Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն»

Stepanos orbelyanStepanos Orbelyan

Մեր Սիսական տան քաղցրալուր պատմությունների շարադրանքը՝ նախնիների հիշատակարանը, հրաշակերտ հորինվածքով հարմարեցված նվաստ ու ապիկար հոգի Ստեփանոսի՝ մեծափառ իշխանաց իշխան  Տարսայիճի որդու, Սյունյաց եպիսկոպոսի և նախաթոռ մետրոպոլիտի կողմից: Սա հենց այն է, որ «Հիշատակաց մատյան» է կոչվում:

Բոլոր գոյացությունների սկիզբն աստված է, բոլոր բարիքների սկիզբը՝ սերը, բոլոր շնորհների սկիզբը՝ խոհականությունը: Աստված է բոլոր գոյացությունների սկիզբը: Սերն է բարիքների սկիզբը, որովհետև նրանից են ծնվում տարբեր տեսակի բոլոր բարությունները՝ աստծու, հրեշտակների և մարդկանց մեջ:

Աստծո մեջ, որովհետև նա սիրուց մղվելով գոյացրեց այս բոլոր գոյացությունները, նույնպես և սիրուց դրդված, իր պատկերի համար Որդուն չխնայեց Հայրն, Որդին չխնայեց իր անձը, Հոգին չխնայեց բաշխվել մարդկանց:

Հրեշտակների մեջ, որովհետև խոնարհ կամքով, անխզելի սիրով միշտ հարած են աստծուն և շարունակ հոգ են տանում մարդկանց համար՝ համագոյակից ու ծառայակից լինելով մեզ:

Մարդկանց մեջ, որովհետև (սրանք) հոգեկան սիրուց  առաջ են բերում հոգեկան ու  մարմնական բոլոր բարիքները. հոգեկանը այնքան է, որ արքայության համար մարդիկ իրենց մահվան են մատնում և զանազան տանջանքների ու ճգնությունների ենթարկվում՝ երկար ժամանակով. իսկ մարմնականը, այսինքն՝ աշխարհիկը, այնքան է, որ խելացնորվում էլ են և անկարելի բաների ձեռք զարկում:

Խոհականությունն է շնորհների սկիզբը,  որովհետև մարդկանց մեջ եղող բոլոր շնորհները՝ հոգեկան և մարմնական, լինեն խոսքով թե գործով, նախապես մտածվում են խոհականությամբ: Բազում մտածումներից և լավի ու վատթարի, օգտակարի և անօգուտի զանազանումից հետո են առաջանում միտքն ու բանական խոսքը և կամ կատարյալ արվեստը՝ ընտիր ծնող խոհականության գեղեցիկ ծնունդները:

Եվ այսպիսով աստված ստեղծել է մարդուն՝ ամեն ինչով նման իրեն, ու նրա մեջ դրել այս երեք բաները՝ արարչությունը, սերը և խոհականությունը, այսինքն՝ բանականությունը,  որոնցով մարդը կարողանում է ըստ ամենայնի նմանվել աստծուն: Դրել է արարչությունը, որով մարդը արարչակից  է լինում ստեղծողին. սերը, որով միշտ տենչում է ցանկալիին և շարունակ ձգտում է հասնել ու վայելել այն. Խոհականությունը, որով տարբերվում է անբանականներից և կարողանում է խորհել ու զանազանել պիտանին ու անպետքը, վնասակարն ու օգտակարը, ուսմամբ և ջանասիրությամբ հասնել կատարյալ հասունության: Ահա թե ինչպես է արարչակից լինում. ուսուցիչները ուսմամբ տհասներին կատարյալ այր են դարձնում, քահանաները՝ ախտածիններին՝ անախտ, մարդկանց՝ աստված: Ահա սրանցով մարդիկ նմանվում են աստծուն և արարչակից կոչվում:

Եվ այս պատճառով մարդը չի կարողանում իր մարմնի տարողության մեջ այս երեք շնորհները թաքցնել ու անգործածական պահել, այլ միշտ եռում-փոթորկվում է ոստոստելով և ջանում է այդ ամենը գործածության մեջ դնել, որովհետև անընդհատ դեպի վեր է պահում ձգտումը և սաստիկ փափագը՝ իր նմանների հանդեպ:

Աղբյուր՝ Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն»

Երևան, «Սովետական գրող», 1986թ., էջ 65-66

Նաև՝ Թանահատի վանքի և Մխիթար վանահոր մասին

Տարսայիճ հայրապետի անեծքը

Մանրապատկեր՝ Ստեփանոս Օրբելյան

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց. Добавьте в закладки постоянную ссылку.

