Թեղենյաց վանքը գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։
Գևորգ Սկևռացին վանքի մասին գրել է «Մեծահռչակ հրեշտակակրաւն աստուածաբնակ սուրբ ուխտս Թեղինեաց»:
Մկրտիչ Րաբունին այն կոչել է «Գերահռչակ սուրբ ուխտս»:
11-14-րդ դարերում վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Թեղենյաց և Մաքենացոց վանքերում պահպանված հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգերի հիման վրա, 1166 թ-ին Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայկական վանքերում ու եկեղեցիներում միասնական համակարգ է մշակել։
Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Թեղենյաց վանքի առաջնորդ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք, վանքի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով «զամենայն ինչ հասարակաց լինել և առանձին ոչ ինչ ստանալ»։
Աղբյուրը՝ Վիքիպեդիա
Հատկապես այս ճամփորդությունը, ինձ համար, շա՜տ սպասված էր, որովհետև տարիներ շարունակ ուզեցել, բայց ամենատարբեր պատճառներով չէի կարողացել հասնել Թեղենյաց վանքը: Ասեմ, որ վանքային համալիրը գերազանցեց սպասելիքներս: Այն մտքի ու երևակայության իսկական թռիչք էր՝ ճարտարապետական, զարդանախշային ու երկրաչափական լուծումներով: Անտառածածկ Թեղենիս լեռն էլ իր հերթին էր լրացնում ու ընդգծում Թեղենյաց վանքի հմայքը: Բնությունն ու Կառույցը այնքան ամբողջական էին ու միաձույլ, որ վանքը՝ թեկուզ խոնարհված, բայց շարունակում է հուզել իր վեհությամբ ու գեղեցկությամբ:
Լուսանկարները՝ անձնական արխիվից
Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսուցչի մեկ տարվա աշխատանքի ամփոփում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսուցչի մեկ տարվա աշխատանքի ամփոփում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական ամառ-2015 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)