Ռաբինդրանաթ Թագոր, Աղոթք

TagorՏե՛ր Աստված,

Ինձ սովորեցրու քեզ սիրել այնպես,

Ինչպես ես եմ ինձ սիրում,

Սովորեցրու ինքս ինձ դատել այնպես,

Ինչպես ուրիշներին եմ դատում:

Սովորեցրու գիտակցել, որ կոչումը

Ուժեղության ամենաբարձր աստիճանն է,

Իսկ վրեժխնդրությունը` թուլության առաջին նշանը:

Տե՛ր Աստված,

Մի՛ տուր ինձ հպարտություն,

Երբ հաղթում եմ,

Թույլ մի՛ տուր հիասթափվեմ,

Երբ պարտվում եմ,

Ինձ միշտ հիշեցրո՛ւ,

Որ ձախողումը փորձություն է

Հաջողությունից առաջ:

Տե՛ր Աստված,

Երբ առաջնորդում ես հաջողության,

Մի՛ խլիր ինձնից համեստությունս,

Երբ տալիս ես համեստություն,

Մի՛ վերցրու մարդկային հպարտությունս:

Տե՛ր Աստված,

Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ,

Ուժ տուր նրանցից ներում խնդրելու,

Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն,

Ուժ տուր ներելու նրանց:

Աղբյուրը` http://www.blog.magicwish.ru/suenosrealidad/molitva-rabindranata-tagora/999

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Հ.Գ. Թեև ռուսալեզու կայքերը միաբերան ասում են, որ տողերի հեղինակը Ռաբինդրանաթ Թագորն է, բայց դե, միևնույնն է, ոնց որ ինձ չեն համոզում…: Փնտրեցի, փնտրեցի, մի տարբերակ էլ գտա, էդ էլ եմ թարգմանել: Հիմա Դուք որոշեք, ով ում բարեկամն է…

TagorՌաբինդրանաթ Թագոր, Խնդրանք

Ահա իմ խնդրանքը քեզ, Տե՛ր, ավերի՛ր,

Հիմնահատակ ավերի՛ր աղքատությունն իմ սրտի,

Տո՛ւր ինձ ուժ` իմ ուրախությունն ու վիշտը տանելու համար,

Տո՛ւր ինձ ուժ` իմ սերը արգասաբեր դարձնելու համար,

Տո՛ւր ինձ ուժ` աղքատներին երբեք չմերժելու համար,

Տո՛ւր ինձ ուժ` ամբարտավան ուժերի առջև ծնկի չգալու համար,

Տո՛ւր ինձ ուժ` օրվա անցուդարձի մեջ հոգիս բարձր պահելու համար,

Եվ ինձ ո՛ւժ տուր` քո կամքին ամենայն սիրով ենթարկվելու համար…

Աղբյուրը` https://www.facebook.com/RabindranatTagor/posts/309069055882208

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Թագոր» կայքէջին

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.