Ժողովող

Avetaran«Ծիսական տոնացույցը» այս անգամ էլ որոշել է անդրադառնալ Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի գրքերից մեկին՝ Ժողովողին:

Գիրքն իմաստուն մտքերի, կյանքի, մահվան, երջանկության, մարդկային գործունեության տարբեր ոլորտների մասին խորհրդածությունների հավաքածու

Ամենեցուն ժամանակ է, եւ ժամ ամենայն իրաց ի ներքոյ երկնից։ Ժամանակ ծնանելոյ, եւ ժամանակ մեռանելոյ։ Ժամանակ տնկելոյ, եւ ժամանակ խլելոյ զտնկեալն։ Ժամանակ սպանանելոյ, եւ ժամանակ բժշկելոյ։ Ժամանակ քակելոյ, եւ ժամանակ շինելոյ։ Ժամանակ լալոյ, եւ ժամանակ ծիծաղելոյ£ Ժամանակ կոծելոյ, եւ ժամանակ կաքաւելոյ։ Ժամանակ ցրելոյ քարինս, եւ ժամանակ ժողովելոյ քարինս։ Ժամանակ գիրկս արկանելոյ, եւ ժամանակ հեռանալոյ ի գիրկս արկանելոյ։ Ժամանակ խնդրելոյ, եւ ժամանակ կորուսանելոյ։ Ժամանակ պահելոյ, եւ ժամանակ արտաքս հանելոյ։ Ժամանակ պատառելոյ, եւ ժամանակ կարկատելոյ։ Ժամանակ լռելոյ, եւ ժամանակ խաւսելոյ։ Ժամանակ սիրելոյ, եւ ժամանակ ատելոյ։ Արդ` զի՞նչ առաւելութիւն է այնմ, որ առնէ որով ինքն ջանայ։

***

Ամէն բանի ժամանակը կայ, եւ աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը.

ծնուելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը եւ տնկածը հանելու ժամանակը,

սպանելու ժամանակը եւ բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը եւ շինելու ժամանակը,
լալու ժամանակը եւ ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը եւ պարելու ժամանակը,
քարեր կտրելու ժամանակը եւ քարերը հաւաքելու ժամանակը, գրկելու ժամանակը եւ գրկից հեռանալու ժամանակը,
փնտրելու ժամանակը եւ կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը եւ դուրս նետելու ժամանակը,

սիրելու ժամանակը եւ ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը եւ խաղաղութեան ժամանակը։

Արդ, ի՞նչ օգուտ կայ մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։

Ժողովող, Գլուխ Գ

Բարի է իմաստութիւն ընդ ժառանգութեան, եւ յաւելուած որոց տեսանեն զարեգակն. զի ընդ հովանեաւ նորա իմաստութիւն է իբրեւ զհովանի արծաթոյ։ Եւ առաւելութիւն գիտութեան իմաստութեանն կենդանացուսցէ զայն որ առ ի նմանէ։ Տես զգործս Աստուծոյ. զի ո՞վ է այն, որ կարօղ լինիցի զարդարել` զոր Աստուածն խանգարիցէ։ Յաւուր բարութեան կեցջիր ի բարիս. եւ տես յաւուր չարութեան։ Տես սակայն նմին միաբան։ Զայն արար Աստուած վասն խաւսից` զի մի գտցէ մարդ զկնի իւր` եւ մի ինչ։ Զամենայն ինչ տեսի յաւուրս ունայնութեան իմոյ։ է արդար կորուսեալ յարդարութեան իւրում, եւ է ամպարիշտ որ կայ չարութեամբ իւրով։ Մի´ կարի արդար լինիր, եւ մի´ ճարտարեր առաւել` զի մի թիւրեսցիս։ Մի ամպարշտեր կարի, եւ մի լինիր խիստ` զի մի տարաժամ մեռցիս։ Բարի է թէ ի կողմն այսոսիկ լինիցիս. սակայն եւ այսմիկ մի պղծեր զձեռն քո. զի որ երկնչի յԱստուծոյ` անցցէ ընդ ամենայն։ Իմաստութիւն օգնեսցէ իմաստնոյն քան զտասն իշխան որ իցեն ի քաղաքի։ Զի մարդ ոչ գոյ ի վերայ երկրի` որ գործէ զբարիս, եւ ոչ մեղանչիցէ։ Սակայն յամենայն բանս զոր խօսիցին ամպարիշտք` մի դներ ի սրտի քում։ Զի մի լուիցես դու անէծս ի ծառայէ քումմէ` որ զքեզ անիծանիցէ։ Զի բազում անգամ չարահաւեսցի ընդ քեզ, եւ ի նուագս բազումս չարչարեսցէ զսիրտ քո. սակայն եւ դու մի´ անիծաներ այլոց։

