Գետրուլ Ջիգմե Ռինպոչեն բուդդայական Լամա է, ծնվել է 1968 թ. հոկտեմբերի 15-ին: Ստացել է ավանդական բուդդայական և աշխարհիկ կրթություն: 1996թ.-ից համագործակցում է Շվեյցարիայի, Ֆրասիայի, Լյուքսեմբուրգի, Իսպանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի Գիտական Կենտրոնների հետ:
Ստորև ներկայացնում ենք Ջիգմե Ռինպոչեի հայացքները սիրո, ինքն իր հետ լինելու մասին:
Մինչ այլոց հետ հարաբերություններ հաստատելը և ինքնադրսևորվելը, հարկավոր է ճանաչել սեփական բնությունը: «Ես ոչինչ եմ առանց ուրիշների» արտահայտությունը արատավոր գաղափարախոսություն է:
Մենք դժվարություններն ու խնդիրները, սովորաբար, կապում ենք արտաքին գործոնների հետ: Եվ որքան շատ ենք ջանում փոխել արտաքին հանգամանքները, այնքան մեծ է լինում հիասթափությունը: Իրականում պատճառը միշտ մեր ներսում է: Մենք սովոր ենք մտածել. «Ես բավականաչափ լավը չեմ, ես արժանի չեմ»: Մենք չենք կարող նորմալ շփում ունենալ այլ մարդկանց հետ՝ ինքներս մեր մասին շարունակաբար վատը մտածելով: Բավական է՝ ինքներս մեզ համարենք թերություններով լի մեկը, ապա սկսում ենք փնտրել այն մեկին, ով կկարողանա «զարդարել» մեզ՝ դարձնելով լավը: Եվ գտնում ենք նույնպիսի թերություններով մեկին, ով փնտրում էր հենց մեր նմանին: Երբ իրար են հանդիպում երկու դատարկ հոգիներ, անմիջապես սկսում են ձանձրացնել միմյանց. նրանց հարաբերությունները ի սկզբանե դատապարտված են:
Ճշմարիտ ուրախությունը միշտ պարզ է և չունի պատճառներ: Շատ կարևոր է սովորել զգալ այդպիսի ուրախություն: Դրան հասնելու համար ջանքեր չեն պահանջվում, այն գալիս է ինքնիրեն: Մենք կարող ենք ուրախություն զգալ ցնցուղ ընդունելիս կամ էլ, ասենք, ամաններ լվանալիս: Հենց որ մենք ճանաչենք այդ ուրախությունը, կհասկանանք նաև ինքներս մեզ հետ լինելու հաճույքը: Բնությունից տրված է այն ամենը, ինչը մեզ կարող է ուրախություն պարգևել: Գլխավորը՝ մի ՛վախեցեք երջանիկ լինել: Հենց «փակվում» ենք դիմակայելով արտաքին հանգամանքներին, մենք սկսում ենք կյանքում կարևոր շատ բաներ բաց թողնել: Իսկ եթե մենք վստահում ենք աշխարհին, հավատում ենք սեփական հնարավորություններին, ապա ցանկացած հանգամանքներում ուրախության զգացողությունը մեզ չի լքում:
Կապ հաստատել ինքներս մեզ հետ, սեփական ներաշխարհի և արտաքին աշխարհի (հողի, ծառի, կենդանիների) հետ փոխազդեցություն մեջ լինել: Փորձեք սիրով լցվել ծառի, ջրի հանդեպ, ասելով՝ «Ծա՛ռ, ես սիրում եմ քեզ»:
Դեպի քեզ գնալու մեկ այլ ճանապարհ է շնչառության միջոցով մտասուզումը: Արտաշնչելիս և ներշնչելիս պարզապես կենտրոնացիր՝ առանց ջանքեր գործադրելու և առանց որևէ ակնկալիք ունենալու ու, դու ուրախություն կզգաս:
Հենց որ դու զգաս այդ նախնական, ճշմարիտ ուրախությունը, ունենաս այս աշխարհի մի մասնիկը լինելու զգացողությունը, քեզ կհամակի խորին երախտագիտություն: Այդ ժամ դու կարող ես հարաբերություններ ունենալ մարդկանց հետ. կա՛ մի բան, որ կարող ես տալ ուրիշ մեկին:
Երբ որ սկսում են շփվել երկու բաց ու երջանիկ մարդիկ, անմիջապես տարածք է բացվում երկուսի զարգացման համար: Երկուստեք, հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, սկսում են զարգացում ապրել: Նրանց հարաբերություններում, ըստ էության, չկա հակամարտություն, չեն հոգնում մեկը մյուսից:
