Կոմիտասի անտիպ նամակները

Վարդապետի եզակի լուսանկարներից է, որտեղ նա ժպտում է. այսօր Կոմիտասի 145-ամյակն է~«Առաջինը չարած՝ երկրորդ քայլին դիմելով, բոլորովին պիտի կորչինք»: Կոմիտաս վարդապետի նամակը Արշակ Չոպանյանին

«…Մենք կենսունակ ենք, լուսո որդեգիր ու կարապետ ենք խավար վայրերում, շինարար ենք… Եթե մեր մեջ տնականությունն ու միությունը պակաս Է եղած, պատճառն այն Է, որ ազատ շունչ չենք քաշել, նույնիսկ մեր իբր անկախության օրերումն իսկ՝ հալածվելով տգիտութենեն ու խավարեն, ավերակեն ու ավարեն, սրեն ու հրեն…
բայց աննկուն բան ունինք մեր մեջ, մի ամուր հույս՝ դեպի ապագա լուսո կանթեղը հառած ենք մեր հայացքները, դեպի այն կան֊թեղր, որ հայ ժողովուրդը, իր թագավորությունն ու իշխանությունը կորցնելեն հետո, տարել ու կախել Է բազմաբեղուն ու երկնավետ Արագածի գագաթը երկնքի անտես առաստաղեն, անթել կապով, որ մարդիկ՝  խավար ու ավարառու ձեռք տալ չկարողանան և գոնե նորա լուսո նշույլը ցայտե մեր վերա և մեր ապագա կյանքը երագենք։

Ծ ալենք այժմ զգացմունքներն ու դատենք իրողությունը։

Ինձ այնպես է թվում, թե մենք մինչև նվազագույնով առաջին ու դրական քայլր չանենք, երբեք չենք կարող երկրորդի մասին մտածել կամ մեծամեծս  ձգտել։ Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ  տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես և նյութապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ա զա տ ությունը. շտապելով, աոաջինը չառած երկրորդ քայլի դիմելով բոլորովին պիտի կորչենք, տաճիկէն ո չ մի հույս մի ունենաք, մի սպասեք, նորա ուղեղր քարե ժայռից է,  զարգացման անընդունակ, լոկ ւիշրվելու համար պիտանի և ոտքի տակր սա֊լահատության հարմար»:

«Լավ է այսքանով գոցեմ գիրս, սիրտս լցված է. եթե չամաչեմ լաց լինելու ցավերս շատացել են։ Տես աչքովդ, թե ինչպես մարդիկ ավերում, կործանում են պատիվ, անուն, և կե ղե ց ի, սրբություն, ազգայնություն և ինչպես գործիք են  դառնում չարի ձեռին և ապա մի լցվիր, մի՛ լար, մի’ ողբա Խորենացու պես, իր իսկ ողբով, այժմ նույն պատկերն է մեր շուրջը և նորա ուրվականն է ողբում մեր անբո ւժելի ցավերը»։
KomitasՀամբուրիվ ու կարոտով` քոյդ` Կոմիտաս Վարդապետ 1912, 25 (ժբ) դեկտեմբեր, Կ.Պոլիս»

Նամակն ամբողջությամբ՝  http://168.am/2014/04/11/351677.html

Լուսանկարները՝ PanArmenian. net ֆեյսբուքյան էջից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Կոմիտասի անտիպ նամակները»

  1. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Վարդապետ « Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, ԱմենաՀայ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: «Ես կարողանում եմ» ստուգատես. հայոց լեզու; գրականություն | Գևորգյան Մանե

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s