Սիրո՛ւմ եմ քեզ, կրթահամալիր ջան…

LorՈւղիղ մեկ ամիս է՝ ամեն անգամ մեր կայքը բացելիս այնպիսի տպավորություն եմ ունենում, որ գտնվում եմ օդանավակայանի կամ կայարանի սպասասրահում ու նայում եմ գնացող-եկողին:

Ինձ շատ լավ եմ զգում նշանադրության-ամուսնության, մայրանալու, ծննդյան օրվա շնորհավորանքները կարդալով, հերթական անգամ մտորում եմ Աշոտ Բլեյանի բլոգի գիրով, փորձում եմ հասկանալ Հասմիկ Ղազարյանի առաջարկած ինտելեկտուալ գրականությունը, մասնագիտական հրճվանք եմ ապրում Մարիետ Սիմոնյանի գրական վերլուծություններով, ինչպես միշտ՝ անթաքույց հիանում եմ Նառա Նիկողոսյանով, զարմանում Սուսան Մարկոսյանի ջանասիրությամբ, հպարտանում Գևորգ Հակոբյան թարգմանչով, ուրախանում մեր դասվար-դասավանդողների եռանդով ու մեր սովորողների գործնական սթափ մտածելակերպով…

Կարող եմ էսպես անվերջ թվարկել ու թվարկել՝ առանց հոգնության:

mskh.-ը մեծ աշխարհի մեր անկյունն է՝ բարի, դրական, աշխույժ ու հետաքրքիր: Չգիտեմ՝ ում ոնց, բայց ինձ դուր է գալիս մեր կայքի ամառային թեթևությունը, խաղաղությունն ու անշտապողականությունը: Հասցնում եմ հետևել նյութերի հոսքին, չեմ ափսոսում, որ ինչ-որ բան բաց թողեցի, եթե ոչ բարձրաձայն, ապա մտովի բարի ճանապարհ եմ մաղթում մեկնողին, բարի գալուստ՝ եկողին: Բա, լավ չի՞…

Մի խոսքով՝ իսկական ու իրական թագավորություն: Բայց զարմանալին ու հրաշալին այս թագավորությունում գիտեք ո՞րն է: Այն, որ կողք-կողքի ապրում ու աշխատում են  այսքան տարբեր մտածողությամբ տարբեր մարդիկ՝ տարբեր ճաշակներով ու տարբեր աշխարհընկալումներով, տարբեր քաղաքական ու տարբեր կրոնական հայացքներով ու…այսքան հանդուրժող ու այսքան ներող: Էլ ազատությունը ոնց է լինում, հը՞ն:

Սիրո՛ւմ եմ քեզ, կրթահամալիր ջան…

Շե՛ն մնաս քո անզուգական գործադիր տնօրենով, քո մեծով ու պստիկով, ծնողով ու դասավանդողով, քո ազատությամբ ու հանդուրժողականությամբ, քո բարությամբ ու եռանդով, քո հյուրասիրությամբ ու բաց դռներով, քո կենսաթրթիռ ռիթմով ու թեթևությամբ, քո սիրով ու հավատով, քո մայրենիով ու հայրենագիտությամբ, քո հայեցիությամբ ու մարդասիրությամբ, քո պարզությամբ ու ներողամտությամբ…

Սիրո՛ւմ եմ քեզ, կրթահամալիր ջան, դրա համար սա՛ էլ կասեմ՝ չեմ ուզում, ինձ թույլ չեմ տա խաբել քեզ:

Մարգարիտներ մի՛ շպրտիր նրանց առաջ, ովքեր դրա արժեքը չգիտեն-չեն հասկանում, ազատվի՛ ր ամեն-ամեն ինչ անել-հասցնելու փութկոտությունից, ձգտիր ավելիին, բայց մի՛ կտրվիր հող-իրականությունից, տոնական աղմուկը խաղաղ լռությամբ փոխարինելու հնարավորություն տուր, համակարգի՛ր-կանոնակարգիր ունեցածդ՝ քարերը հավաքելու ժամանակն է…

Մնացածը՝ ոնց էլ լինի, գլուխ կհանենք:

Կրթահամալիր ջան, լա՛վ, որ էսքանը ասեցի, էս էլ ասեմ ու նոր վերջացնեմ: Միշտ զարմացել եմ՝ ոնց ես ինձ նմանին հանդուրժում.. Չէ՛, լրիվ լուրջ: Շնորհակալ եմ:

Քո՝  Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Սիրո՛ւմ եմ քեզ, կրթահամալիր ջան…

  1. Уведомление: Բանգլադեշյան իմ օրվա քանդակ

  2. Уведомление: Հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s