Թուրքիայի նշանավոր հայերը

Martayan

Հակոբ Դիլաչարը (Հակոբ Մարթայան) 22.06.1895-12.09.1979 թուրքերեն լեզվի մեջ մասնագիտացած, հայկական արմատներով թուրք լեզվաբան է:

Հակոբ Մարթայան-Դիլաչարը (լեզու բացող, բանալի) նախաձեռնել է ժամանակակից թուրքերենի լատինատառ այբուբենին անցումը: Նա եղել է Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրության մեջ ունեցած ներդրման համար նրան շնորհել է «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը: Նա, հայերենից և թուրքերենից բացի, տիրապետում էր նաև անգլերեն, հունարեն, իսպաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն և բուլղարերեն լեզուներին: 1915 թ. ավարտել է Ռոբերտ քոլեջը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է կովկասյան ճակատում:

1919 թվականից սկսած աշխատել է Ռոբերտ քոլեջում` որպես անգլերենի ուսուցիչ:

Աշխատությունները

Պատերազմից հետո դարձել է Բեյրութի մի հայկական դպրոցի տնօրենը և նույն քաղաքում առաջին հայկական թերթի («Լույսի») գլխավոր խմբագիրը: Տիկնոջ` Մելինեի հետ, գնացել է Սոֆիա, որտեղ դասավանդել է հին թուրքերեն և ույղուրերեն: Այստեղ տպագրվեց նաև նրա առաջին գիրքը: 1932 թ. սեպտեմբերի 22-ին Ստեփան Գուրդիքյանի և Գևորգ Սիմքեշյանի հետ միասին որպես լեզվաբան հրավիրվել է Դոլմաբահչե պալատում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախագահությամբ կազմակերպված Թուրքերեն լեզվի առաջին կոնֆերանսին: Հակոբ Մարթայանը հետագայում իր աշխատանքները և ուսումնասիրությունները շարունակել է որպես նոր հիմնադրված Թուրքական լեզվագիտական ընկերության գլխավոր մասնագետ և առաջին գլխավոր քարտուղար: 1934 թ., երբ ընդունվել է Ազգանունների մասին օրենքը, Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրությունների մեջ ունեցած նշանակալի ավանդի համար նրան շնորհել է «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը, որն էլ հաճույքով ընդունել է: Դիլաչարն իր «Թուրքական պատմության թեզ» և «Արևային լեզվի տեսություն» աշխատություններով կարևոր հայտնագործություններ է արել թուրք ազգի և լեզվի ծագման մասին: 1936-1951 թթ. լեզվի պատմության և թուրքագիտության դասեր է տվել Անկարայի համալսարանում և կարևոր ուսումնասիրություններ կատարել թուրքերեն լեզվի վերաբերյալ: Մասնակցել է թուրքերենի լատինական այբուբենի ստեղծման աշխատանքներին: 1942-1960 թթ. գլխավոր խորհրդատու է եղել թուրքական հանրագիտարանի պատրաստման աշխատանքների ժամանակ: Մինչև մահ (1979 թ.) շարունակել է Թուրքական լեզվագիտական ընկերության մեջ իր ստանձնած պաշտոնը և լեզվաբանական ուսումնասիրությունները:

Հենց նա է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկել Մուստաֆա Քեմալին տալ «Աթաթուրք» ազգանունը:

Հրապարակումները

• «Արևային լեզվի տեսության բիոհոգեբանական հիմքերը» /1936 թ./
• «Ադրբեջանական թուրքերենը» /1950 թ./
• «Արևեմտյան թուրքերենը» /1953 թ./
• «Բարբառների գրելու ձևը»
• «Թուրքերեն լեզվի և բարբառների դասակարգման խնդիրը» /1954 թ./
• «Թուրքերենը որպես պետական լեզու» /1962 թ./
• «Վիլհելմ Թոմսենը և Օրհոնյան արձանագրությունների կործանումը» /1963 թ./
• «Ընդհանուր ակնարկ թուրքերեն լեզվի մասին» /1964 թ./
• «Լեզվի մաքրումը Թուրքիայում» /1965 թ./
• «Լեզու, լեզուներ և լեզվաբանություն» /1968 թ./
• «Քութադգու Բիլիգ ուսումնասիրությունը» /1972 թ./
• «Մայրենի լեզվի սկզբունքները և կիրառումները Թուրքիայի սահմաններից դուրս» /1978 թ./

