Գեորգի Գյուրջիև կամ խորամանկ իմաստունը

G.GyurjievԳեորգի Գյուրջիևը ծնվել է Ալեքսանդրապոլում, Տիխայա փողոցի թիվ 35 տանը: Ականատեսները վկայում են, որ նա ծնվել է լայն բացած աչքերով, անձայն, անճիչ:

Ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ. ոմանք ասում են 1866 թ., ոմանք` 1872 թ. կամ 1877 թ.:
Տարիներ անց, երբ նա ԱՄՆ էր մեկնում, սահմանապահ ծառայությունը նրա անձնագրում սխալ հայտնաբերեց. այնտեղ գրված էր հեռավոր ապագայի մի թվական…19… «Միևնույն է, այդպես էլ կա»,- անվրդով ասել է Գյուրջիևը սահմանապահին: Ամեն դեպքում, նրա ծննդյան թվականը ընդունված է համարել 1866 թ. հունվարի 13-ը:
Նրա հայրը Գյումրիում հայտնի գուսան ուստա Ադաշն էր, որ Վրաստանից Գյումրի տեղափոխված քաղկեդոնիկ հայերից էր և գնդակահարվեց թուրքերի կողմից 1918 թ., մայրը` Եվան, գյումրեցի էր:
Ապագա միստիկ փիլիսոփան նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի ծխական եկեղեցուն կից դպրոցում, սովորել է Ավետիք Իսահակյանի հետ: Ապա նրա ուսուցիչը` Գյումրիի ուղղափառ եկեղեցու Բորշ քահանան, նրան ուղարկում է Կարս` ուսումը շարունակելու:
Գյուրջիևը մանկուց ընկերություն էր անում Ավետիք Իսահակյանի հետ և Փարիզում հաճախ էր հյուրընկալում բանաստեղծին:
Գեորգի Գյուրջիևը անբաժան ընկերոջ` Սարգիս Պողոսյանի հետ երկար ժամանակ էր անցկացնում Անիում` ուսումնասիրելով հայկական տաճարների կառուցվածքն ու նրանց խորհրդանշանները:
Դրանից հետո սկսվեց հայոց հին մատյանների ուսումնասիրությունը:
Նա հայոց մատյաններում միստիկ երևույթներ էր որոնում: Եվ ահա մի օր նրա ձեռքն է ընկնում գրաբար հայերենով մի մատյան, որը պատմում է հազարամյակներ առաջ Բաբելոնում գործած մի ընկերակցության մասին: Դա կլանում է Գյուրջիևին: Այլևս նրա կյանքի ուղին նախանշված էր:
Գյուրջիևը սկսեց հին հայկական փիլիսոփայությունից, ապա անցավ Գիլգամեշին, միջագետքյան քաղաքակրթությանը, ապա եվրոպական միստիկ փիլիսոփայությանը:
22 տարեկանում նա ճամփորդեց ողջ Ասիայում` Չինաստան, Տիբեթ, Հնդկաստան, Աֆղանստան, Միջին Ասիա, եղավ բազում խորհրդավոր վայրերում, ուսումնասիրեց շատ կրոններ և ուսմունքներ, այցելեց գաղտնի միաբանություններ, ընկերակցություններ:
Տեղափոխվելով Թիֆլիս` նա ուսումնասիրեց նաև արևելյան փիլիսոփայություն: Աշխատում էր երկաթուղային կայարանում: Սակայն գումարը, միևնույն է, չէր բավականացնում, քանզի ամբողջը տալիս էր գրքերի և փաստաթղթերի ձեռքբերմանը, ճամփորդելուն:
Նա մի քանի գաղտնի ընկերությունների և միաբանությունների անդամ էր: Այնտեղ հանդիպեց նաև իշխան Նիժարաձեին` Իոսիֆ Ստալինին…
Նա Ստալինին սովորեցրեց իր մոգական պարերը, հաղորդակից դարձրեց մոգական երաժշտությանը:

