Նայել երկնքին, աղոթել Աստծուն,
Իրիկունները երկար թափառել`
Խեղդելով տագնապն իմ ոչ կարևոր:
Իսկ, երբ խշշում է հեղեղատը ձորի մեջ,
Ու արոսենու փունջն է վառվում դեղին-կարմիր,
Այդ ժամ գրում եմ ես ուրախ բաներ,
Կյանքի մասին անցողիկ, անցողիկ ու սիրուն:
Ես վերադարձա: Լիզում է ափն իմ
Փափկամազ կատուն ու մլավում հուզիչ,
Ու կայծկլտում են պայծառ լույսերը
Լճափի սղոցարանի աշտարակին:
Միայն լռությունն է երբեմն խախտում
Տանիքի վրայով թռչող ճիչն արագիլի:
Ու, թե հանկարծ դու իմ դուռը թակես
Ինձ կթվա՝ ես քեզ չեմ էլ լսի անգամ…
Աղբյուրը՝ Анна Ахматова, «Я научилась просто, мудро жить…»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք կարդալ նաև՝

Уведомление: Աննա Ախմատովա «Ես սովորել եմ ապրել իմաստուն» — Բարի գալուստ Սուրեն Թալալյանի բլոգ