Սովորողի պարտադիր և ոչ պարտադիր ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով:
Ստուգումը և գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար:
Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։ Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման: Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը` նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:
Սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք
4-6 միավոր
- Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում. շաբաթական տասը հատ
Սովորողի ոչ պարտադիր ուսումնական աշխատանք
7-8 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում`
- լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
- ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ
- նախագծային աշխատանքի մասնակցություն
- գրական ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն
Ինքնակրթություն
9-10 միավոր
- ուսումնական արձակուրդների ժամանակ արված աշխատանք
- խմբային նախագծային աշխատանքի արդյունավետ ղեկավարում
- արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական աշխատանք
Գործունեության գնահատումը վերաբերում է այն բազմազան առաջադրանքներին ու իրավիճակներին, որոնցով սովորողը հնարավորություն է ստանում դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, կարողանում է կիրառել ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու մտածելու կարողությունը: Գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշոփելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում:
Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է ըստ շաբաթական կատարած աշխատանքի թվային և որակական հատկանիշների (քանի աշխատանք, ինչպես է կատարված): Ուսուցչի սուբյեկտիվ վերաբերմունքի ազդեցությունը գնահատականի վրա այս ձևով նվազագույնի է հասնում, քանի որ գործ ունենք արդեն հրապարակված աշխատանքի հետ։
Սովորողը բաց, հրապարակային ներկայացնում է իր կատարած աշխատանքը, ըստ գնահատման սանդղակի գնահատում և հիմնավորում է՝ համապատասխան գնահատանիշը դնելով էլեկտրոնային մատյանում:
Ուշադրություն
Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը, ներառյալ` արձակուրդների ընթացքում կատարածը:
Դիտարկումները` քոմենտներում:
Գործունեության գնահատման մասին հոդվածը` Դպիրում:
Հարգանքով՝ Նունե Մովսիսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Уведомление: Հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Դիտարկում 1. Գնահատման համակարգի եռաստիճան լինելը հնարավորություն է տալիս ինքնագնահատումը կատարել ըստ երեք մակարդակի՝ ցածր(4-6), միջին (7-8), բարձր (9-10), որն էլ իր հերթին ստեղծում է աշխատանքի մոտիվացիա: Աշխատեցիր՝ կգնահատվես կատարածդ աշխատանքի դիմաց: Չաշխատեցիր, չես գնահատվի: Ամեն ինչ պարզ է ու հստակ: Աշխատանքի արդյունքները ամփոփվում են ամեն շաբաթ՝ բոլորին տեսանելի կերպով:
НравитсяНравится
Դիտարկում 2. Գնահատման այս համակարգը սովորողին կամա, թե ակամա «ստիպում» է նախագծային աշխատանք իրականացնել: Սովորողը ազատ է թեմայի ընտրության, միջոցների, նյութերի հարցում: Սա էլ խթան է դառնում, որ սովորողը հավեսով աշխատի՝ ինքն է ընտրել, իր ուզած թեման է:
НравитсяНравится
Դիտարկում 3. Եթե, այնուամենայնիվ, սովորողը ինչ-ինչ պատճառներով դժվարանում է նախագիծ սկսել կամ թարգմանական նյութ ընտրել, կարող է ընտրել այլընտրանքային տարբերակ՝ օգտվել «Լրացուցիչ փաթեթից»: Մի խոսքով՝ անմհանա կրթություն…
НравитсяНравится
Դիտարկում 4. Այս գնահատման համակարգի ամենամեծ առավելությունը իմ կարծիքով այն է, որ համակարգը «պարտադրում» է գնահատել ոչ թե սովորողի ընդունակությունները, այլ՝ աշխատասիրությունը:
НравитсяНравится
Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական փաթեթներ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հեգելն ու մենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական փաթեթներ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դիջիամփոփում 2011-2015 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ո՞րն է կրթության իրական իմաստը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Դիտարկում 5. Գնահատման համակարգը կարող է հետագայում հիմք հանդիսանալ հմտությունների և կարողությունների ստուգման-գնահատման համար: Նրանք, ովքեր տարվա ընթացքում կատարել են միայն սովորողի պարտադիր ուսումնական աշխատանքը, ավտոմատ կերպով ստանում են իրենց գնահատանիշը, այն է, առավելագույնը՝ 6 և իրենց ցանկությամբ չեն մասնակցում ՀԿԾ-ի առաջարկած ստուգմանն ու գնահատմանը: Այս փուլին կարող են ինքնակամ կերպով չմասնակցել նաև տարվա ընթացքում տեսանելի գործունեություն իրականացնողները, այն է՝ նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն և արդյունավետ բլոգավարություն իրականացնողները:
Ասեմ, որ և առաջին, և երկրորդ դեպքում նման սովորողները քիչ են:
Այն սովորողները, ովքեր տարվա ընթացքում իրականացրել են ոչ պարտադիր ուսումնական աշխատանք, իրավունք են ստանում մասնակցել հմտությունների ու կարողությունների ստուգման-գնահատման գործընթացին: Այն պատկերացնում եմ փուլային տարբերակով՝ նման «Գծանկար-գունանկար» առարկայի քննության:
Տեքստի կառուցում.Առաջին օրը լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում կամ ԶԼՄ-ներից թարգմանություն:
Տեքստի մշակում-զարգացում.Երկրորդ օրը ստեղծված նյութի մշակում, մեդիահմտությունների կիրառում՝ ռադիոնյութ, տեսանյութ:
Աշխատանքի հանձնում-Երրորդ օրը կատարած աշխատանքի հրապարակային ներկայացում-գնահատում:
Նման ստուգում-գնահատումը, կարծում եմ, թույլ կտա աստիճանաբար սովորողների միջին խավ ձևավորել՝ այս կերպ խուսափելով առկա բևեռայնությունից:
НравитсяНравится
Գիտելիքի կիրառման համար անհրաժեշտ է ազատ ժամանակ: Այնտեղ, որտեղ յուրաքանչյուրը ստիպված է մի կտոր հացի համար աշխատել մինչև քափ ու քրտինք կտրելը և որտեղ չկա մեկ րոպե ազատ ժամանակ մտքերի համար, այնտեղ գիտելիքը լճանում է և ժողովուրդը՝ նույնպես:
ՋՈՆ ՈՒԻՆԴԵՄ
НравитсяНравится
Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դեկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Համոզել, պարտադրել, թե՞… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոկտեմբեր 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դեկտեմբեր 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական աշխատանք | Mediaeducational blog
Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Դասավանդողի մեդիադարակ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Փետրվարի 25-մարտի 3 – Էլեն Աբգարյան
Уведомление: Նախագծերով ուսուցման ստուգատես — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ծրագրեր, նախագծեր — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Հայոց լեզու, գրականության ծրագիր — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Կոմիսասյան նախագիծ – Լուսինե Հակոբյան
Уведомление: Նախագծային ուսուցման ստուգատես. Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Հեռավար ուսուցման ստուգատես — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Հեռավար ուսուցման ստուգատես — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Հեռավար դպրոցի նախագծեր — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Հայոց լեզու, գրականության ծրագրեր — Սոֆյա Այվազյան
Уведомление: 2020-2021 ուսումնական տարվա ծրագրեր — Սոֆյա Այվազյան