***

Արեգակի հովանու ներքոյ իմաստութիւնը նման է արծաթի հովանու ներքոյ լինելուն, բայց գիտութեան օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստութիւն ստացողին։

Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստուած։
Քո լաւ օրը բարիքների մէ՛ջ ապրիր, բայց յիշի՛ր, որ վատ օր էլ կայ։ Եւ տե՛ս, որ Աստուած դրանք միահիւսեց իրար, որպէսզի մարդ այնուհետեւ խօսելու բան չունենայ։
Ես իմ ունայնութեան օրերին տեսայ ամէն ինչ. արդար կայ, որ իր արդարութեան մէջ կորչում է, ամբարիշտ էլ կայ, որ ապրում է իր չարութեամբ։
Չափազանց արդար մի՛ լինիր եւ ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թէ սխալուես։
Ահա այս բոլորը գտայ, — ասում է Ժողովողը, — մէկ առ մէկ հաշուելով՝ գտնելու համար խորհուրդները. հոգիս փնտռեց, բայց չգտայ. հազարի մէջ մի տղամարդ գտայ, բայց կին ամենեւին չգտայ։
Բայց ահա գտայ այն, որ Աստուած մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։ Ո՞վ է ճանաչում իմաստուններին, եւ ո՞վ կարող է այս հարցերի մեկնութիւնը տալ։
Շատ ամբարիշտ մի՛ լինիր եւ մի՛ լինիր խստաբարոյ, որ չլինի, թէ տարաժամ մեռնես։
Լաւ է, որ մէկը բռնես եւ միւսից էլ ձեռքդ չքաշես, որովհետեւ ով երկնչում է Աստծուց, նա կազատուի ամէն բանից։
Իմաստութիւնն աւելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնուող տասը իշխան։
Երկրի վրայ չկայ արդար մի մարդ, որ բարի գործ անի եւ չմեղանչի։
Բայց դու ամբարիշտների ասած ամէն խօսք սրտիդ շատ մօտ մի՛ ընդունիր, որ ծառայիդ անէծքը չլսես, երբ նա քեզ անիծի։
Ծառան շատ անգամ քեզ կարող է վատութիւն անել եւ շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։
Ժողովող, Գլուխ Է, 13-23
Ի ճանապարհի յորժամ գնայցէ անմիտն, սիրտ նորա կասեսցի. եւ զոր ինչ խորհի` ամենայն անմտութիւն է։ Եթէ հոգի իշխանին ելցէ ի վերայ քո` մի թողուր զտեղի քո. զի ողոքումն դարձուցանէ զմեղս մեծամեծս։ Է չարութիւն զոր տեսի ի ներքոյ արեգական որ իբրեւ յակամայ կամս ել յերեսաց իշխանին։ Տուաւ անմիտն ի բարձրութիւնս մեծամեծս. եւ մեծատունք ի խոնարհութեան նստցին։ Տեսի ես զծառայս հեծեալս ի ձիս, եւ իշխանս զի գնային իբրեւ զծառայս յերկրի։ Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա աւձ։ Եւ որ բառնայ քարինս` նոքիմք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի։ Եթէ անկցի եւս երկաթն` եւ նա տրտմեցոյց զերեսս իւր. եւ զաւրութիւնք զաւրացուցանեն, եւ է առաւելութիւն քաջ իմաստութեան։ Եթէ հարցէ աւձ ի թովել, ոչ ինչ է առաւելութիւն թովչին։ Բանք բերանոյ իմաստնոյ շնորհք. եւ շրթունք անմտի ընկղմեն զնա։ Սկիզբն բանից բերանոյ նորա անմտութիւն. եւ վախճան նորա ծուփ չարութեան։ եւ որ անմիտն է յաճախէ զբանս։ Ոչ գիտէ մարդ զինչ եղեալ է` եւ զինչ լինելոց է, զի զկնի նորա ո՞վ պատմեսցէ նմա։ Ջան անմտին չարչարեսցէ զնա. որ ոչ գիտաց երթալ ի քաղաք։ Վայ քեզ քաղաք որոյ թագաւոր քո մանուկ է, եւ իշխանք քո ընդ առաւաւտս ուտեն։ Երանի քեզ երկիր, որոյ թագաւոր քո որդի ազատի է, եւ իշխանք քո ի ժամու ուտեն զաւրութեամբ` եւ ոչ ամաչեսցեն։ Ի վատութեան խոնարհեսցին հեծանաձգութիւնք. եւ ի դատարկութեան ձեռաց կաթեսցէ տուն։ Ի ծաղր առնեն զհաց, եւ գինի եւ եւղ ուրախ առնեն զկենդանիս. եւ արծաթոյ լուիցէ ամենայն ինչ։ Սակայն եւ ի մտի քում մի անիծաներ թագաւորի, եւ ի շտեմարանս սենեկաց քոց մի անիծաներ մեծի. զի թռչունք երկնից հասուցանեն զբարբառ քո, եւ որոց թեւք են պատմեն զբան քո։
***

