Հեմինգուեյ, «Մենակության, արատների մասին»

hemingueyՀատված Էռնեստ Հեմինգուեյի «Մարդու հավատամքը» գրքից

Մենակության մասին

Երբեմն ես օրեր շարունակ գրել եմ, որովհետև մենակ եմ եղել:

Համարձակ մարդիկ հարկադրված մենակությունը հաճախ են օգտագործում ի օգուտ իրենց, որպեսզի ավարտեն որևէ կարևոր գործ: Առանձնության մեջ է ծնվում ձգտումն առ կատարյալ: Միայնության մեջ հոգին զրուցում է ինքն իր հետ՝  էներգիան վերածելով իրականության: Այնպես որ, եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նրան պետք է ինքն իր հետ մենակ մնալու ժամանակ թողնել:

Իսկ մենակությունից կշահեն, թե կվասվեն, հիմնականում կախված է բնավորությունից, կրթությունից և մարդու անձնային որակներից: Եթե հարուստ ներաշխարհ և մաքուր սիրտ ունեցողը միայնությունից դառնում է էլ ավելի պարզ ու մաքուր, ապա մանրոգի ու կոպիտ սիրտ ունեցողը՝ էլ ավելի կոշտ ու կոպիտ: Մենակությունը կոփում և բարձրացնում է ուժեղ հոգիներին, իսկ թույլ հոգիներին այն խոշտանգում է:

Սակայն գրողը, եթե չի գրում, չպետք է փախչի աշխարհից:

Ինձ միշտ առաջին հերթին հետաքրքել են ոչ թե գաղափարները, այլ մարդիկ՝ տղամարդիկ ու կանայք: Կինոն, հեռուստատեսությունն ու թատրոնը ինձ համար ձանձրալի են: Ու, քանի որ օժտված ասացողները վատ գրողներն են, այդ իսկ պատճառով ես նախընտրում եմ զրուցել ինչ-որ մեկի հետ կամ էլ լսել որևէ մեկին:

Քանի դեռ դուք կարողանում եք շատ բան տալ, ձեր ընկերներն անպակաս կլինեն: Իսկ երբ դուք որևէ բանի անհրաժեշտություն ունենաք, ձեր ընկերների քանակը կնվազի: Իսկ նրանք, ովքեր կմնան, ձեր իսկական ընկերներն են:

Արատների մասին

Այս աշխարհը զրպարտող բոլոր նողկալի արատներից առավել կործանարարն ու առավել վտանգավորը, իհարկե, մոլեռանդությունն է: Ոչ մի ուրիշ թերություն չի կարող համեմատվել մոլեռանդության մութ ու չար ոգու հետ: Մոլեռանդությունը դրսևորվում է, երբ մարդը շարունակաբար և համառորեն հավատարիմ է մնում միևնույն կարծիքին: Նա, ով սովորաբար քննադատում է բոլորին, ըստ էության, ապակառուցողական է: Ստեծականությունը խորթ է նրան, իրականության նկատմամբ նրա վերաբերմունքը գործնական է ու հաշվարկված: Նրա տերը սեփական վճիռն է, իսկ չափազանց բարձր ինքնագնահատականը՝ միակ ուսուցիչը: Սեփական տեսակետները նման խեղված գիտակցության կողմից նույնականացվում են՝  ընկալվելով որպես բացարձակ ճշմարտություն:

Փառասիրությունն է բոլոր չարիքների աղբյուրը: Այն առաջացնում է կեղծավորություն, դրդում է նախանձի, մղում է խաբեության:

Մարդկանց մեծամասնության մոտ բարությունը նվազում է հարստության աճման զուգընթաց:

Տվե ՛ք մարդուն անհրաժեշտը, և նա կցանկանա հարմարավետություն: Ապահովե ՛ք հարմարավետությամբ, և նա կձգտի շքեղության: Պարուրե ՛ք նրան շքեղությամբ, և նա նրբագեղ լինել կտենչա: Հնարավորությո՛ւն ընձեռեք նրան նրբագեղ լինել, և նրա սիրտը խենթ մի բան կուզենա: Տվե ՛ք նրան այն ամենը, ինչ ինքն է ուզում, և նա կսկսի դժգոհել, որ իրեն խաբել են և, որ ինքը ստացել է ոչ այն, ինչ ցանկացել է:

Կգա ժամանակ, երբ մարդու բնավորությունը կկանգնի իր իսկ ճակատագրի դեմ-դիմաց. այ դա պայթյուն կլինի…

Աղբյուրը՝  Эрнест Хемингуэй, Кредо человека

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Ռուբեն Արմենյանի ֆեյսբուքյան էջից

Կարող եք կարդալ նաև՝  Աշխատանքի և ժամանակի մասին, Սիրո, ներկայի և ապագայի մասին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Հեմինգուեյ, «Մենակության, արատների մասին»

  1. Уведомление: Հեմինգուեյ, «Մարդու հավատամքը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հեմինգուեյ, «Մարդու հավատամքը» (հատվածներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հեմինգուեյ, «Մահվան և վախի մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Էռնեստ Հեմինգուեյ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Հեմինգուեյ, «Մենակության, արատների մասին» — Անի Գրիգորյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s