Աճը միշտ էլ հաճելի է ու պարզ: Հարաբերություններն առանց կոնֆլիկների չեն լինում: Եթե երկուսի աճման համար կա որոշակի տարածություն, բոլոր խնդիրների լուծումը միանգամայն հնարավոր է դառնում: Նման հարաբերությունները կարևոր են դառնում այն պահից սկսած՝ երբ բացվում է այդ տարածքը:
Հենց շրջապատող աշխարհը սկսեք ընկալել սրտի մակարդակով, ոչ թե ինտելեկտի, խնդիրները կսկսեն քչանալ: Այդ ժամանակ նույնիսկ մանրուքները կարող են ուրախություն պատճառել:
Երբ մեկը սկսում է «խեղդել» ուրիշ մեկին սիրով՝ հոգատարությամբ, ուշադրությամբ, դա խոսում է նման հարաբերություններում հուսահատության առաջին քայլի մասին:
Երբ կա կասկած՝ տվյալ մարդը քեզ հարկավոր է, թե ոչ, որպես հիմնական չափանիշ ընդունեք ձեր սեփական ուրախությունը:
Եթե ձեր կողքին կա մեկը, ով ապրում է ինտելեկտով, ոչ թե սրտով, ապա նրան հնարավորություն տվեք զարգանալու իր իսկ դաշտում՝ ի ցույց դնելով ձեր սեփական տարածքը:
Եթե իրադրությունը դադարել է ձեզ բավարարելուց, եթե անձը ձեզ այլևս զարգանալու հնարավորություն չի տալիս, ապա, թերևս, ժամանակն է փոփոխության:
Հարաբերություններում մենք հաճախ «դառնում ենք ի շրջանս յուր» և «անում ենք միևնույն բանը», որովհետև չենք ուզում ինքներս մեզ բացահայտել և հասկանալ մեր կատարած սխալների պատճառները: Մինչդեռ դա անելն անհրաժեշտություն է՝ անկախ տվյալ հարաբերությունների կործանման հանդեպ ունեցած վախի: Քանի դեռ մենք չենք հասկացել խնդրի պատճառը, ուրախություն չի լինելու ոչ այս, և ոչ էլ այլ հարաբերությունների ժամանակ:
Միշտ պետք է հիշել` ցանկացած մարդ, ցանկացած հարաբերություն մեզ տրվում է ոչ թե ընդմիշտ, այլ կոնկրետ ժամանակահատվածի համար: Երբեմն դրանք տարիներ են ձգվում, երբեմն էլ՝ մի քանի ժամ:
Հասկանալու համար այդ մարդը քոնն է, թե ոչ, հարկավոր է միայն հեռացնել ունեցած զգացմունքի ավելցուկը: Սիրային հարաբերություններում կարևոր է ոչ միայն սիրտը, այլև միտքը՝ զգացմունքի և մտքերի համամասնությունը:
Տղամարդու և կնոջ սիրային հարաբերությունների նշանակությունը, հանիրավի, չափազանցված է: Նման հարաբերություններում կարևորը մեկի մյուսի հանդեպ ունեցած բարությունն է:
Աղբյուր՝ Արամազդ Ղալամքարյանի ֆեյսբուքյան էջ
Նկարի հեղինակ՝ Մինաս Ավետիսյան
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Ջիգմե Ռինպոչե, «Գիտելիքը ընդամենը գործիք է»
ինչպիսի ցնցող օպերատիվություն, Նունե ջան :) շնորհակալ եմ էս կարեւոր մտքերը տարածելու համար։ դա շատ կարեւոր ա։
НравитсяНравится
Հա, ես էլ եմ կարևորում, Արամազդ ջան:
НравитсяНравится
Շնորհակալություն, հաճույքով ընթերցեցի….ու <> իմ բլոգ :)))
НравитсяНравится
Reblogged this on Սոնա Փափազյան and commented:
Ձեր թուլտվությամբ, գողացա` աչքի առաջ լինի :))))))
НравитсяНравится
Շատ էլ լավ արեցիր, որ գողացար, Սոնա ջան:
НравитсяНравится
Уведомление: Գիտելիքը ընդամենը գործիք է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Խաղաղ ու իմաստուն են մտքերը,իսկ թարգմանությունները՝ ցնցող ու հուզիչ: Շնորհակալ եմ,Նուն ջան:
НравитсяНравится