Երբ յիմարը ճանապարհ գնայ, պիտի երեւայ, որ խելքը պակաս է, եւ ինչի մասին էլ նա մտածի՝ ամբողջն անմտութիւն է։

Եթէ իշխանի զայրոյթը բռնկուի քո դէմ, դու մի՛ լքիր քո տեղը. քաղցր աղաչանքը կարող է կանխել մեծ մեղքերը։
Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ ակամայ լինում է իշխանի պատճառով։
Յիմարին բարձր դիրք է տրւում, իսկ հարուստներին ցածր տեղ են նստեցնում:
Ես ծառաներ եմ տեսել, որ ձի հեծած են շրջել, եւ իշխաններ, որոնք երկրի վրայ քայլել են ծառաների նման։
Հոր փորողն ինքը կ՚ընկնի հորի մէջ, ցանկապատ քանդողին կը խայթի օձը։
Քար հանողին քարը վնաս կը տայ, փայտ ճեղքողին՝ փայտից վտանգ կը գայ։
Եթէ կացինը բթանայ, եւ մարդը չսրի նրա բերանը, ապա պիտի աւելի շատ ուժեր վատնի, մինչդեռ յաջողութեան մեծ օգուտը իմաստութիւնն է։
Եթէ հմայելիս օձը պիտի խայթի, դա առաւելութիւն չէ հմայողի համար։
Իմաստունի բերանում խօսքերը շնորհ են, իսկ յիմարի շրթները կործանում են իրեն։
Նրա խօսքերի սկիզբը յիմարութիւն է, եւ նրա խօսքի վախճանը՝ կատարեալ խենթութիւն:
Յիմարը միայն խօսքերն է շատացնում։ Մարդը չգիտէ, թէ ինչ է եղել եւ ոչ էլ իմանալու է, թէ ինչ է լինելու, քանի որ նրանից յետոյ ո՞վ կարող է պատմել նրան։
Յիմարի աշխատանքը տանջում է իրեն, ինչպէս քաղաքի ճամփան՝ չիմացողին։
Վա՜յ քեզ, քաղա՛ք, որ թագաւորդ մանուկ է, եւ իշխաններդ կերուխում են անում մինչեւ առաւօտ։
Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագաւորդ ազատորդի է, եւ իշխաններդ էլ ուտում են ժամանակին՝ ուժի համար եւ չեն ամաչելու։
Ծուլութեան պատճառով շէնքի գերանները կ՚ընկնեն ցած, եւ ձեռքերի պարապութիւնից տունը կը կաթի:
Հացը տալիս են խնդութեան համար, գինին եւ իւղն ուրախացնում են ապրողներին, բայց արծաթն է լուծում ամէն բան։
Սակայն դու քո մտքում անգամ մի՛ նզովիր թագաւորին եւ քո ննջարանում էլ մի՛ անիծիր մեծաւորին, որովհետեւ երկնքի թռչունները ձայնդ կը տանեն, եւ թեւաւորները կը յայտնեն քո խօսքը:
Ժողովող, Գլուխ ԺԱ, 3-20
Առաքեա դու զհաց քո ի վերայ ջրոց, զի ի բազմութեան աւուրց քոց գտցես զնա։ Տուր բաժինս եւթանց` այլ եւ ութից. զի ոչ գիտես զինչ չարութիւն է ի վերայ երկրի։ Թէ լցցին ամպք անձրեւով` ի վերայ երկրի հեղուն։ Եթէ անկցի փայտն ի հարաւ` եւ կամ ի կողմն հիւսւսոյ` ուր անկցի փայտն անդ կացցէ։ Որ խտրէ զհողմս` ոչ սերմանէ, եւ որ հայի ընդ ամպս` ոչ հնձեսցէ. որովք ոչ է հնար գիտել զինչ է ճանապարհ հողմոյ։ Իբրեւ զոսկերս յարգանդի յղւոյ, նոյնպէս ոչ գիտասցես դու զարարածս Աստուծոյ զոր ինչ առնիցէ նա զամենայն։ Ընդ առաւաւտս սերմանեսցես դու զսերմն քո, եւ ընդ երեկոյս մի լքցին ձեռք քո. զի ոչ գիտես` ո՞ր պատկանի. այս թէ այն, կամ թէ երկոքեան ի միասին` բարի իսկ է։ Քաղցր է լոյս, եւ բարի աչաց տեսանել ընդ արեգակամբ. զի թէ ամս բազումս կեցցէ մարդ, եւ յամենայն ի նոսա ուրախ լինիցի. եւ յիշեսցէ նա զաւուրս խաւարի, զի բազում իցեն. ամենայն