Հուլիսի 22-ին ծնվել է մանկավարժ, բժիշկ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը:
Մեծ մանկավարժի ծննդյան օրվա կապակցությամբ՝ որպես հարգանքի տուրք, թարգմանաբար ներկայացնում եմ Յանուշ Կորչակի «Աստծո հետ առանձին» գրքից մի հատված՝ «Մանկավարժի աղոթքը»:
Մանկավարժի աղոթք
Ես Քեզ չեմ ուղղում երկար աղոթք, Տե՛ր: Չեմ ուղարկում անհամար հոգոցներ: Խորին խոնարհումներ չեմ անում: Քո փառքը չեմ գովաբանում և չեմ մատուցում ճոխ զոհաբերություն: Քեզ չեմ ձգտնում մոտենալ, Տիրակա՛լ, ստանալու համար ողորմությունդ: Չեմ խնդրում Քեզնից մեծարում: Իմ մտքերը չունեն թևեր, որ իմ երգը երկինք հասցնեն:
Բառերն իմ գունագեղ չեն և ոչ էլ խնկաբույր ու ծաղկավետ:
Հոգնած եմ ես և ուժասպառ:
Աչքերն իմ խամրել են, մեջքս կքվել է հոգսերի բեռից: Եվ, այնուամենայնիվ, Քեզ եմ դիմում, Տե՛ր, սրտագին խնդրանքով: Ես ունեմ թանկարժեք մի բան, որը չեմ ուզում վստահել եղբորս, առհասարակ՝ մարդուն:
Վախենում եմ՝ չեն հասկանա, չեն ոգեշնչվի, կանտեսեն ու կծաղրեն ինձ:
Ես մինշտ Քո առջև եմ՝ հնազանդներից հնազանդս, բայց իմ այս խնդրանքը կլինի համառ:
Ես միշտ Քեզ հետ խոսում եմ կամացուկ շշուկով, բայց իմ այս խնդրանքը ես կասեմ բարձրաձայն:
Տո՛ւր երեխաներին ուրախություն, օգնի՛ր ու օրհնի՛ր նրանց ջանքերը:
Ո՛չ դյուրին, բայց գեղեցիկ ճանապարհով ուղղորդիր նրանց:
Քո տիրական հայացքը երկնային բարձունքներից ի՛նձ ուղղիր:
Ուղղելով մեջքս՝ պահանջո՛ւմ եմ Քեզնից, քանի որ ինձ համար չեմ պահանջում:
Այս խնդրանքի դիմաց ընդունիր իմ միակ ունեցվածքը՝ ցավը:
Ցավն ու աշխատանքը:
Աղբյուրը՝ Януш Корчак, Молитва воспитателя
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք կարդալ նաև՝ Յանուշ Կորչակ, «10 պատվիրան ծնողներին»
Уведомление: Յանուշ Կորչակի տասը պատվիրանները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Յանուշ Կորչակ, «10 պատվիրան ծնողներին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Յանուշ Կորչակ «Զարմանալի այս աշխարհը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Յանուշ Կորչակ «10 պատվիրան ծնողներին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Յանուշ Կորչակ «10 պատվիրան ծնողներին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծնողներ-զավակներ կյանքի գլխավոր ժամը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծնողի և զավակի գլխավոր ժամն ըստ Կորչակի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)