 Ներկայացնում է akunq.net-ը, սկզբնաղբյուրը՝ թուրքական Վիքիպեդիա

Հակոբ Մարթայանի երգը քեմալականների մեջ

1934թ. օգոստոսն էր: Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը` բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել: Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները` Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզվի բանալի):
Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում Զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը` հայազգի Կարոն: Գիտեր նաեւ Դիլաչարը:
Օգոստոսի 31 … Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի … հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»: Մեղմ ժպիտը դեմքին, Քեմալը լսեց շատերին` հույնին, հրեային, գերմանացուն … հատկապես գերմանացու երգը իր մարտական թափով դուր եկավ իրեն: Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը.
-Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…
Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու 1895թ. Կ. Պոլսում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիների շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը…»: Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը …
Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին… փակում աչքերը.. ու լսվում է ինքնաբուխ երգը.

Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հայոց լեռինք քեզ ապաստան, Անդրանիկ:

Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին էր հայտնի: Տեղում անհանգիստ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն` ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զինվորներ կանչելու եւ Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացու հանցանք է): Ինենյուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ` հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր.

Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ…

Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատուկ ձայնը.
— Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան: Այդպիսի հերոս հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում` հիշելով ու պատվելով ձեր հերոսներին …Բայց այս անգամ նրանք պարտվեցին եւ մենք հաղթեցինք: Դիլաչար Էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամուն գովերգող երգը, բայց սա լինի վերջին անգամը…
— Դուք, հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ,- 1938թ. նոյեմբերին, արդեն մահվան անկողնում, Քեմալը դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տառապող իր խորթ աղջկան` հայազգի Սապիհա հանըմին՝ կասի,- դու պիտի չազատվես այդ հիվանդությունից…
Անդրանիկի մահվանից քառասուն տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարը իր ընտիր հայերենով Զորավարի լեգենդը կպատմի Հայրենիքից եկած Հայ գիտնականին, ավելացնելով`
— Երգի պահին ամենեւին էլ չէի մտածում հետեւանքների մասին…

Աղբյուրը՝   bnaban.am

Կարդացեք այլ մանրամասներ Հակոբ Մարթայանի, նաև՝  Մուստաֆա Քեմալի ստորագրության հեղինակ Հակոբ Վահրամ Չարչիյանի, թուրքական երաժշտության մեջ նոտաների համակարգի հեղինակ Համբարձում Լիմոնճյանի, Թուրքիայի ազգային հիմնի` Իսթիքլալի (Անկախության մարշի) երաժշտության հեղինակներից մեկի՝ Էդգար Մանասի, թուրքերենի առաջին ծագումնաբանական բառարանի հեղինակ Պերճ Թյուրքեր Քերեստեճյանի մասին  թուրքական Aykiridogrular կայքում հրապարակված թուրքահայ հետազոտող Սարգիս Ադամի «Թուրքիայի կյանքում նշանակալի դեր խաղացած հայերը» հոդվածը:

Հոդվածը ներկայացնում է CIVILNET-ը

Թուրքական մեկ այլ՝  Radikal օրաթերթում, լույս է տեսել Ջենգիզ Չանդարի «Չլինեին հայերը, կլինե՞ր արդյոք Ստամբուլը» վերնագրով հոդվածը: «Հարկ է նաև, որ բոլորս մտածենք, թե ինչպես եղավ, որ 1915 թվականը մեր երկիրը տափաստանի վերածեց։ Պետք է հասկանանք, թե այդ կոտորածները, կուզեք «ցեղասպանություն», կուզեք՝ բռնություն կամ էլ «սուտ պատմություն», ինչպիսի չքավորություն բերեցին մեր երկրին»,– գրում է թուրք հոդվածագիրը»։

Հոդվածը ներկայացնում է Tert.am-ը

Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքի հաղորդմամբ՝  Հայոց ցեղասպանության 99-ամյակի կապակցությամբ Ստամբուլում եռօրյա միջոցառումների շարք է նախապարտաստվում:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Թուրքիայի նշանավոր հայերը»

  1. Уведомление: Անդրանիկ Օզանյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s