Հանդիպման հիշողություն

HambarcumyanՍեպտեմբերի 18-ին ծնվել է հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը` Վիկտոր Համբարձումյանը

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրվա առթիվ նորից հիշեցի այս հանդիպումը

Տարիներ առաջ, երբ աշխատում էի համալսարանի` քվանտային ֆիզիկայի ամբիոնի լաբորատորիաներից մեկում, մեզ այցելեց Վիկտոր Համբարձումյանը:

Նրան ուղեկցում էին համալսարանի և ֆիզիկայի ֆակուլտետի կարևոր դեմքերը:

Շատ էի լսել նրա մասին, բայց առաջին անգամ հանդիպեցի նրան: Կարճահասակ, անփույթ հագնված,  սովորական մի մարդ:

Վիլիկ Հարությունյանը` ամբիոնի ղեկավարը,  Վիկտոր Համբարձումյանին ծանոթացնելով լաբորատորիայի աշխատակիցներին, մանրամասն ներկայացրեց այնտեղ կատարվող աշխատանքները: Շատ ուշադիր լսող էր: Պատուհանի մոտ, նրա ետևում  կանգնած, ուշի-ուշով հետևում էի նրա ամեն մի խոսքին: Հարցերը ցածրաձայն էր տալիս և իր շուրջը ստեղծել էր մի զարմանալի հանգիստ մթնոլորտ:

Հանկարծ նա նկատեց ինձ.

-Իսկ ի՞նչ  է անում այստեղ այս օրիորդը:

-Մեր լաբորանտն է, օգնում է փորձեր կատարելիս,- լսվեց ի պատասխան:

-Իսկապե՞ս,- անկեղծորեն ուրախացավ նա,- իսկ դուք գիտե՞ք, թե ինչ կարևոր գործ եք անում: Որքան էլ բժիշկը փայլուն վիրահատություն անի, բուժքույրը կարող է հիվանդին սպանել իր վատ խնամքով: Նա պետք է կարողանա գնահատել բժշկի գործը և ամեն ինչ անի հիվանդին փրկելու համար: Այո, դուք շատ կարևոր գործ եք անում, – և ժպտալով մոտեցավ ու ձեռքս սեղմեց:

Մինչև հիմա զգում եմ նրա ձեռքի հպումը, որով նա ինձ պատգամեց` մեծ ու փոքր մարդիկ չկան, յուրաքանչյուրը իր տեղում պետք է մեծ լինի, որ ընդհանուր գործը չտուժի:

Ահա, այսպիսի բաներ…

Նյութի հեղինակ՝  Հասմիկ Նալբանդյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

7 отзывов на “Հանդիպման հիշողություն

  1. Уведомление: Վիկտոր Համբարձումյան, «Ես հավատացյալ չեմ, բայց…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Նունե Մովսիսյան:

    «Ծնվում են մարդիկ, որոնք դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող մայր ժողովրդին: Այդպիսիք էին Մ. Մաշտոցն ու Մ. Խորենացին, Դ. Անհաղթն ու Ա. Շիրակացին, Թ. Ռոսլինն ու Գ. Նարեկացին: Այդպիսին է Վիկտոր Համբարձումյանը»: Մարիտիրոս Սարյան

    Нравится

  3. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Վիկտոր Համբարձումյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Վիկտոր Համբարձումյան «Մեր ամենամեծ գանձը` մայրենի լեզուն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Վիկտոր Համբարձումյան «Մեր ամենամեծ գանձը` մայրենի լեզուն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s