Առաջին դասախոսությունը Գյուրջիևը կարդաց 1912 թ. Պետերբուրգում և Մոսկվայում: Նրա մոտ անսպասելիորեն մեծ լսարան հավաքվեց: Գեորգի Գյուրջիևն արագ ճանաչում և համբավ ստացավ:
1919 թ. Գյուրջիևը Թիֆլիսում հիմնեց Մարդու հարմոնիկ զարգացման ինստիտուտը: Այն կարճ ժամանակում ճանաչում ստացավ, սակայն նույնքան կարճ ժամանակ անց էլ փակվեց: Գյուրջիևը աշակերտների հետ տեղափոխվեց Ֆրանսիա, ուր Ֆոնտենբլոյի մոտակայքում գնեց Ավոն ամրոցը և հաստատվեց այնտեղ: Շատ չանցած` նա աներևակայելի ճանաչում ստացավ: Թեպետ շատերը նրան շառլատան, սուտասան ու խաբեբա էին անվանում, նրա մոտ ողջ Եվրոպայից և ԱՄՆ-ից մարդկանց մեծ հերթեր էին գոյանում:
Նրա ինստիտուտում պարապմունքները մեծ մասամբ բաղկացած էին աշխատանքից և պարերից:
Նրա հյուրերը աշխատում էին. կերակրում խոզերին, մաքրություն պահպանում, հող էին մշակում: Ապա զբաղվում էին միստիկ, մոգական պարերով և բալետով: Գյուրջիևը բալետի համար հատուկ պարային վարժաձևեր մշակեց, որոնց շնորհիվ կատարողները միստիկ շարժումներով հատուկ հոգեվիճակի էին հասնում:
Բնականաբար, հոգևորականները և ոչ միայն նրանք, Գյուրջիևին մեղադրեցին սատանիզմի և կախարդության մեջ: Ոմանք նրան համարում էին սև, ոմանք` սպիտակ մոգության վարպետ: Սակայն, որքան հալածում էին նրան, այնքան ավելի էր աճում նրա` որպես միստիկ փիլիսոփայի հեղինակությունը:
1923 թ. Փարիզի Ելիսեյան դաշտերում տված ներկայացումը իսկական փառք բերեց Գյուրջիևին: Բազմահազար հանդիսատեսներ ժամերով ականատես եղան նրա հիմնադրած արվեստին: Արվեստ, որի ակունքները մարդու հոգեկանից, ներաշխարհից ու նրա տիեզերական կապից էին առաջացել: Գյուրջիևը համաշխարհային ճանաչում ստացավ: Դրան հետևեցին հյուրախաղերը ԱՄՆ-ում:
1949 թ. դեկտեմբերի 29-ին Գյուրջիևը զոհվեց ավտովթարից: Նա շատ արագ էր վարում մեքենան, սակայն շատերը համոզված էին, որ դա պատահական վթար չէր, այլ կանխամտածված սպանություն: Ականատեսները պատմում են, որ թաղման արարողապետը, որ կենդանության օրոք չի ճանաչել Գյուրջիևին, հուզված նրա վեհ և պատկառելի տեսքից, ակամա սկսել է բարձրաձայն հեկեկալ:
Մինչ այդ` 1924 թ., նա դարձյալ վթարի էր ենթարկվել: Սակայն կանխազգացել էր վտանգը: Պատմում են, որ Գյուրջիևն իրեն տարօրինակ էր պահում: Մասնավորապես, մեխանիկներին կարգադրել էր լավ ստուգել մեքենայի սարքինությունը: Բայց և այնպես, հրաժարվել է իր հետ Փարիզից Ֆոնտենբլո հասցնել մադամ դը Գարտմանին, չնայած ինքն էր նրան Փարիզ բերել: Գյուրջիևը պնդեց, որ մադամը գնացքով վերադառնա, իսկ ինքը ճանապարհ ընկավ մեքենայով: Ճակատագրից չես փախչի: Չնայած կանխազգացել է վտանգը, սովորականի պես արագ է վարել մեքենան և կորցնելով կառավարումը` բախվել է ծառին: Վթարի ականատեսները ոստիկանություն և բժիշկ են կանչում: Բոլորը կարծում են, թե Գյուրջիևը մահացել է: Միայն դիահերձարանում է պարզվում, որ նա ողջ է: Մեկ ամիս անց նա ոտքի է կանգնում` տեսողությունը և հիշողությունը կորցրած: Սակայն Գյուրջիևն արագ է ապաքինվում:

