Առեղծվածային իմաստունը. Գեորգի Գյուրջիև

Գեորգի Գյուրջիևը հայազգի միստիկ փիլիսոփա, ծնվել է 1866 թ. Ալեքսանդրապոլում, մահացել` 1949 թ.: Գյուրջիևի հայրը ծագումով հույն էր՝ գուսան ուստա Ադաշը, իսկ մայրը գյումրեցի հայուհի։

Գյուրջիևը նախնական ուսում ստացել է Գյումրիում, իսկ հետագայում շարունակել՝ Կարսի դպրոցում։ Եղել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանի դասընկերը։ Իսկ ըստ որոշ ռուս գյուրջիևագետների, եղել է նաև Ստալինի դասընկերը Վրաստանի Հոգևոր Սեմինարիայում սովորելիս։

Հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գեորգի Գուրջիևի(1866-1949) գաղափարները լայն ճանաչում են գտել աշխարհում շնորհիվ նրա փիլիսոփայությամբ զբաղվող ինստիտուտների ու դպրոցների, որոնք գոյություն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
Նրա երաժշտությունն աշխարհին հայտնի դարձավ Թոմաս դե Հարթմանի կողմից գրառված դաշնամուրային վերարտադրմամբ:

Այսօր էլ Գյուրջիևի գրքերը մեծ պահանջարկ ունեն աշխարհում` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Ռուսաստանում: Սա բացատրվում է ոչ միայն նրա ստեղծած երաժշտության և փիլիսոփայական գաղափարների նկատմամբ աճող հետաքրքությամբ, այլ նաև այն փաստով, որ  նրա յուրօրինակ սկզբունքները ու գաղափարները ներդրած ընկերությունները շահույթ են ապահովում բիզնեսի և տնտեսության բնագավառում: Նրա գաղափարախոսությունը հիմնականում կիրառում են  մոնիտորիգ իրականացնող կազմակերպությունները:

 Ներկայացնում ենք պատառիկներ նրա աշխատություններից:

Ես սիրում եմ նրան, ով սիրում է աշխատանքը:

Կյանքը իրական է, քանի դեռ կամ:

Մենք մեզ օգտագործում ենք որպես սայլ, այն դեպքում, երբ կարող էինք թռչել:

Խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ է կազմակերպվածություն:

Հիշիր ինքդ Քեզ միշտ և ամենուր:

Եթե դուք գիտեք, որ դա վատ է, սակայն շարունակում եք անել, իմացե՛ք, դուք անուղղելի մեղք եք գործում:

Օգնիր միայն նրան, ով ծույլ չէ:

Հարգիր բոլոր կրոնները:

Հաշվի առ այն, թե մարդիկ ինչ են մտածում քո մասին, և ոչ թե` ինչ են ասում:

Գիտակցված հավատը ազատություն է: Էմոցիոնալ հավատը` ստրկություն: Մեխանիկորեն հավատալը` հիմարություն:

Աղբյուրը`  Վիքիպեդիա

Նաև`  Գեորգի Գյուրջիև կամ խորամանկ իմաստունը

Աշխատանքի երեք ուղղությունները

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացքները

Գյուրջիևի խորհուրդները դստերը

Լսեք նաև

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Առեղծվածային իմաստունը. Գեորգի Գյուրջիև

  1. Уведомление: Խորամանկ իմաստունը. Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Գեորգի Գյուրջիև կամ խորամանկ իմաստունը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Գեորգի Գյուրջիև կամ խորամանկ իմաստունը | ghtamar

  4. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s