Գաբրիել Գարսիա Մարկես (լրացված)

MarkesՄարտի 6-ին ծնվել է կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, Գրականության բնագավառում 1982 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Մտքեր Մարկեսից

► … Վախենում եմ մահից, քանի որ երբեք պիտի չկարողանամ այն պատմել: Մինչդեռ սերը իմ միակ գաղափարականությունն է: Սերը սկիզբ է առնում ամեն առավոտ: Բայց կարող է վերջանալ ամեն երեկո:

Ինչու, գրողը տանի, ոչինչ չփոխվեց այս աշխարհում իմ մահից հետո: Ինչպե՞ս կարող է պատահել, որ արևը դարձյալ ծագում ու մայր է մտնում և նույնիսկ չի սայթաքում: Ինչու՞ կիրակին մնացել է կիրակի, իսկ շոգը նույն այն անտանելի շոգն է, ինչպես իմ կենդանության օրորք էր: Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում եք: Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է: Ոչինչ այնպես չի բնորոշում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում:  Մարդիկ, որոնց սիրում են, հարկ է, որ մահանան իրենց բոլոր իրերի հետ միասին: Յուրաքանչյուր իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին: Թույլ մի տվեք ձեզ մեռնել, քանի դեռ չեք ճաշակել այս զգացումը` քնել նրա հետ, ում սիրում ես:

►Պետք է լսել երեխայի ձայնը, որը դու եղել ես ինչ-որ ժամանակ և որը դեռևս գոյություն ունի ինչ-որ տեղ քո ներսում: Եթե մենք ականջալուր լինենք մեր ներսի երեխային, մեր աչքերը կրկին փայլ ձեռք կբերեն: Եթե մենք կորստի չմատնենք կապն այդ երեխայի հետ, չի ընդհատվի նաև մեր կապը կյանքի հետ: Աշխարհում չկա ավելի դժվար բան, քան կյանքը: Կյանքը սոսկ գոյատևելու երջանիկ հնարավորությունների երկարատև շղթա է:

Այսքան շատ ջանքեր մի գործադրիր: Ամենալավ բաները կատարվում են պատահաբար: Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Բայց պետք է շարունակել հավատալ մարդկանց՝ միայն թե փոքր-ինչ զգույշ լինելով: Ով երկար է սպասել, նա կարող է էլի մի փոքր համբերել: Հեշտ ձեռք բերված երջանկությունը երկար կյանք չի ունենում…

►Կյանքի յուրաքանչյուր ակնթարթը ևս մեկ հնարավորություն է: Տարիքն այն չէ, թե դու քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես դա զգում: Եվ անհնար է վերջիվերջո չդառնալ այն, ինչը քեզ համարում են ուրիշները: Առաջին փոփոխություններն ի հայտ են գալիս այնքան դանդաղ, որ դրանք համարյա անտեսանելի են մարդու համար, և նա շարունակում է տեսնել իրեն այնպես, ինչպիսին եղել է: Սակայն ուրիշները՝ դիտելով նրան, նշմարում են այդ փոփոխությունները…

«Ուզում եմ դիպչել քեզ»,- կրկնեցի ես: «Դու ամեն ինչ կփչացնես,- վախեցավ նա:- Շփումը կարթնացնի մեզ, և մենք այլևս չենք հանդիպի»: «Հազիվ թե,- ասացի ես:- Պետք է միայն գլուխը դնել բարձին, և մենք նորից կտեսնվենք»: Ահա այսպես մենք հանդիպում ենք արդեն մի քանի տարի: Երբեմն այն պահերին, երբ մենք իրար գտնում ենք քնի լաբիրինթոսում, ինչ-որ մեկն այնտեղ` դրսում գդալը գցում է հատակին, և մենք արթնանում ենք: Մենք քիչ-քիչ համակերպվել ենք տխուր իրականության հետ: Մեր մտերմությունը կախման մեջ է գտնվում շատ պրոզայիկ բաներից: Մի ինչ-որ գդալ լուսաբացին կարող է վերջ դնել մեր կարճ հանդիպմանը…

Աղբյուր՝  Հովիկ Չարխչյանի բլոգ

Մարկեսյան մտքեր

  • Ոչ ես հարուստ չեմ,- ասաց նա,- ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չէ:
  • Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
  • Ծերությունը անպարկեշտ վիճակ է, որը պետք է կանխել ժամանակին:
  • Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ. ես խոստանում եմ լռել:
  • Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:
  • Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առաջ դրանք չհանեմ:
  • Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ:
  • Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:
  • Ծերության առաջին նախանշանը մարդու՝ իր հորը նմանվել սկսելն է:
  • Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:
  • Մարդուն կարոտելու ամենավատ տարբերակն է՝ լինել նրա հետ և հասկանալ, որ նա երբեք չի լինի քոնը:
  • Ժամանակն իր ընթացքում նույնպես խոչընդոտների է բախվում և վթարի ենթարկվում, այդ պատճառով էլ ժամանակի մի կտոր կարող է անջատվել ու հավերժ մնալ որևէ սենյակում։
  • Ես փորձեցի գրել հեքիաթներ, բայց ինձ մոտ չստացվեց: Դրանցից մի քանիսը տվեցի տղայիս, երբ դեռ փոքր էր: Քիչ անց վերադարձավ ու ասաց. «Հայրիկ, դու մտածում ես, թե երեխաները հիմա՞ր են»:
  • Եթե կինն ինչ-որ բան է նախաձեռնում, դա անպայման կստացվի: Ես վաղուց հասկացել եմ, որ աշխարհն իշխում են կանայք: 
  • Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
  • Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
  • Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
  • Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
  • Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը՝ լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
  • Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
  • Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես…
  • Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ:
  • Հնարավոր է՝ Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն ՄԻԱԿԻՆ: Որպեսզի երբ դա վերջ ի վերջո տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք:
  • Լաց մի լինիր, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
  • Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր՝ ով ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ:

Աղբյուրը՝  Իսպանալեզու գրականության բլոգ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Գաբրիել Գարսիա Մարկես (լրացված)

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Կատյա:

    Իմ ամենաիսկական :)

    Нравится

  3. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s