ինչ որ գալոցն իցէ ընդունայնութիւն է։ Ուրախ լեր երիտասարդ ի մանկութեան քում. եւ զուարճացուսցէ զքեզ սիրտ քո յաւուրս մանկութեան քոյ։ Եւ գնա դու ի ճանապարհս սրտի քո անբիծ, եւ ի տեսիլ աչաց քոց. եւ գիտասցես թէ վասն այսր ամենայնի ածցէ զքեզ Աստուած ի դատաստան։ Եւ ի բաց արա զսրտմտութիւն ի սրտէ քումմէ, եւ անցո զչարութիւն ի մարմնոյ քումմէ. զի մանկութիւն եւ անմտութիւն ընդ ունայնութիւն է։
***
Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։
Բաժի՛ն տուր եօթին էլ, ութին էլ, որովհետեւ ի՞նչ իմանաս, թէ ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրայ։
Երբ ամպերը լցւում են անձրեւով, այն թափում են երկրի վրայ, բայց երբ ծառն ընկնում է դէպի հարաւ կամ դէպի հիւսիս, ուր էլ ընկնի՝ այնտեղ էլ պիտի մնայ։
Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի։
Ի՞նչ իմանաս՝ ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպէս որ չգիտես, թէ ինչպէս են յղի կնոջ արգանդում ոսկորներ գոյանում, այնպէս էլ չես կարող իմանալ Աստծու բոլոր գործերը։
Առաւօտեան քո սերմը կը ցանես, բայց երեկոյեան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետեւ չգիտես, թէ ո՛րը յաջող կը լինի՝ սա՞, թէ՞ նա, կամ գուցէ երկուսն էլ լաւ լինեն միասին։
Քաղցր է լոյսը, եւ աչքի համար հաճելի է արեգակը տեսնել, որովհետեւ եթէ մարդ բազում տարիներ էլ ապրի եւ այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի յիշի նաեւ խաւարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի այն ամէնը, որ յետոյ է գալու, ունայնութիւն է։
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդութեամբ, թող սիրտդ քեզ զուարճացնի քո երիտասարդ օրերին։ Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով եւ քո աչքերի տենչանքով, բայց եւ իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստուած պիտի քեզ դատաստանի ենթարկի։
Եւ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմութիւնը եւ չարութիւնը հանի՛ր քո մարմնից, որովհետեւ թէ՛ երիտասարդութիւնը եւ թէ՛ յիմարութիւնը ունայնութիւն են։
 Ժողովող, Գլուխ ԺԱ, 1-10
Ունայնութիւն ունայնութեանց ասաց ժողովօղն, ամենայն ինչ ընդունայն է։ Եւ աւելի իմն է` զի եղեւ ժողովօղն իմաստուն. զի ուսուցանէր ժողովրդեանն զգիտութիւն. եւ ունկն քննէ զզարդ առակաց։ Յոյժ խնդրեաց ժողովաւղն գտանել զբանս կամաց, եւ գրել զգիրս ուղղութեան բանից ճշմարտութեան։ Բանք իմաստնոց իբրեւ զխթան եզանց. եւ իբրեւ բեւեռք հարեալք ի մուրհակաց տուան ի հովուէ միոջէ. եւ աւելորդ ի նոցանէ։ Որդեակ իմ զգոյշ լեր ի ստանալոյ գիրս բազումս, զի ոչ գոյ վախճան. եւ վարժ բազում աշխատութիւն է մարմնոյ։ Եւ վախճան բանիս` զամենայն ինչ լուր. յԱստուծոյ երկիր` եւ զպատուիրանս նորա պահեա. զի այս է մարդն ամենեւին։ Զի զամենայն արարածս ածցէ Աստուած ի դատաստան, յամենայնի անտես արարելոցն` եթէ բարի եւ եթէ չար։
***

