են երկու սիրտ` մեծի ու մանուկի: Գրառումները գլխիվայր են, որ ընդգծվի, որ դրանք երեխա է կատարել, որը ցանկանում է լսածը փոխանցել:
Տեղեկատուները հաստատեցին նրա ենթադրությունը. արվեստաբանները ժամանակին հաստատել էին, որ դա Վինչին նոտարիուսի և գեղջկուհի Կատերինայի անօրինական որդին է և ընդամենը 5 տարի է ապրել մոր հետ: Նրան մորից խլել են: Մոր կարոտից ապագա հաճարը փորձել է նրա կերպարը վերարտադրել վաղ ուրվանկարներում ու կտավներում:
Այն ժամանակ, երբ Լեոնարդոն նկարել է «Սիրտը», Օսմանյան կյասրությունը հարձակվել է Հայաստանի վրա: Այդ սարսափների մասին է, ըստ երևույթին, ցանկացել պատմել դա Վինչին սերունդներին:
Իր բացահայտման մասին Արմինեն որոշեց ոչ ոքի չպատմել, կարծելով, որ ինչ-որ մեկն արդեն արել է դա: Չափազանց հեշտ էր կարդացվում գրառումը` նրա կարծիքով:
Ամոթխած Ջոկոնդան
— Ամիսներ անց հեռուստացույցով տեսա, թե ինչպես Անգլիայի թագուհին գնեց դա Վինչիի «Երեխան մոր արգանդում» կտավը: Ու հանկարծ հաղորդումը վարողն ասաց. «Ցավոք, ոչ ոք չգիտի, թե ինչ է գրված նկարի կողքին»: Ես զարմացա: Չէ՞ որ ամեն ինչ շատ պարզ երևում է, գրված է. «Գրում եմ երկյուղով, որ հանկարծ մայրս չտեսնի»:
Արմինեն իր կռահումների մասին որոշեց վերջապես մասնագետներին ասել ու դիմեց հայտնի հայագետ Ներսես Մկրտչյանին: Տեսողության խնդրի պատճառով պրոֆեսորը չկարողացավ ինքնուրույն տեսնել դա Վինչիի գրառումներն անգամ խոշորացույցով, և Արմինեն նրա համար վերարտադրեց տեքստը:
— Դրանք իսկապես էլ XII դարի հայերեն գրեր են,- զարմացած էր պրոֆեսորը:
Արմինեն ապշած էր` ինչպե՞ս մինչև հիմա ոչ ոք չի բացահայտել դա Վինչիի կոդը: Հարազատները նույնպես ցնցված էին, թե ինչպես է Արմինեին հաջողվել գաղտնազերծել դա Վինչիի գրառումները, որոնցում գիտնականները միայն տարօրինակ տառերի անկանոն կույտեր էին տեսնում: Փորձելով գիտնականներին բացատրել, թե ինչպես են դրանցից նախադասություններ կազմվում, Արմինեն իր տեսողության մի նոր հատկություն բացահայտեց:
— Ամեն ինչ այնքան հասարակ էր թվում: Հայտնի է, որ Լեոնարդոն լատիներենով արած գրառումները գաղտնագրել է հայելու օգնությամբ: Ես նույնպես մեծացել եմ հայելու առջև: Իմ հայրական տանը եռափեղկ հայելի կար, որի ետևում ես դաս էի անում, նկարում ու մեծերին հետևում: Պարզվում է, որ իմ աչքերն այդ ժամանակ հարմարվել են կարդալու ոչ միայն ձախից աջ ու աջից ձախ, այլև` գլխիվայր: Բացի այդ, վերջին տարիներին, ինչպես երազումս Լեոնարդոն էր կարգադրել, հմտացել եմ երկու ձեռքով միաժամանակ գրելուն. այնպես ինչպես նա էր ասում:
Այդ հմտությունները, լուսանկարչական հիշողությունն ու բնածին հատկությունները Խաչատրյանին հնարավորություն տվեցին հայացքով անմիջապես որսալու միավանկ բառերը, որոնք արդեն իր կողմից գաղտնազերծված տեքստից են ծանոթ ու կարդալ դրանք, եթե անգամ դրանցում որոշ տառեր նկարիչն անփույթ է գրել: Արմինեն սենսացիոն բացահայտում արեց նաև` կապված «Մոնա Լիզայի» վերատպության հետ:
— Ջոկոնդայի ճակատին նկարիչը հայերեն գրել է` «Ամոթխածը», իսկ անկյունում` «Կներես, ճչանը»: Ըստ երևույթին, փորձելով ամոթխած աղջկա դեմքից ժպիտ կորզելու պահը որսալ, նա դիմել է զանազան միջոցների: Ասենք` կսմթում էր բնորդուհուն, ստիպում նրան սրտնեղել, իսկ հետո իր ներողությունն է հավերժացրել, ասես դարերին ակնարկելով, թե ինչպես է այդ կերպարը ծնվել:
Մոր կաթի հետ
Թե ինչու է XVI դարի իտալացի նկարիչը գրել XII դարի հայերենով հարցին Արմինեն հետևյալ բացատրությունն է տվել.
— Կարծում եմ, որ հայերենը Լեոնարդոն մոր կաթի հետ է ներծծել: Դա միակ բանն է, որ նրան մորից է մնացել այն բանից հետո, երբ հայրը նրան տարել է Ֆլորենցիա: XII դարում է Հռոմի կաթոլիկ ու հայկական քրիստոնեական եկեղեցիների միջև ունիա կնքվել, ինչի հետևանքով Հայաստանում կրոնական պառակտում է առաջացել: Շատ հայեր հեռացան հայրենիքից ու տեղափոխվեցին Եվրոպա` այնտեղ հիմնվելով: Հայերենում կատարված փոփոխությունները նրանք չեն ընդունել ու անփոփոխ վիճակում իրենց սերունդներին են փոխանցել իրենց իմացած գրավոր ու բանավոր լեզուն:
Արմինեն Լեոնարդոյի հայկական արմատների մասին մի ապացույց էլ է բերում.
— Լեոնարդոն իր գրություններից մեկում նշում է. «Ես Վաչիսն եմ», որը հայերենից թարգմանաբար նշանակում է` «քաղցրս, սիրելիս, լավս»: Այդ անունը նա կարող էր ստանալ մկրտության ժամանակ, իսկ մոր ազգանունը Լևասինարդե էր, ինչը նշանակում է`«հրաշալի առյուծ»: Արմինեն այդ բոլոր գաղտնիքները կարդում է Լեոնարդոյի գրություններում: Ու պատրաստ է ապացուցել դա: Նա արդեն գիրք է գրել, որը կարող է գիտական սենսացիա դառնալ:

