Անտուան դը Սենտ Էքզյուպերի, «Ուղերձ»

EqzyuperiՈւղերձ երիտասարդ ամերիկացիներին

Դուք ձեզ վարժեցնում եք, որպեսզի կռվեք ազատության համար։ Բայց այդ ազատությունը դուք դեռևս պետք է գիտակցեք և ստեղծեք։ Բառերը մարդկային առօրյա կենցաղում հնանում են և կորցնում իրենց իմաստը։ Հնանում են գիտական տեսությունները։ Հնանում են սոցիալական բանաձևերը։ Այս գնով է մարդկությունը վճարում իր առաջադիմության համար։ Եթե դուք չեք ուզում ապրել մեռած գաղափարներով, դուք պետք է անհապաղ նորոգեք գաղափարները։ Չէ՞ որ ազատությունն այն հարցը չէ, որը կարելի լինի մեկուսացնել մնացած բոլոր հարցերից։ Որովհետև մարդուն, որպեսզի նա ազատ լինի, ամենից առաջ հարկավոր է մարդ դառնալ։ Այսպիսով, բոլոր հարցերի հիմքում, որոնց հետ դուք շփվում եք, ընկած է մարդու հարցը։

Չէ՞ որ ազատության հասկացողությունը կարելի է լցնել ամենատարբեր բովանդակություններով։ Այն կարող է դրսևորվել որպես հրաժարում սեփական սովորություններից, ավանդներից, որպես անտարբերություն դեպի կոլեկտիվը,֊ միայն թե այն աստիճան, քանի դեռ դուք չեք կաշկանդել ուրիշներին։ Դուք կարող եք ասել. «Անհատի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ այդ ազատությունը սկսում է կաշկանդել մերձավորին»։ Եվ դուք ամենևին չեք կաշկանդում ձեր մերձավորին, եթե ձեր հասարակական կյանքը սահմանափակված է միայն անհրաժեշտ կապերով, այնպիսի կապերով, ինչպիսին է աշխատանքը հանապազօրյա հացի համար։ Դուք ստանում եք լոկ այն, ինչ ձեզ հասնում է։ Դուք չկաք, և ձեր բացակայությունը ոչինչ չի փոխում։ Բայց պարզվում է, որ եթե ձեր բացակայությունը չի էլ կաշկանդում մերձավորին, ապա կաշկանդում է կոլեկտիվին, քանի որ առանց ձեզ կոլեկտիվն այլևս այնքան էլ հարուստ չէ։ Անհրաժեշտ է կոլեկտիվը դարձնել հարուստ, որովհետև կոլեկտիվն է միայն, որ իր հերթին յուրաքանչյուր մարդու հարուստ է դարձնում։ Մեզանից յուրաքանչյուրը մարդ է, որ պատկանում է հայրենիքի, մասնագիտության, քաղաքակրթության, կրոնի։ Գոյություն չունի ամեն ինչից անկախ մարդ։ Տաճարը քարերից է շարված։ Քարերը տաճար են կազմում։ Բայց տաճարն իրենով ազնվացնում է այդ քարերը։ Քարերը դառնում են տաճարի քարեր։ Այդպես է և ձեր եղբայրությունը. դուք ձեր եղբայրությունը կգտնեք մի ավելի համապարփակ բանի մեջ, քան ինքներդ եք։ Քանի որ եղբայր կարելի է լինել ինչ֊որ բանում։ Չի կարելի եղբայր լինել հենց այնպես։

Մարդիկ ձգտում են կապեր ձեռք բերել։ Այդ կապերը կարող են լինել և մասնավոր։ Կուզիկները կարող են ստեղծել կուզիկների աղանդ։ Յուրաքանչյուր ոչ կուզիկ կվտարվի այդ աղանդից։ Բայց քրիստոնեական քաղաքակրթության հզորությունը, որից սերել ենք բոլորս և որը մենք՝ բոլոր հավատացյալներս ու ոչ հավատացյալներս, հաշվում ենք մեր սեփականը, ահա այդ հզորությունը նրանում է, որ այդ կապերը փնտրում է ընդհանուրի մեջ։

Նացիստը ջանում է բնորոշել գերմանացուն կամ, որ ավելի դժվար է՝ արիացուն, որպեսզի նրան դարձնի մեկուսացված կրոնի առարկա։ Մենք ձգտում ենք բնորոշել մարդուն, որպեսզի նրան դարձնենք մե՛ր կրոնի առարկան։ Մեր ամբողջ քաղաքակրթությունը միշտ և ամենից առաջ փորձել է բնորոշել մարդուն։ Երբ դուք թեկուզ ամենանշանավոր և ամենաօգտակար բժշկից պահանջում եք, որպեսզի նա, չնայած իր նշանավոր լինելուն, վտանգելով սեփական կյանքը, փրկի ինչ֊որ վարակիչ հիվանդի, դուք այդ բժշկի անհատականությունը կախման մեջ եք դնում ոչ թե մեկ ուրիշ անհատից, այլ մարդուց։ Եվ անհայտ վարակիչ հիվանդը, որքան էլ նա քիչ նշանավոր լինի, Մարդ է ներկայացնում։ Եթե դուք ցանկանում եք փրկել Դեմոկրատիա բառը բոլոր թյուրիմացություններից, համոզեք ձեզ, որ ազատության նկատմամբ հարգանքն արտահայտվում է մարդու նկատմամբ դեմոկրատիայով, և որ դեմոկրատիան եղբայրությամբ իմաստավորելու համար հարկավոր է ստեղծել մարդկային կոլեկտիվ ոչ թե անհատի փառաբանմամբ, այլ Մարդու պաշտամունքով։

22֊ մայիսի, 1942թ.

Աղբյուրը՝  http://grapaharan.org/

Կարող եք կարդալ նաև՝

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Ռազմական օդաչու» գրքից այլ հատվածներ

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Անտուան դը Սենտ Էքզյուպերի, «Ուղերձ»

  1. Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s