Ունայնութիւն ունայնութեանց, — ասաց Ժողովողը, — ամէն ինչ ունայն է։

Եւ այսպիսով Ժողովողը ոչ միայն դարձաւ աւելի իմաստուն, այլեւ նա գիտութիւն սովորեցրեց ժողովրդին, քանի որ ականջի համար հաճելի է խրատի գեղեցկութիւնը։
Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խօսքեր գտնի, գրի ճշմարիտ խօսքերի ուսանելի մի գիրք։
Իմաստունների խօսքերը նման են եզների խթանի կամ մեծաւորի տուած մուրհակի վրայ խփած կնիքի։
 Մի խօսք եւս, որդեա՛կ իմ. զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետեւ նրանք վերջ չունեն, եւ շատ կարդալը մարմնի համար յոգնութիւն է։
Եւ ահա լսի՛ր իմ բոլոր խօսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց եւ պահի՛ր նրա պատուիրանները. ահա այս է մարդն ամբողջովին, որովհետեւ Աստուած պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թէ բարի։
 Ժողովող, Գլուխ ԺԲ, 9-16
Հատվածները ներկայացրին՝
Սուսան Մարկոսյան
Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

32 отзыва на “Ժողովող

  1. Уведомление: Ծիսական տոնացույց. Մեդիաուղեցույց -2014 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Սողոմոն Իմաստուն «Երգ Երգոց» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Բրազիլիայում կառուցվել է Սողոմոնի տաճարի նմանօրինակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Հոկտեմբեր 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  14. Уведомление: Հոկտեմբեր 2016 — Դասավանդողի մեդիադարակ

  15. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  16. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր+ — Դասավանդողի մեդիադարակ

  17. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  18. Уведомление: Գրականություն Հոկտեմբեր | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  19. Уведомление: Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն — Դասավանդողի մեդիադարակ

  20. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  21. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 12-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  22. Уведомление: Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն (առաջադրանքներ) — Դասավանդողի մեդիադարակ

  23. Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  24. Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  25. Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ

  26. Уведомление: Հեռավար ուսուցում․ գրականություն — Սեբաստացիական մեդիադարակ

  27. Уведомление: Սողոմոն Իմաստուն, երեք առակ — Նարե Արղության

  28. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  29. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  30. Уведомление: Գրականություն — Հրանդ Ղազարյան

  31. Уведомление: Գրաբարյան օրեր — Ամալյա Ազատյանի ուսումնական բլոգ

  32. Уведомление: Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն | Տիգրան Գրիգորյանի բլոգ

Оставьте комментарий