Ֆրունզե Դովլաթյան

  • Dovlatyan«Եթե սերը չլինի, ջրհեղեղ կլինի՝  հոգեկան ջրհեղեղ»: Մայիսի 27-ին ծնվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանը:

Հանդիսատեսին ծանոթ է «Բարև, ես եմ», «Ինչու է աղմկում գետը», «Կարոտ», «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Դավիթ բեկ», «Անահիտ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Մենավոր ընկուզենի», «Օտար խաղեր», «Ապրեցեք երկար» ֆիլմերից:

Ֆրունզե Դովլաթյան, «Ո՞վ ես ես»
-Ո՞Վ ԵՄ ԵՍ: Սա մի հարց է, որով յուրաքանչյուր ոք ժամանակ առ ժամանակ դիմում է ինքն իրեն, մի տեսակ արած-չարածը ստուգելու, հարց ու պատասխանի ժամանակ մարդն ամենաանկեղծ պահն է ապրում: Հիմա առաջին անգամ այդ մասին պիտի բարձրաձայն խոսեմ, չնայած «մինչև վերջ անկեղծ լինելս ինձ կդարձնի անպաշտպան»: Բայց եկեք հարցն ամբողջացնենք մարդու, հատկապես արվեստագետի համար շատ էական`«որտեղից ես գալիս» շարունակությամբ, քանի որ սկիզբն անհատի ներքին խմորումների և ձևավորման շրջանն է, որ հետագայում երբեմն հստակված, արտացոլվում է նրա ստեղծագործություններում:
Նոր Բայազետը, ներկայումս Գավառը, իմ կարծիքով Հայսատանի ամենաչքնաղ անկյուններից մեկն է, որի բնությունը մարդը ոչ թե խաթարել, այլ գեղեցկացրել, լրացրել է իր ստեղծած խաչքարերով, ժողովրդական ճարտարապետության շինություններով ու կառույցներով: Ահա ուրեմն այստեղից սերվել է հայ մի մարդ, որ փորձում է ունեցած ներքին կարողությունները ծառայեցնել իր ժողովրդի արվեստին: Ուզում էի ասել արվեստի զարգացմանը, բայց խոսքս խմբագրեցի, քանի որ այդ մասին ես չէ, որ պիտի ասեմ:

Իմ կյանքի պատմությունը: Հայրս` Վաղինակ Դովլաթյանը, փոստի աշխատող էր և Նոր Բայազետի ժողովրդական թատրոնի հիմնադիրներից մեկը: Միշտ ինձ հետը տանում էր թատրոն: Հիշում եմ «Անուշը», «Արշին մալ ալան», «Ռեվիզորը»: Երբ ծանոթ ու հարազատ մարդիկ, բեմական զգեստ հագնելով, դառնում էին բոլորովին ուրիշ աշխարհի ներկայացուցիչներ, ինձ հրաշքի պես մի բան էր թվում: Գավառային այդ ներկայացումները հազիվ թե թատերարվեստի ինչ-որ չափանիշներ ունենային: Ես չգիտեմ, կարծում եմ, որ այդպես պետք է լիներ: Բայց և հիշում եմ այն ոգևորությունը, որ ունենաում էր հանդիսատեսը ներկայացումների ժամանակ: Ինչպե~ս էին տխրում և ուրախանում բեմում կատարվող իրադարձությունների ժամանակ: Ինչպիսի~ ծիծաղով էին դիմավորում այս կամ այն հերոսին և բարձրաձայն, տեղն ու տեղը նմանեցնում իրենց շրջապատի մարդկանց`«Փոստոյենց Վահանը եկավ, սա հո Բլբուլենց Լևոնն է»:

Ինչ վերաբերում է ինձ, ապա սխալված կլինեմ, եթե ասեմ, որ ահա հենց այդ ժամանակ էլ որոշեցի նվիրվել թատրոնին: Ոչ: Իմ հասակակից շատ տղաների նման ես երազում էի օդաչու կամ ծովային դառնալ: Որոշումս հետո եկավ, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Երևան: Ես մեր` Մաքսիմ Գորկու անվան դպրոցի թատերախմբի անդամ էի: Ի դեպ, մեր այդ խմբակը հետագայում դարձավ մայրաքաղաքի պիոներների և դպրոցականների պալատի նորաստեղծ թատերական ստուդիայի կորիզը: Շնորհալի շատ պատանիներ ու աղջիկներ ունեինք, որնցից մի քանիսը հետագայում թատերական աշխարհի անվանի մարդիկ դարձան` Մետաքսյա Սիմոնյան, Կիմ Արզումանյան: Տղաների մի մասը պատերազմ մեկնեց, ոմանք էլ բոլորովին այլ ասպարեզ ընտրեցին: Եվ, չնայած իրենց գործի լավ մասնագետներն են, այնուամենայնիվ, ես շատ եմ ցավում, որ նրանք այսօր մեր կողքին չեն: Մեր թատերարվեստը նման անհատականությունների պակաս շատ է զգում: Պատահական անձանց հոսքը թատրոն օրինաչափ է դարձել: Թվում է, թե չկան, չեն ծնվում: Մինչդեռ հաճախ հանդիպում են այլ մասնագիտության տեր մարդիկ, որոնք իրենց արտիստիկ խառնվածքով ու հարուստ ներաշխարհով, ասես, բեմի համար են ստեղծված: Բայց արի տես, որ «պատահականորեն» ոչ թե սրանք, այլ այն ապաշնորհն է ստացել բեմ բարձրանալու իրավունքը: Այնինչ լավ դերասանի կարիք ոչ միայն հայ թատրոնը, այլև հայ կինոն էլ ունի:

Սակայն շեղվեցի բուն հարցից: Այսպես, ահա դպրոցական տարիքից թատրոնում էի: Մի օր էլ, թողնելով հայրական տունը, փախա մայրաքաղաքից` իսկական թատրոնում խաղալու: Գնացի Եղեգնաձոր: Այն ժամանակ` 40-ականներին, Հայաստանի համարյա բոլոր շրջանները պետական թատրոն ունեին: Ինձ հովանավորողը Արտաշես Արևշատյանն էր` ստեղծագործական հարուստ կենսագրության տեր մի դերասան, որ այդ տարիներին աշխատում էր Եղեգնաձորի պետական թատրոնում: Եվ քանի որ պատերազմ էր ու դերասանները մեծամասամբ ճակատում էին, ինձ վստահում էին բավական բարդ ու լուրջ դերեր: Խաղում էի դելիտանտի պես` Հրաչյա Ներսիսյանին,  Վաղարշ Վաղարշյանին, մի խոսքով իմ տեսած մեծերին նմանակելով: Միայն մի անգամ, Շիրվանզադեի «Չար ոգու» Մուրադի դերակատարման ժամանակ, մոռանալով խաղս, ստեղծեցի իմը: Իմ դերասամական աշխատանքի ամենջերմ հուշերը կապված են ներկայացման հետ, ուր ես կարողացա Դանիելի հրաշալի դերակատար Արևշատյանի արժանի խաղընկեր լինել:

Երբ Երևան վերադարձա, գնացի Ջանիբեկյանի մոտ: Նա թէ «Համո Բեկնազարյանը «Դավիթ Բեկ» է նկարահանում: Իշխան Մանսուրի դերակատար է փնտրում: Գնա տես: Փորձը փորձանք չէ»: Գնացի: Տեսա, «շատ ես ջահել» ասացին ու մոռացան գոյությունս: Իսկ ես այդ օրվանից կորցրի հանգիստս: Կինոն դարձավ իմ երազանքը: Տեսիլքի պես աչքիս առաջ էին գալիս լուսարձակների տակ կանգնած Համո Բեկնազարյանը, զրահավորված Դավիթ Մալյանը, շքեղ կեղծամով Հրաչյա Ներսիսյանը և էլի ուրիշ ծանոթ մարդիկ: Տառապանքս մեծ էր: Չեմ չափազանցնում: Ի~նչ դեր, պատրաստ էի ցանկացած գործ անել, միայն թե նորից հայտնվեի այնտեղ: Կինոստուդիայի մոտով անցնելը ամենօրյա արարողություն էր դարձել: «Գուցե տեսնեն, կանչեն…» … Եվ տեսան ու կանչեցին: «Սպասիր այստեղ»,- ասաց ռեժիսորի երիտասարդ ասիստենտը: Չեմ հիշում ոնց գնաց, երբ եկավ: Հիշում եմ Բեկնազարյանի զննող հայացքը, և … «Գրիմ արեք, հագցրեք»: Յոթերորդ երկնքում էի:

Այսպես եղավ: Հետո, երբ արդեն Սունդուկյանի անվան թատրոնի դերասան էի, «կինոցավը» շարունակում էր խեղդել ինձ: Մի կողմից թատրոնը չէի ուզում թողնել, բայց կինոն հաղթեց, և ես մեկնեցի Մոսկվա: Ընդունվեցի ու ավարտեցի Համամիութենական կինոինստիտուտի Սերգեյ Գերասիմովի ղեկավարած ռեժիսորական կուրսը: Դժվար, բայց և արդյունավետ տարիներ էին:

Աղբյուրը՝   «Սովետական արվեստ», 6.83

Լուսանկարը՝  /kinoashkharh.am/2014/03/5904

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ֆրունզե Դովլաթյան»

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s