1912 թ. Գյուրջիևը այցելել է Մոսկվա, իր ազգականին` Սերգեյ Մերկուրովին: Նա Գյուրջիևին ծանոթացրել է Դավիթ Բեհբութովի հետ, որը տեղական մասոնական օթյակներից մեկի հիմնադիրն էր: Գյուրջիևն ու Բեհբութովն արագ ընկերացան: Նրանք նաև միասին ճամփորդության մեկնեցին Պոլիս, ուր հանդիպումներ ունեցան երիտթուրքերի ղեկավարության հետ:
Պոլսում Գյուրջիևն ու Բեհբութովը ծանոթացան Ռուդոլֆ ֆոն Զեբոտենդորֆի հետ, որը «Տուլեի հանրություն» գաղտնի կազմակերպության հիմնադիրներից էր, որտեղ էլ մշակում էին ապագա գերմանական երրորդ ռեյխի աշխարհայացքը և մտորում իդեալական մարդու կերպար ստեղծելու մասին: Կան վկայություններ անգամ, որ Գյուրջիևը 1920-ական թթ. հիպնոսի մի քանի դասեր է տվել Ադոլֆ Շիկելգլիկեր-Հիտլերին:
Հենց Գյուրջիևի խորհրդով հայկական հավերժախաչը դարձավ գերմանական ռեյխի խորհրդանիշը:
Հետագայում, գուցե հենց այդ միստիկայով շարժվելով, Գերմանիան ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը սկսեց հունիսի 22-ին, երբ արի հայերը տոնում էին ռազմի աստված Վահագնի փառաբանության տոնը:
Ինչևէ, Գեորգի Գյուրջիևն այլևս պատմություն է դարձել, բայց նրա հիմնած դպրոցը կա, կան նաև Գյուրջիևյան սկզբունքները.
ա. Փորձի՛ր հասկանալ երևույթների արմատն այն խորությամբ, ինչը մյուսները համարում են գաղտնի և հանելուկային:
բ. Երբեք մի՛ արա մի գործ միայն նրա համար, որ այն անում են նաև ուրիշները:
գ. Երբեք մի՛ մտածիր և վարվիր այլոց պես:
դ. Վստահի՛ր միայն քո աշխարհայացքին:

Իսկ հիմնական սկզբունքը հետևյալն էր. իմացյալ հավատն ազատություն է,զգացմունքային հավատը` ստրկություն, մեթոդիկ հավատը` հիմարություն։

Վահե Անթանեսյան
Աղբյուրը`  ankakh.com

Կարդացեք նաև`  «Աշխատանքի երեք ուղղությունները»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացքներից

Առեղծվածային իմաստունը. Գեորգի Գյուրջիև

Գեորգի Գյուրջիև, Բեհզեբուղի պատմություններն իր թոռանը

Կառնակ նավի վայրէջքը հետաձգելու պատճառը

Թե ինչու էր Բեհզեբուղը գտնվում մեր Արեգակնային համակարգում

Լսեք նաև Գյուրջիևի երաժշտությունը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

8 комментариев на «Գեորգի Գյուրջիև կամ խորամանկ իմաստունը»

  1. Уведомление: Գեորգի Գյուրջիև կամ խորամանկ իմաստունը | ghtamar

  2. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  3. Уведомление: Մեդիափաթեթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Առեղծվածային իմաստունը. Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Գյուրջիևի խորհուրդները դստերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Առեղծվածային իմաստունը. Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s