8 комментариев на «Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն»»

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Նունե Մովսիսյան:

    Հարգելի Նունե, կարո՞ղ եք ինձ ուղարկել Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» 5-րդ գլխի բնագիրը: Խնդիրը նրանում է, որ «Ադրբեջանի» դեսպանը Հունաստանում, իր մի հարցազրույցում, խեղաթյուրելով իրադարձությունները և անվանումները, սյունեցիներին ներկայացնում է աղվաններ և նշում, որ իբր աղվաններն են առաջինը ընդունել քրիստոնեություն: Պատրաստում եմ հոդված իմ բլոգում, բայց ապրելով Հունաստանում, չեմ կարող անմիջապես կարդալ պատմագրի գործը: Եթե կարողանաք ուղարկել իմ էլ. փոստով նշածս մասը կամ ներկայացնեք Ձեր բլոգում՝ շնորհակալ կլինեմ: Հարգանքով՝ Ս. Սայաս

  4. Նունե Մովսիսյան:

    Հարգելի Սայաս, տվյալ նյութին արդեն կցել եմ Ձեր ուզած գլուխը: Խնդրում եմ արձագանքեք, որպեսզի վստահ լինեմ, որ Դուք նկատել եք կցված նյութը: Ուղարկում եմ նաև մեր գրադարանի հղումը: http://gradaran.mskh.am/sites/default/files/Stepanos%20orbelyan.pdf
    Եթե որևէ այլ բան հարկավոր լինի՝ անպայման ասեք: Հարգանքով՝ Նունե

  5. Նունե Մովսիսյան:

    Հարգելի Նունե՛, վստահ լինելու համար, որ պատասխանս ստացել ես, գրում եմ նաև քո կայքէջին: Երկու խոսքով ասեմ, թե ինչո՞ւ էր ինձ հարկավոր Ստեփանոս Օրբելյանի երկի 5-րդ գլուխը: Հոկտեմբերի 18-ին «Ադրբեջանական» http://www.1news.az/society/20131018083318741.html կայքեջում ռուսերեն հրապարակվել էր Հունաստանում «Ադրբեջանի» դեսպանի հարցազրույցը: Եվ քանի-որ այդ հարցազրույցում հղված էր հունական կայքէջը, ուր տեղադրված էր հարցազրույցը, փնտրեցի և գտա այդ էջը մայիսի 13 համարում http://www.agioritikovima.gr/arthra/21639-prebis-azermpa: Երբ համեմատեցի հարցազրույցի ռուսերեն և հունարեն տարբերակները, պարզեցի, որ դրանք շատ տարբերվում են իրարից: Փաստորեն կովկասյան թաթարները պատրաստել են հարցազրույցի երկու տարբերակ: Դեսպանը Ստեփանոս Օրբելյանին նշում է իբրև աղվան պատմագիր և ասում, որ նա վկայում է, թե աղվանները ավելի շուտ են ընդունել քրիստոնեություն, քան հայերը և էլի շատ ցնդաբանություններ: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում և ցանկանում հաջողություն: Ի դեպ, եթե քեզ կհետաքրքրի հարցազրույցի հունարեն տարբերակը, ապա ես այն թարգմանել եմ ռուսերեն և կարող եմ ուղարկել, եթե ցանականաս:

  6. Նունե Մովսիսյան:

    Իհարկե, հետաքրքիր է, Սեդրակ:

  7. Уведомление: Հնեվանք, թե՞ Ձելի Ճշմարիտիսա… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Մեր Ամենատոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s