«Վերջերս նրա նկարներից մեկում ես գտա հայկական խաչքար` «թռչնի տուն»: Լեոնարդոն նկարել էր, թե ինչպիսի տեսք պետք է ունենար իր շիրմաքարը: Դրա վրա հենց ինքն էր, իր հեքիաթային հերոսների հետ: Այդպես կարող էր պատկերել միայն իսկական հայ քարագործների տոհմից սերված արվեստագետը, ով որոշ ժամանակ գտնվել և ապրել է Արևմտյան Հայաստանում: Նկարչի գործերի մեջ շերտերի խորության տակ հայկական տառեր կան, որոնք վերծանման կարիք ունեն։ Լեոնարդոն ծանոթ է եղել հայկական մշակույթին: Նա տիրապետել է գոբելենի հնարքներին, հայկական գորգերի յուրահատկություններին, զբաղվել է մանրանկարչությամբ ու մեծահմուտ մանրանկարիչ էր, նաև պատրաստել է փոքրիկ արձանիկներ ուլունքներից» -ասում է Արմինե Խաչատրյանը:

«Էքսպրես գազետա» (2008)

Աղբյուր՝  http://ankakh.com/

Կարող եք կարդալ նաև՝  Խորհրդավոր ընթրիքը

В день рождения Леонардо да Винчи AdMe.ru собрал для вас коллекцию самых знаменательных творений и загадок гения.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.

7 комментариев на «Լեոնարդո դա Վինչիի հայերեն գաղտնագրերը»

  1. Уведомление: Խորհրդավոր ընթրիք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: ՄԱԳԱՂԱԹ.AM » Վերածննդի դարաշրջանի հանճարը`Լեոնարդո դա Վինչին հայերեն գաղտնագրեր է թողել

  3. Уведомление: ՄԱԳԱՂԱԹ.AM » Վերածննդի դարաշրջանի հանճարը` Լեոնարդո դա Վինչին հայերեն գաղտնագրեր է թողել

  4. Уведомление: «Հազարամյակի մարդը»՝ Մահաթմա Գանդի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: «Հազարամյակի մարդը»՝ Մահաթմա Գանդի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: «Հայկական կակաչի»՝ 2014թ.-ի 10 նյութերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s