Դանիել Վարուժան «Կակաչներ»

7

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.

Ահա սիրող սիրտերու պես կարյունին։

Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե

Խըմենք ալիքն արևին։

Անոնք ա՛յնչափ բռնկեր են, որ կարծես

Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։

Պիտի իրենց բաժակներեն հրակեզ

Խմենք կայծերն աստղերուն։

Քո՛ւյր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկված

Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին։

Պիտի իրենց բաժակներեն բոսորած

Խմենք արյունն ակոսին։

Անոնք ծռած արտույտներու բույնին վրա

Լալ շողերով ողկույզ ողկույզ կծըփան։

Պիտի իրենց բաժակներեն հակնթյա

Խմենք խոստումը Գարնան։

Քաղե՛, քո՛ւյր իմ, կակաչ չէ՛, բո՜ց քաղե դուն.

Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի։

Պիտի իրենց բաժակներեն փափկասուն

Խմենք կրակներն Հունիսի։
Ծաղկե՜ր, ծաղկե՜ր են բերնիդ պես քնքշենի,

Կխոսակցին ցորյանին հետ օրորուն։

Պիտի իրենց բաժակներեն ծիրանի

Խմենք գաղտնիքն հասկերուն։

Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով

Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին։

Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,

Խմենք գինին Տարփանքին։

4

Լուսանկարները` անձնական արխիվից

Գարնան անձրև

Դաշտերուն վրայ իր տրտմութեամբ յամառող
Անձրեւը չէ՛ ասիկայ ։

Գարնան ջաղբն է ՝ որ ցանքերուն վրայ անհուն
Լուսացընցուղ կը տեղայ ։

Աստղերն անյայտ , կարծես հալած արեւէն ,
Տեղատարափ կը թափին ,
Եւ կը լըւան իրենց լոյսին մէջ փաղփուն
Անդաստաններն ու այգին ։

Կապոյտն յանկարծ կու լայ բուռըն ծիծաղէն ,
Եւ կը տեղայ ադամանդ .
Կը լուսնան կոյր աղբերակներն ու կ’երգեն
Իրենց ծընունդն արգաւանդ ։

Անհունն ի վար կը հեղեղուին շառաչով
Մեծ կաթիլներ շափիւղայ ,
Լի արեւով , ցընծութիւնով , կապոյտով ,
Ծիծաղներով սատափեայ ։

Մարգերը թաց կ’արտաշընչեն զովութիւն…
Կը լըւացուին գառնուկներ…
Բո՜յրը հողին , հողին բո՜յրը , ծաւալուն ,
Կը լեցնէ գիւղն ու եթեր ։

Ու արտերո՜ւս , արտերո՜ւս մէջ քրտնաշատ
Իմ ցորեաններս յամեցող
Նոր ուժերով յորդահոսա՜ն կ’ընձիւղին
Կայլակներու մէջ ի լող ։

Եւ մաքրըւած անտառին մէջ , այս պահուս ,
— Ըստ իմ գիւղիս հէքեաթին —
Կը ծնի եղնիկը , գօտիին տակ ծիրանի ,
Եղնորթ մը ՝ նման լուսինին ։

Դանիել Վարուժան, Ձայնագիրք

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

20 отзывов на “Դանիել Վարուժան «Կակաչներ»

  1. Уведомление: Դանիել Վարուժան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Դանիել Վարուժան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ի հիշատակ Եղեռնին զոհ գնացած արևմտահայ գրողների — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Ուսումնական ապրիլ. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Ուսումնական ապրիլ. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: Ուսումնական ապրիլ. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  10. Уведомление: Գրականություն Ապրիլ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  11. Уведомление: Դանիել Վարուժան «Գողգոթայի ծաղիկներ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Пьер Огюст Ренуар: «Боль проходит, а красота остается»

  13. Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ

  14. Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Անի Արղության

  15. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ

  16. Уведомление: Արևմտահայ գրականություն | Վիգեն Հովակիմյան

  17. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Անգելինա Ղազարյան

  18. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Տաթև Գրիգորյան

  19. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Ալբերտ Զախրաբեկյան

  20. Уведомление: Արյմտահայ գրողներ | Վահան Մանուչարյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s